Շարքի հերոսը  քահանան է, ում կերպարը ներկայացվում է ընտանիքի, մասնավորապես երեխաների հետ կապի ու հարաբերությունների միջոցով:
Համայնքի մտերիմ և հուսալի հովիվը նաև սիրված և վստահելի հայր է:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի օրը, ժամը 21:00-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի օրը, ժամը 10:45-ին

Տ. Ներսես քահանա Ռուշանյան


Մեր նկարահանող խումբը Արտիմետ գյուղի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանի ընտանիքում է: Չորս որդիները տեր հոր լավագույն ընկերներն են, որոնք առաջին հերթին նրան համբերատարություն են սովորեցրել: 

Տ. Ղևոնդ քահանա Գափոյան


Մեր նկարահանող խումբը Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու հոգևոր հովիվ Ղևոնդ քահանա Գափոյանի տանն է: Տեր հայրը որդու՝ Հարությունի հետ ձկնորսության է գնում ու հող մշակում: Դուստրը՝ Սոնան, երազում է հոգեբան դառնալ, զբաղվել հաշմանդամություն ունեցող երեխաներով: «Երեխային պետք է որոշում կայացնելու և սեփական ուղին ընտրելու հնարավորություն տալ»,-ասում է տեր Ղևոնդը:  

Տ. Համազասպ քահանա Գրիգորյան


«Հայր լինելը բերկրանք է, դա Աստծո մեծագույն նվերն է մարդուն, դա փոքր-ինչ մասնակից դառնալ է արարաչագործություն ընթացքին»: Մեր նկարահանող խումբն այցելել է Տ. Համազասպ քահանա Գրիգորյանի ընտանիք: 

Տեր Նշան քահանա Պանֆյորով


«Աստված ամեն զավակի հետ մի օրհնություն բերեց»: Նշան քահանա Պանֆյորովը ծառայում է Գյումրիի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ողջ ընտանիքը ներգրավված է տեր հոր եկեղեցական ծառայության մեջ: Երեցկինն ու կրտսեր դուստրը երգչախմբում են երգում, որդին շապիկ է հագնում, խորան բարձրանում:
«Տեր հայրը կարողանում է շուրջը հավաքել մարդկանց, ուրախացնել, տրամադրություն բարձրացնել, բայց խստապահանջ է` առաջին հերթին իր նկատմամբ, հետո՝ մեր»,-խոստովանում է երեցկինը: 
 

Տ. Վրթանես քահանա Բաղալյան


«Հայրիկին այնքան են սիրում Օձունում, որ եթե որոշեն նրան Օձունից տեղափոխել ծառայության այլ վայր, գյուղացիները մեծ ցույց կկազմակերպեն»: 
Մեր նկարահանող խումբն այցելել է Տ. Վարթանես քահանա Բաղալյանի ընտանիք: 
 
Alt

Տ. Շահե քահանա Հայրապետյան


Քչերը գիտեն, որ Երևանի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը սիրելի հոգևորական լինելուց բացի, հինգ զավակների հայր է: Հայրս քահանա է» հաղորդաշարի հերթական թողարկումը պատմում է հոգևոր հովվի ու նրա ընտանիքի մասին:

Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան


Նոր էի ձեռնադրվել քահանա, քառասնօրյա ապաշխարության մեջ էի Սևանում, լուսադեմին զանգահարեցին՝ աչքդ լու~յս, հայրիկ ես դարձել, աղջիկ ես ունեցել: Չեմ կարող նկարագրել` ինչ զգացումներ էին...»-պատմում է Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը: Տեր հոր առաջնեկ Անահիտն արդեն 14 տարեկան է, երազում է հայտնի դիզայներ դառնալ, որդին` Վաչեն, հայրիկի նման երգել է սիրում, երեքամյա Մանեն էլ ընտանիքի ուրախությունն է:
Ես հպարտանում եմ, որ հայրիկս քահանա է. բոլորը նրան ճանաչում, հարգում ու սիրում են»,-ասում է Վաչեն, իսկ Անահիտն ավելացնում է, որ հայրիկին կսիրեին, անգամ եթե քահանա չլիներ: