
44-օրյա պատերազմի մասնակից Սերգեյ Համբարձումյանը ծանր վիրավորվելուց հետո դեռեւս կիթառ չի նվագում, չնայած երաժշտությունը նրա տարերքն է։ Ձախ ձեռքը անաշխատունակ է դարձել։ Նա ծանր վիրավորվել է Մարտունու շրջանի Քերթ գյուղում՝ ՈւԱԶ-ի մեջ, որտեղ գտնվող 29 հոգուց 27-ը զոհվել է։ Սերգեյի մարմնում հայտնված մի քանի տասնյակ բեկորներից մեկը վնասել է գլուխը։ Տասներեք վիրահատություն է տարել և երկար ժամանակ վերականգնողական բուժում ստացել Զինվորի տանը, որտեղ էլ 2022-ի փետրվարին հանդիպել ու ամուսնացել Սոնայի հետ։
Շարք: Կյանքը պատերազմից հետո
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լիանա Մինասյան
,
Ռեժիսոր Արթուր Սարիբեկյան,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2025-03-27T20:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար