Մայր Աթոռ Սուրբ էջմիածինն աշխարհի տարբեր երկրներում շուրջ 40 թեմ ու Հայրապետական պատվիրակություն ունի, 50 եպիսկոպոս և արքեպիսկոպոս, 72 վարդապետ, ծայագույն վարդապետ և աբեղա, 493 քահանա, 165 սարկավագ: Հայաստանում ու Արցախում չկա համայնք, որ հոգևոր սպասավոր չունենա: Ունե՞ք հարցեր հոգևորականներին, բայց դիմելու, նրանց հետ կապվելու անհարմարություն, կամ այլ խոչընդոտ կա՞: Հետևեք ֆեյսբուքյան «Հարց ու պատասխան» էջին, գրե´ք այստեղ ձեզ հուզող հարցերն ու մեր եթերում ստացեք դրանց պատասխանները:

 

Պատասխանում է Տ. Միքայել քահանա Շաղոյանը


Ինչի՞ մասին է 81-րդ սաղմոսը: Մարդու մահից հետո ի՞նչ է լինում նրա պահապան հրեշտակի հետ: Ինչու՞ է Աստված արդարների մահվամբ ապաշխարության հնարավորություն տալիս: Ո՞ր դեպքում է կիրառվում «Օրհնյալ տեր մեր Հիսուս Քրիստոս. ամեն» նախադասությունը։ Պատարագի ընթացքում ինչու՞ է նզովք արտասանվում։ Կարելի՞ է քայլել գերեզմանաքարերի վրայով։ Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Միքայել քահանա Շաղոյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Շավարշ քահանա Սիմոնյանը


Ինչու՞ չի կարելի փոխել սեռը: Ինչու՞ են մահացու մեղքերը յոթը: Հացը սուրբ համարելը սնոտիապաշտությու՞ն է: Պատարագի ընթացքում ի՞նչ հաց է բաշխվում մարդկանց: Կարելի՞ է առանց ամուսնության զավակ ունենալ և մկրտել այդ երեխային: Ինչու՞ են աղոթում ձեռնամած կամ ափերը վեր պահած: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Շավարշ քահանա Սիմոնյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանը


Եկեղեցին, որպես քարե կառույց, կարո՞ղ է տխրել կամ որևէ բան զգալ: Զավակին կարելի՞ է տալ Արուսյակ անունը, չէ՞ որ այն սատանա դարձած հրեշտակի անունն է: Ծնողի սխալի համար զավակը կրու՞մ է պատիժ: Երբ հանգամանքերից ելնելով ստիպված ես դրժել ուխտդ, արդյո՞ք ուխտադրույժ ես համարվում: Ինչպե՞ս հաղթահարել զայրույթը: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Հրանտ քահանա Մանուկյանը


Ինչպե՞ս չհուսալքվել։ Ինչպե՞ս զսպել փոխադարձ ատելությունը: Ինչու՞ չի կարելի տաղավար տոնի երեկոյան այցելել ննջեցյալներին, չէ՞ որ եկեղեցական օրացույցով օրն արդեն փոխվել է։ Ինչու՞ է մեղք համարվում էվթանազիան: Ինչպե՞ս սուղ միջոցներից բաժին հանել կարիքավորին: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Հրանտ քահանա Մանուկյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը


Ի՞նչ է ասում Պողոս առաքյալը ամուսնության, դժվար ժամանակների մասին: Ինչու՞ Ադամն ու Եվան զավակներ չունեցան մինչև մեղք գործելը: Ու՞մ հետ ամուսնացան Ադամի ու Եվայի զավակները: Ինչպե՞ս ողջամտել հանգուցյալների հոգիներ կանչող մարդուն: Սրբադասվա՞ծ են արդյոք Մկրտիչ Խրիմյան ու Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսները: Ինչու՞ էր Քրիստոս բարություն անելուց հետո պատգամում մարդկանց ոչ ոքի չասել: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Շահե քահանա Հայրապետյանը


Առողջության համար կա՞ն հատուկ աղոթքներն: Ինչու՞ է Ծննդոց առաջին գլխում գրված «Աստված», իսկ երկրորդ գլխում՝ «Տեր Աստված»: Ինչու՞ է Քրիստոս փրկությունը հրեաների հետ կապում: Սատանան իշխանություն և հարստություն ունի՞: Կա՞ն դեպքեր, երբ հայ եկեղեցու մյուռոնը վերջացած է լինում, մինչ հաջորդ մյուռոնօրհնեք: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Վահան քահանա Ազարյանը


Ովքե՞ր են Ծննդոց 6-րդ գլխում նկարագրվող Աստծո որդիները: Ի՞նչ է հրե միջուկն ու մեղավորներն այդտե՞ղ են արդյոք այրվելու: Մկրտությունը կարո՞ղ է օգնել մահամերձ հիվանդին՝ հոգին հանգիստ ավանդելու: Ինչպե՞ս հասկանալ «Երգ Երգոց»-ի սիրային նկարագրությունները: Առանց ծոմ պահելու կարելի՞ է արդյոք հաղորդության մոտենալ: Տասը տարեկան երեխան կարո՞ղ է հաղորդություն ստանալ, սակայն չմասնակցել մեղքերի թողության կարգին: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Վահան քահանա Ազարյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Զարեհ քահանա Աշուրյանը


Ամուսինները մահվանից հետո կորցնու՞մ են միմյանց: Հաշմանդամ երեխան Աստծո պատի՞ժ է: Ինչպե՞ս ազատվել բարկությունից: Ինչու՞ են քահանաներին դիմում «Տեր հայր»: Ումի՞ց է հղիանում աստվածաշնչյան Եղիսաբեթը: Ի՞նչ է նշանակում «Ավելի դյուրին է, որ ուղտն ասեղի անցքով անցնի, քան հարուստը մտնի երկնքի արքայություն» արտահայտությունը: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Զարեհ քահանա Աշուրյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Արարատ քահանա Պողոսյանը


Ի՞նչ դերակատարություն է ունեցել Սուրբ Էջմիածինը Մաշտոցյան մատենադարանի ձևավորման գործում: Աստվածաշնչի ձեռագրերը տարիների ընթացքում կրել են որոշակի փոփոխություններ, այդ ամենը հնարավո՞ր է ազդած լինի Աստծո խոսքի ճշգրիտ փոխանցման վրա: Աստվածաշնչի բազմաթիվ հրատարակություններից ինչպե՞ս ընտրելը ճիշտ տարբերակը: Ցավն ու տառապանքը, թե՞ աղոթքն ու հոգևոր կյանքն են ուժ տալիս մարդուն: Ինչու՞ ենք ասում Կանաչ մյուռոն։ Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Արարատ քահանա Պողոսյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Արամ քահանա Միրզոյանը


Բժշկված դիվահարին նոր դևեր սպառնու՞մ են: Օրհնություն միայն հոգևորականնե՞րը կարող են տալ։ Ի՞նչ ուժերի են ապավինում գուշակները: Կարելի՞ է արդյոք ամուսնանալ եղբոր այրու հետ: Անշնչացած կենդանիների համար աղոթք, եկեղեցական հատուկ ծես կա՞: Ինչու՞ Քրիստոս երեք օր անց հարություն առավ, երեք թիվը հատուկ նշանակություն ունի՞։ Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Արամ քահանա Միրզոյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը


Կա՞ տարբերություն հոգևորականների ու վանականների միջև: Ո՞վ է եկեղեցու երկրորդ դեմքը Հայոց հայրապետից հետո: Ի՞նչ է նշանակում «հրով մկրտություն»: Հուդայի թղթում նշված ծաղրող մարդիկ ովքե՞ր են այսօր: Ինչպե՞ս վարվել բնակելի տների բակերում կառուցված մատուռների հետ: Ինչու՞ եկեղեցական տոներն ամենակարեւոր տեղը չեն զբաղեցնում մեր կյանքում: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Պարթև քահանա Մուրադյանը


Ձեռնադրությունից հետո քահանաներն ինչու՞ են 40-օրյա պահեցողության շրջան անցնում: Ինչու՞ է փեսան երեք անգամ պատասխանում «Տե՞ր ես» հարցին: Ինչպե՞ս գտնել ճիշտ ճանապարհը Տիրոջ լույսն ու հավատը ընտանիք անդամներին հասցնելու համար: Որպես փրկագին ու՞մ վճարվեց Քրիստոսի կյանքը: Աստծո և մարկանց միջև ինչու՞ հաշտություն չկնքվեց՝ առանց Քրիստոսի կյանքը զոհաբերելու: Ինչպե՞ս ազատվել որկրամոլությունից: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Պարթև քահանա Մուրադյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին: