Հաղորդաշարի հերոսը հողի մշակն է, մանակավարժը, զինվորականը, թոնրագործը: Իր միջավայրում, իր բնաշխարհում ապրող ազնիվ մարդը, երկրի քաղաքացին՝ հողի տերը:
Բանաստեղծ հողագործըԳիտակ ու աշխատասեր գյուղատնտես է Թովմաս պապը: Նրա օրը սկսվում ու ավարտվում է աշխատանքով. կամ հողի հետ կռիվ է տալիս, կամ մի գործ ստեղծում, կամ օգնում համագյուղացիներին: Նեղսրտում է, երբ տղաներն ու թոռները հորդորում են հանգստանալ: Փոքր տարիքում ընտանիքի հետ Պարսկաստանից տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, բազում դժվարություններ հաղթահարել և միակ ապրելու տեղը Հայաստանի իր գյուղն է համարում:
|
|
Դեռ 86 տարեկան եմՀանքավանը՝ երբեմնի հունական շեն գյուղը, այժմ 15 տնտեսություն ունի, որոնցից միայն երեքն են հույներինը: Հիմնականում հայեր են` փախստականներ: Ամռանը գյուղը լցվում է զբոսաշրջիկներով ու հանգստացողներով: Իսկ ձմռանը, երբ աշխարհի հետ ճամփաները փակվում են, ծխում է ընդամենը մի քանի տուն: Արգենիկ տատը գյուղի ծուխը պահողներից մեկն է. ողջ տարին կորացած շալակով ցախ է ամբարում, մշակում իր փոքրիկ տնամերձը, դեղաբույսեր պատրաստում: 86-ամյա տատը գիտի նաև ինչով օգնել համագյուղացիներին... |
|
Աշուղ բանահավաքըԺորա Գրիգորյանը շուրջ 40 տարի ազգագրական երգուպարով սերունդներ է կրթել: Այսօր էլ հայրենի Արագածում և շրջակա գյուղերում ազգային երգ ու պար դասավանդողները նրա խորհուրդներն են լսում: Ժորա պապը նաև բազմաթիվ խաղիկներ, բանահյուսության նմուշներ է վերծանել և վերամշակել: Հեղինակել է մի շարք երգեր:
|
|
Միայն խաղաղություն լինիԿյանքը պայքար է, հողի հետ աշխատանքը՝ չարչարանք, իսկ գյուղացու ամեն օրը՝ գոյատևման պայքար»: Ապոյի համերաշխ ընտանիքը սիրով է հաղթահարում դժվարությունները: Մի բան է միայն ցանկանում՝ երկրում խաղաղություն լինի:
|
|
Ռզգոյի կարոտըԱզատամարտիկ Ռզգոն հարյուրավոր եզդիների հետ միասին պայքարել է Արցախի ազատագրման համար: Նրա համար առաջին հայրենիքը Հայաստանն է, որտեղ 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունից հետո եզդիները հանգրվան են գտել, դարձել գրաճանաչ և բարգավաճել:
|
|
Սմբատ պապըՀամագյուղացիներն ասում են, որ ամենալավ գյուղատնտեսը Սմբատ պապն է:
|
|
Դարբին ԴերենիկըԴերենիկի կարծիքով աշխարհի ամենալավ անկյունը հայրենի Ծաղկունք գյուղն է, ամենալավ աշխատանքը՝ դարբնագործությունը:
|
|
Սունկ ԱշոտըՀաղորդման հերոսը զառեցի Աշոտն է: Համագյուղացիները նրան Սունկ Աշոտ են ասում, քանի որ ապրուստը սունկ հավաքել-վաճառելով է վաստակում:
|