Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում


8 տարվա դադարից հետո The Beautified Project ռոք խումբն իր 20-ամյակի առիթով կնվագի ամբողջական կազմով։
Հոկտեմբերի 26-ին, Ճարտարապետների միության դահլիճում կկայանա Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը։
Նոյեմբերի 1-ին «Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը» ներկայացնում է «Ավետիս» լարային քառյակի համերգը:
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
«ՌԵԱնիմանիան» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին մասնակցելու համար 45 երկրներից ստացվել է ավելի քան 300 ֆիլմ: 
Փարաջանովի 100-ամյակի առթիվ տեղի է ունեցել «Բալետ Փարաջանով» ժամանակակից ներկայացման առաջնախաղը։
Վիեննայի Երաժշտության և կատարողական Արվեստի համալսարանում անցկացվել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը:

Մշակութային լուրեր 13.10.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Հոկտեմբերի 20-ին կկայանա ռեփեր Լյոկայի առաջին մենահամերգն և առաջին ալբոմի շնորհանդեսը
Հոկտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենա երգեհոնահար Յոխեմ Շուրմանը
Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հոկտեմբերի 8-ին հյուրընկալել է օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոյին
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ‹‹Սիրավյանի Փարաջանովը›› ցուցահանդեսը
Երևանում անցկացվել է «Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային 22-րդ թատերական փառատոնը
 

Մշակութային լուրեր 06.10.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Հոկտեբերի 31-ին օպերայի և բալետի թատրոնում կբեմադրվի Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Երևանում բացվել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ
Ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Նարեկ Դուրյանը ներկայացրել են Հովհաննես Թումանյանի ‹‹Մի Կաթիլ Մեղր›› սիմֆոնիկ հեքիաթը
Մաշտոցյան Մատենադարանում բացվել է ոգեղեն իրերի և հավերժացնող պատկերների բացառիկ ցուցադրություն
 

Մշակութային լուրեր 29.09.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ
Վինչենցո Սալեմմեի «... իսկ դրսում ձյո՜ւն է գալիս» ներկայացումը կբեմադրվի հոկտեմբերի 30-ին, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում
Հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ» համերգը
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Միլանի «Լա Սկալայի» կատարողական արվեստների ակադեմիան կհամագործակցեն
Կոմիտասի 155-ամյակի առթիվ մտավորականներն ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցները ծաղիկներ են դրել նրա շիրիմին
«Երևան Կլասիկ Ֆեստ» փառատոնը Թումանյանի անվան զբոսայգում եզրափակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթով:
 

Մշակութային լուրեր 22.09.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

«Արվեստ23» ՀԿ-ն հայտարարում է Արցախում ծնված պատանի երաժիշտների «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկի մասին
Սեպտեմբերի 27-ին, կամերային երաժշտության տանը «Տաղարան» համույթը կներկայացնի «Նվիրում վարդապետին» համերգային ծրագիրը:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Երաժշտության Կասկադ» համերգաշարը ներկայացնում է «Արցախ» ջազ նվագախմբի համերգը` Տիգրան Լալայանի ղեկավարությամբ:
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Լրագրողները շրջել են Մայր տաճարում ու ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ամբողջ ծավալին։
Մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանը:
Արենի համայնքում անցկացվել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը՝ «Գինի և արհեստներ» խորագրով:
 

Մշակութային լուրեր 15.09.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Սեպտեմբերի 21-ին պատմության թանգարանում կբացվի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդես
Սեպտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը։
Սեպտեմբերի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն «Տարվա եղանակները» և «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները»
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Աշխարհահռչակ ջութակահարուհի Արաբելլա Շտայնբախերը ելույթ  է ունեցել ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Երեւանում կայացել է աշխարհառչակ օպերային երգչուհի Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանի գալա համերգը
Տանիքում բեմադրվել է Ալեքսանդր Դյումա կրտսերի «Կամելիազարդ տիկինը» վեպ

Մշակութային լուրեր 08.09.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Կայացել է գրքի երևանյան Փառատոնը, որն ընդգրկել է երեսուներկու միջոցառում, այդ թվում՝ շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ, գրական ստենդափ
Սեպտեմբերի 7-ին Օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմում ներկայացվել է Պուչինիի «Տուրանդոտ» օպերան 
Կայացել է «Պատկեր և պատում. XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի շնորհանդեսը և «Գուրոս. Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսի բացումը
 

Մշակութային լուրեր 01.09.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Սեպտեմբերի 6-ին Երեւանում կանցկացվի Գրքի երևանյան փառատոն, որտեղ կկայան գրքերի ցուցահանդես-տոնավաճառ։
«Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրով «Եվրոպական ժառանգության օրերը» կանցկացվեն սեպտեմբերի 14-15-ը։
Սեպտեմբերի 26-ին և 27-ին օպերայի և բալետի թատրոնը կներկայացնի «Անտունի» բալետի պրեմիերան։
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Զառա Ջյանի Սերգեյ Փարաջանովի մասին պատմող վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Վենիտիկի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում:
Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է Չինաստանում անցկացվող «Փոքրիկ ամրոց» միջազգային տիկնիկային փառատոնին։
«Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ն համերգներ է կազմակերպել Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում:
 

Մշակութային լուրեր 28.07.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Օգոստոսին Հայաստանում առաջին անգամ հանդես կգա «Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնը:
Ազգային պատկերասրահում կբացվի «Նոր մատերիա. Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն» ցուցահանդեսը։
Օգոստոսի 1-ին Դեյվ Գյոդակյանն ու ընկերները կմիավորեն «Բիթլսի» և ջազի սիրահարներին։
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրել է Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարումը:
«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է վաղ բրոնզեդարյա բնակատեղի և դամբարանադաշտ։
«Արդինի» հիմնադրամը Շիրակի մարզի Արևիկ գյուղում իրականացրել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը
 

Մշակութային լուրեր 21.07.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 24-ին հրավիրում է «Բարև» խորագրով գեղարվեստական երեկոյին
Երևանի պետական կամերային թատրոնում հուլիսի 23-ին կբեմադրվի «Սիրո Խոստովանություն» պիեսը
«Հովեր» երգչախմբի ամառվա վերջին դահլիճային համերգը տեղի կունենա հուլիսի 23-ին
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Մաշտոցյան Մատենադարանի նախաձեռնությամբ հանդիպել են Հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչները
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-վրացական 3-րդ պլեներ-փառատոնի ցուցահանդեսի բացումը
«Ոսկե ծիրանն» ու «Ռամբալկոշե» թանգարանը իրականացրել են Սերգեյ Փարաջանովին նվիրված երաժշտական մուլտիմեդիա-համերգ
 

Մշակութային լուրեր 14.07.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Հուլիսի 19-22-ը Երևանի մատենադարանը կանցկացնի հայագիտական միջազգային կոնգրես
Հուլիսի 20-ին և 21-ին Դիլիջանի քաղաքային այգում կանցկացվի «Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը»
Հուլիսի 21-ին համալաիրում սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգը
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
21-րդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը Հայաստանում հյուրընկալել է կինոյի աշխարհահռչակ դեմքերի
Օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլի պրեմիերան
Վեդիում և Ուրցաձորում 7-12 տարեկան երեխաները մասնակցել են հնագիտական պեղումների
 

Մշակութային լուրեր 05.07.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը հատուկ անդրադարձ կկատարի Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին
«Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը
«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր Քևին Սփեյսիի հետ հանդիպում տեղի կունենա հուլիսի 9-ին
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարել է անվանի դիրիժոր Վասիլի Պետրենկոն
Հակոբ Ղազանչյանը բեմադրել է Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությունը
Ալմաթիում անցկացվել է ԱՊՀ երկրների երիտասարդական թատերական 5-րդ ֆորումը