Մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական հետքն են թողել պատմության էջերում: Հայ և համաշխարհային մշակույթի, գիտության, հոգևոր և հասարակական կյանքի երևելիները, նրանց կյանքն ու գործունեությունը հեռուստահանրագիտարանի ձևաչափով:
|
|
Ռաֆայել ԻսրայելյանՌաֆայել Իսրայելյանը Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական մտածողության շարունակողն էր: Իսրայելյանի նախագծով են կառուցվել 1915թ.-ի Մեծ եղեռնի նահատակաց հուշարձանը Ս. Էջմիածնում, Բյուրականում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամառանոցը, Երևանում՝ Նկարիչների տան շենքը, Հաղթանակի» հուշակոթողը, Մասիսի տաճարը», որին ժողովուդը Չարենցի կամար անվանումն է տվել: Նա է աղբյուր-հուշարձաններ հիմնելու մեր հնամենի ավանդույթը վերակենդանացնողը: Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործության պսակը Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրն է: |
|
Պյեր Օգյուստ ՌենուարՕկտավ Միրբոն նրա մասին ասել է՝ կերպարվեստում միակը, ով ոչ մի տխուր նկար չի ստեղծել:
|
|
|
Ռուբեն ՄամուլյանՈ՞վ էր կինոաշխարհի այս մեծ նորարարը: Ի՞նչ հայտնագործություններ արեց: Ի՞նչ գյուտեր: Աշխարհը պիես է, մարդիկ դերասան». Մամուլյանը Շեքսպիրին ցիտելով՝ հավելում էր. Կարևորը, անկախ պիեսի որակից, դերդ լավ խաղաս»: |
|
|
Ինգմար ԲերգմանԻրական երջանկությունը վատ հիշողությունն է ու լավ առողջությունը»,- ծիծաղում էր հանճարեղ ռեժիսորը:
|
|
Չարլի ՉապլինԿյանքն իմաստ չէ, այլ ցանկություն»: Ի՞նչ է պետք հասնելու համար ամենապարզ թվացող այս իմաստությանը... առնվազն չապլինյան կենսագրություն:
|
|
Վիլյամ ՍարոյանՍկսելը միշտ դժվար է, որովհետև հեշտ չէ լեզվի պաշարից ընտրել այն միակ լուսավոր բառը, որ պիտի հավերժ ապրի».Վիլյամ Սարոյան: |
|
Վինսենթ Վան ԳոգՆա համոզված էր, որ Աստծուն ճանաչելու ամենաիսկական ձևը մեր շուրջը եղածը սիրելն է: Այն ամենը, ինչով լցված էր նրա սիրտն ու միտքը, նկարի էր վերածվում: Նա երազում էր... ու նկարում իր երազը: |
|
Անտուան դե Սենտ Էկզյուպերի12 տարեկանում նրան վերջապես հաջողվեց օդանավ բարձրանալ: Անհաջողակ օդաչուն Սենտ Էկսն էր՝ Անտուան դը Սենտ Էկզյուպերին: Հետագայում նա գրում է.Ինքնաթիռից ցած նայելով՝ ես երազում էի միայն գրելու մասին»: 1944 թ. Անտուանի ռազմական ինքնաթիռը սովորականի պես օդ բարձրացավ: Ընկերների տագնապն անտեղի չէր...
|
|
Սալվադոր ԴալիՆա դեմ էր մեխանիկային, սպանախին, արևին, Ռեմբրանդտին, ուրվականներին ու լեռներին, կողմ` բարդությանը, խխունջներին, Վերմեերին, կրոնին ու ինքն իրեն: Վեց տարեկանում ուզում էի խոհարար դառնալ, յոթում` Նապոլեոն: Երկու շատ կարևոր իրադարձություն կա, որ կարող է տեղի ունենալ ժամանակակից նկարչի կյանքում` իսպանացի լինել և կրել Սալվադոր Դալի անունը»,-այսպես է իր մասին գրում հալչող ժամացույցների և վառվող ընձուղտների ստեղծողը: |
|
Լեոնիդ ԵնգիբարյանՇատ կարճ կյանք ունեցավ Լեոնիդ Ենգիբարյանը, ավելի կարճ էր ստեղծագործական գործունեությունը: Նա գիտեր, որ ապրելու է ընդամենը 37 տարի, ճիշտ այնքան, որքան իր կուռքերը` Վան Գոգն ու Պուշկինը: Բայց նա մեռնել չէր շտապում, ծաղրածուների արքան սիրում էր կյանքը... |
|
Ալեքսանդր Մանթաշով1911 թվական, ապրիլ: Պետերբուրգից Թիֆլիս մեկնող գնացքի յուրաքանչյուր կանգառում անթիվ հայեր են խմբված: Անգամ կայարանների համար նման իրարանցումն անսովոր է: Մարդիկ եկել են ծաղկեպսակներով ծածկելու բոլոր ժամանակների ամենահռչակավոր հայ բարերարի` Ալեքսանդր Մանթաշովի տապանը, որը գնում էր իր վերջին հանգրվանը գտնելու հարազատ քաղաքում... |
|
Սերգեյ ՓարաջանովՓարիզի երեք խոշոր կինոթատրոնները երկու ամիս անընդմեջ ցուցադրում էին միայն նրա ֆիլմը: Դահլիճները լեփ-լեցուն էին առավոտից մինչև ուշ գիշեր: Ամենաբծախնդիր քննադատներն իսկ մամուլում հիացումի խոսքեր էին տեղում: Փողոցում, սրճարաններում, հյուրանոցներում… ամենուր զրնգում էր նորահայտ ռեժիսորի անունը` Սերգեյ Փարաջանով:
|








