Համիդ Բրոյանը ծառայել է Արցախի «Մարտունի 2» զորամասում: 44-օրյա պատերազմի ընթացքում կռվել է Հադրութում և Վարանդայում, որտեղ հոկտեմբերի 24-ին ծանր վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածից: Տասներկու վիրահատություն է տարել, ամպուտացրել են աջ ոտքի կրունկը, վերականգնողական երկար շրջան է անցել Զինվորի տանը: Աշխատանքի գտնելու փնտրտուքներից հետո որոշել է զբաղվել վարսահարդարմամբ: Մեկ տարի է՝ Արմավիրում սեփական վարսավիրանոց է բացել:

2025-04-07T21:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ