Մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական հետքն են թողել պատմության էջերում: Հայ և համաշխարհային մշակույթի, գիտության, հոգևոր և հասարակական կյանքի երևելիները, նրանց կյանքն ու գործունեությունը հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

Ռիչարդ Բախ


1970-ականների սկզիբ, Ամերիկա: Կեղտոտ, չսափրված, ունեցած բոլոր իրերը՝ փոքրիկ պայուսակում, մի երիտասարդ է կանգնած հեռախոսախցիկում... Կանացի ձայնը սիրալիր հաղորդում է՝ Ձեր հաշիվը կազմում է չորս միլիոն երեք հարյուր դոլար: Հաջողակին կոչում էին Ռիչարդ Բախ: Նա նյույորքյան մի հրատարակչություն էր ուղարկել իր փոքրիկ քնարական հեքիաթը և պատկերացնել անգամ չէր կարող, որ այն կցնցի ողջ Նյուր Յորքը...

Արտեմ Միկոյան


ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, գեներալ-գնդապետ, աշխատանքի կրկնակի հերոս, պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Արտեմ Միկոյանը հայտնի ՄիԳ կործանիչների ավիակոնստրուկտորն է: Միկոյանի կյանքի ու գործունեության կարևոր դրվագների մասին` համառոտ:

Սերգեյ Մերգելյան


Մերգելյան ինստիտուտը» հայտնի է ցանկացած երևանցու, սակայն նրա հիմնադիրներից մեկի` Սերգեյ Մերգելյանի կենսագրությունը գրեթե անհայտ է լայն հասարակությանը: Հայ մաթեմատիկոսը 20 տարեկանում դարձել է ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ դոկտորը: 24 տարեկանում արժանացել է ամենապատվավոր` Ստալինյան մրցանակի: Իսկ 28 տարեկանում դարձել է ԽՍՀՄ ԳԱ ամենաերիտասարդ թղթակից անդամը:

Աննա Ախմատովա


Աննա Ախմատովայի կյանքը հարուստ էր դարաշրջանի կարևորագույն իրադարձություններով և անձնական ողբերգություններով: Չստացված, անհաջող ամուսնություններ, մայրական ծանր ճակատագիր: Եվ այնդուհանդերձ, կյանքի վերջին տարիներին բանաստեղծուհին գրում է. Ես երջանիկ եմ, որ ապրել եմ այդ տարիներին, տեսել եմ այնպիսի իրադարձություններ, որոնց հավասարը չկա ողջ պատմության մեջ»: