Շարքի հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:
Յուրաքանչյուր հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին
![]() |
ՌաֆիկըՄրգավանցի Ռաֆիկը երազում է ընդունվել Գևերգյան ճեմարան և դառնալ հոգևորական։ Նա արդեն երեք տարի է հաճախում է Սբ. Հովհաննես եկեղեցի, շապիկ հագնում, խորան բարձրանում, մասնակցում պատարագներին: Տեր Միքայելի հետ ամեն օր ժամերգություն են անում, տնօրհնեքներ, մկրտության ծեսեր: |
![]() |
ԱրմինաԱրմինան ամեն կիրակի ծնորների հետ հաճախում է Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցի, մասնակցում պատարագներին, երգում՝ երգչախմբում: 44 օրյա պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր անցկացրել են եկեղեցում։ Նա եկեղեցում սովորել է շարականներ երգել, սաղմոսներ կարդալ և ձեռք է բերել նոր ընկերներ։ Նրա առօրյան հագեցած ու հետաքրքիր է: |
![]() |
ՌաֆայելըՌաֆայելը որոշել է հոգևորական դառնալ: Նա Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցում ընկերների հետ շապիկ է հագնում, խորան բարձրանում, մասնակցում պատարագներին: Հատկապես հետաքրքիր են անցնում կիրակի օրերը։ Ընկերներով մաքրում են եկեղեցին, երգում շարականներ, ավելի ուշ խաղում են եկեղեցուց դուրս: |
![]() |
Խոր Վիրապի դպիրները Ամանորի պատրաստություն են տեսնումԽոր Վիրապ վանքի դպիրների ու երգչախմբի համար այս կիրակին տարբերվող էր: Երգեցին, պարեցին, միմյանց օգնեցին, թոնիրը վառեցին, լավաշ ու տարեմուտի գաթա թխեցին: Ընտանեկան ջերմությամբ ու սիրով լի օրվա ականտեսն էր մեր նկարահանող խումբը: |
![]() |
Սուրենն ու ՆարեկըՍուրենն ու Նարեկը եղբայրներ են, ամեն կիրակի հաճախում են Երևանի Սբ. Աննա եկեղեցի, շապիկ հագնում, խորան բարձրանում: Սուրենը որոշել է ուսումը շարունակել Երուսաղեմում: Մեր նկարահանող խումբը օրն անցկացրեց Սուրենի և Նարեկի հետ՝ շախմատ, զբոսանք, աղավնիների խնամք ու էլի շատ բաներ բացահայտելով տղաների առօրյայում: |
![]() |
Եղեգնաձորի դպիրներըԵղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու դպիրները պատրաստվում են պատարագի, յուրաքանչյուրը գիտի իր անելիքը: Նրանք Տեր Ներսեսի օգնականներն են: Մեր նկարահանող խումբը կիրակին անցկացրեց փոքրիկ դպիրների հետ: |
![]() |
Հայկն ու ԴավիթըԴավիթն ու Հայկը եղբայրներ են, ամեն կիրակի հաճախում են Մարաշի Սբ. Աստվածածին եկեղեցի, շապիկ հագնում, խորան բարձրանում: Ընտանիքում հաճելի ավանդույթ կա` ճամփորդել Հայաստանով ու ճանաչել իրենց համար դեռ չբացահայտված եկեղեցիները: Եղբայների առօրյան հագեցած է՝ զբաղվում են ձեռքի աշխատանքով, հաճախում «Թումո», զբոսնում Արցախից իրենց տուն տեղափոխված երեխաների հետ: |
![]() |
Գորիսի դպիրներըԳորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորանը մանկաշատ է: Տղաները վաղուց ընկերացել են, միասին ուխտի բազմաթիվ ճանապարհներ են անցել: Մեր նկարահանող խումբը մի կիրակի անցկացրեց դպիրների հետ: |
![]() |
Գորիսի երգչախումբըԳորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբում տարբեր տարիքի երեխաներ են հավաքված: Խմբավարն ասում է՝ կարճ ժամանակում սերտել են շարականներն ու արդեն պատարագ են երգում: Փորձեր, ճամփորդություններ, խաղ ու զրույցով են անցնում երեխաների կիրակիները: Մեր նկարահանող խումբը մեկ օր անցկացրեց երգչախմբի հետ: |
![]() |
Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցու ՎահենՎահեի համար կիրակիները սպասված ու հետաքրքիր են անցնում, առավոտից ընտանիքը օրն սկսում է Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վահեն ու հայրիկը շապիկ են հագնում, մասնակցում պատարագին: Հետո միասին մարզվում, թենիս խաղում ու զբաղվում առօրյա գործերով: |
![]() |
ՏաՈւժի դպիրներըՏաՈւժ դպրոցի սաներից մի քանիսը ցանկություն են հայտնել շապիկ հագնելու և խորան բարձրանալու, Տեր Աբելն էլ սիրով համաձայնել է: Իրենց բազմազբաղ առօրյայի, դասերի, խաղերի, ընկերության ու Տավուշի մասին պատմում են տաուժցիները: |
![]() |
ՍառանՍառան ամեն կիրակի ընտանիքի հետ այցելում է Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի: Եղբայրը՝ Դավիթը, խորան է բարձրանում, իսկ Սառան երգչախմբում երգում է: Նա արագ սերտել է շարականների երգեցողությունը: Սիրում ու տիրապետում է չինարենին: Երազում է ուսումը շարունակել Չինաստանում: |