Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը ապրիլի 12-ին կներկայացնի
«Լակոտը» ներկայացումը։
Նկարիչների միությունում կբացվի Վարկանիշային ցուցահանդեսը, որին մասնակցում են միության անդամ չհանդիսացողները
Ապրիլի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում սպասվում է հայ հոգևոր և աշխարհիկ երգերի համերգ:
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Կոմիտասի թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել «Կոմիտաս. Էս էլ ես եմ» երաժշտական, պարային դրամայի պրեմիերան:
Ֆրանսահայ դաշնակահար Ժան Պոլ Գասպարյանը մենահամերգներով  հանդես է եկել Գյումրիում և Երևանում։
Երեւանում կայացել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Զոհրաբ» օպերայի առաջնախաղը:

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


Ապրիլի 7-ին կկայանա Կոմիտասի անվան քառյակի և ֆրանսահայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի համերգը
Ապրիլի 1-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի «Ջազի ծնունդը Հայաստանում» խորագրով համերգ
Ապրիլի 18-ին «Երաժշտության Կասկադ» համերգաշարը կներկայացնի Թիբո Մենիլոյի մենահամերգը
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Թատրոնի միջազգային օրվա առթիվ Մշակույթի նախարարությունը անցկացրել է «Թատերական շաբաթ» ծրագիրը
Գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել Վլադիմիր Քոչարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված ցուցադրության բացումը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է գալա-համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


Ապրիլի 15-ին մարզահամերգային համալիրում կկայանա «Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» համերգը:
Մարտի 29-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի երաժշտությունը:
Մարտի 27-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գրական-երաժշտական երեկոյով կնշվի Ռազմիկ Դավոյանի 85-ամյակը։
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Ազգային պատկերասրահում վերաբացվել է 16–20-րդ դարերի արտասահմանյան արվեստի ցուցադրությունը։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարել է Հանս Ցիմերի և Ջոն Ուիլյամսի ստեղծագործությունները
Մատենադարանում անցկացվել են Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված միջոցառումներ

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում է ֆլամենկո երաժշտության երեկոյի:
«Դոգմա» ռոք խումբը մարտի 28 ին Կորյունի 19 ա հասցեում գտնվող «Թոնլաբ/tonelab» ակումբում հանդես կգա համերգով:
Նկարիչների միությունը կազմակերպում է «ԷՍՏԱՄՊ 2025» գեղարվեստական տպագրության ցուցահանդես:
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Պատմության թանգարանում կայացել է «Երեկ և այսօր․ Ժակ դը Մորգանի հետքերով» միջազգային ցուցահանդեսի փակումը։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացել է «Սոֆյա` Ավետիքի բարի հրեշտակը» գրքի շնորհանդեսը։
Նկարիչների միությունում բացվել է «Դեկորատիվ-Կիրառական Արվեստ» ցուցահանդեսը:

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հրավիրում է Կանանց միջազգային օրվան նվիրված համերգի
Հայաստանի պարի պետական անսամբլը մարտի 10-ին է հրավիրում Կանանց միջազգային օրվան նվիրված համերգի
Օպերային թատրոնը և Երևանի պարարվեստի պետական քոլեջը բեմադրել են  Ստեփան Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Նկարիչների միությունում բացվել է «Գարնանային սալոն 2025» ցուցահանդեսը:
Հայաստանի պետական ջազ նվագախումբը ներկայացրել է «Ծաղիկների վալսը» համերգը
Սունդուկյանի անվան թատրոնը ներկայացրել է մեկ գործողությամբ պոետիկ ներկայացում

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի բացման համերգին։
Մարտի 7-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի «Ծաղիկների վալսը» խորագրով համերգ։
Մարտի 27-ին Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կհնչեն Էլվիրա Մակարյանի լավագույն երգերը:
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Պետական կամերային նվագախումբը ներկայացրել է «Բախ 340. հայտնի ու անհայտ Բախը» համերգային ծրագիրը։
Միշել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտի պրեմիերայով եզրափակվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։
«Շունչ» թատրոնը փետրվարի 27-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում ներկայացրել է «Կարմա» բեմադրության պրեմիերան:

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


Պավել Միլյուկովը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը ներկայացնում է «Ակունք» ազգագրական համույթի նոր համերգային ծրագիրը` «Հայկական Էթնոգրաֆիա»-ն
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի առաջնախաղը
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Գիրք նվիրելու օրվա առիթով անցկացվել են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ և հանդիպումներ գրողների հետ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տոնական միջոցառումներ են անցկացվել
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Մեր ազգի սիրած «Վերք Հայաստանին»» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


Փետրվարի 18-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի 2 գործողությամբ «Մուսա լեռան 40 օրը» հերոսապատումը
Փետրվարի 24-ին ճապոնացի դաշնակահար Ռիեկո Ցուչիդայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կկայանա Միշել Լեգրանի դաշնամուրային կոնցերտի պրեմիերան
Անվանի ջութակահար Պավել Միլյուկովը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Կոմիտասի անվան պանթեոնում  հարգանքի տուրք է մատուցվել Հրանտ Մաթևոսյանի հիշատակին
Հնդկաստանում անցկացվող փառատոնին ցուցադրվել է հայկական կարպետներ, ասեղնագործ և թաղիքից պատրաստված աշխատանքներ
Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված հուշարձանների ցանկում

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


Փետրվարի 10-ին Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ցուցադրություն:
«Կայթ» նվագախումբը սկսում է «Նվիրիր համերգ» խորագրով նախաձեռնություն, որով համերգներ կկազմակերպվեն գյուղերում։
Փետրվարի 16-ին «Նյումեգը» Դվին հյուրանոցում կազմակերպում է գրքի ձմեռային փառատոն, որտեղ գրքերը կվաճառվեն զեղչով:
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
«Արամ Խաչատրյան» համերգասրահում սկսվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։
«ՀայԱրտ» կենտրոնում բացվել է մակեդոնացի անվանի գեղանկարիչ Միցե Յանկուլովսկու «41-րդ միջօրեական» անհատական ցուցահանդեսը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտասի անվան ազգային քառյակի հետ:

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


Փետրվարի 8-ին կմեկնարկի «Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը»:
Ալթունյանի անվան պետական անսամբլը համերգով կմեկնարկի 87-րդ համերգաշրջանը:
«Նյումեգ» հրատարկչությունը գիրք նվիրելու կներկայացնի հինգ հայ հեղինակի նոր գրքեր։
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի է ունեցել «Արևի մարդիկ» ներկայացման պրեմիերան:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին։
Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել Բագրատ Արազյանի «Ֆրոնտիր» նախագծի բացումը:

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


Հունվարի 29-ին Կինոյի տանը կկայանա «Հեվք» վավերագրական ֆիլմի պրեմիերային
Հունվարի 29-ին կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը։
Փետրվարի 1-ին «Բարեկամություն» պետական անսամբլը համերգով կմեկնարկի 38-րդ համերգաշրջանը
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Ազգային պատկերասրահում Լուսինե Նավասարդյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի եւ Արցախի կորստի  «Լռություն» մուլտիմեդիա նախագիծը:
Գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Մարկոս և Փարաջանով. պատում մեկ իրի» ցուցադրությունը` նվիրված Մարկոս Գրիգորյանի 100-ամյակին:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել պետական ֆիլհարմոնիայի «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախմբի համերգը։

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


Հունվարի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին նվիրված համերգ
Փետրվարի 1-ին Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը համերգով կմեկնարկի 38-րդ համերգաշրջանը:
Փետրվարի 8-ին կմեկնարկի «Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը»:
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում ներկայացրել է «Սիմֆոնիկ Զեփելին» և «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգային ծրագրերը
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանները նշանավորվել են տիեզերքում
Լրացել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի 70-ամյակը: