Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի շենքը իր դռները բացել է 1959 թվականին՝ դառնալով Երևանի խորհրդանիշերից մեկը։ Այն այսօր էլ հիացնում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ, քանդակային ու նկարչական ձևավորումներով։ Շենքի նախագծումն ու կառուցումը երկար ու փորձություններով լի ընթացք է ունեցել, սակայն ճարտարապետ Մարկ Գրիգորյանին հաջողվել է հաղթահարել խոչընդոտներն ու ստեղծել յուրահատուկ կառույց, որտեղ համադրվում են հայ ավանդական ճարտարապետությունն ու ժամանակակից գիտական ինստիտիուտի ու թանգարանի ֆունկցիոնալ առանձնահատկությունները։
Շարք: Հանրագիտարան
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հայկ Համբարձումյան
,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Գևորգ Ավագյան2025-01-10T20:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար