Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 08:20-ին և 16:40-ին
Մշակութային լուրեր 03.03.2024Թողարկման թեմաները՝ Եվրոպական կինոշուկային Ազգային կինոկենտրոնը Ֆրանսիական կողմի հետ ստորագրել է գործակցության փաստաթուղթ «Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը ֆրանսիացիներին կներկայացնի հայկական ժողովրդական երգն ու պարը Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործության պրեմիերան: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվագակցել է Դուբայում կայացած երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Մեր պարերը և մենք» բաց դասը Հայ ժամանակակից գրողները մեկ օր անձամբ են առաքում իրենց գրած գրքերը |
|
Մշակութային լուրեր 25.02.2024Թողարկման թեմաները՝ Փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվել է գիրք նվիրելու օրը Բացվել է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառը Խնկո Ապոր գրադարանում անցկացվել է «Զար զընգը, թող զընգա» խորագրով ծրագիր Ցուցահանդեսի այցելուները ծանոթացել են ձեռագրերի ստեղծման գործընթացին Մայրենի լեզվի օրը ԳԱԱ Լեզվի ինստիտուտում միջազգային գիտաժողով է անցկացվել Կամերային երաժշտության տանը կայացել է «Հովեր» երգչախմբի համերգը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել Քրիստոֆ Կոնցը և Ալեքսանդր Մալոֆեևը |
|
Մշակութային լուրեր 18.02.2024Թողարկման թեմաները՝ Գրականագետները վերլուծել են Մաթևոսյանի և Թումանյանի ճանապարհորդական ստեղծագործությունները |
|
Մշակութային լուրեր 11.02.2024Թողարկման թեմաները՝ Երկիրը հրաժեշտ տվեց մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։ |
|
Մշակութային լուրեր 04.02.2024Թողարկման թեմաները Պարի պետական անսամբլը մասնակցել է Սաուդյան Արաբիայի «Քեմամ» լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոնին: Կոմիտաս ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության ցուցակում: Կոմիտասի թանգարանում կայացել է հայկական ժողովրդական երգերի «Հազար ու մի երգ» մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը: Կոմիտաս թանգարան-ինստիտուտում գործարկվել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը: Տիգրան Մանսուրյանի 85 ամյակի առիթով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային ծրագիր է ներկայացրել: |
|
Մշակութային ազդագիր 09.03.2020Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Տեղի է ունեցել չեխ դրամատուրգ Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան: Բացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» թանգարանի երրորդ ցուցահանդեսը: Նկարիչների միությունում արդեն ավանդույթ է գարնանամուտն ազդարարել հավաքական ցուցահանդեսով: Մաշտոցյան մատենադարանում բացվել է հայերեն հնագույն թղթյա ձեռագրին և նրա վերականգնմանը նվիրված ցուցահանդես: |
|
Մշակութային ազդագիր 02.03.2020Թատերական նոր նախագիծ մայրաքաղաքի տարբեր թատրոնների դերասանների մասնակցությամբ՝ Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան։ Առաջին անգամ Երևանում ցուցադրվեցին 20-րդ դարի հայ ամենահայտնի նկարչուհիներ Մարիամ և Երանուհի Ասլամազյանների գրաֆիկական աշխատանքները: Փետրվարի 28-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթի հիման վրա գրված համանուն պիեսի պրեմիերան էր: «Սարոյան հաուսը» «Ռենեսանս» հիմնադրամի նախագծերից մեկն է. վիրտուալ թանգարանը գործում է 2018-ից՝ գրողի ծննդյան 110-ամյակից սկսած։ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակն ու Հալեպի Պետրոս Ադամյան թատերախումբը Միության երևանյան գրասենյակում ներկայացրին «Հայերը և հայերը» երգիծական-թատերական մանրապատումները։ |
|
Մշակութային ազդագիր 24.02.202095 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ գրողի երեւանյան թանգարանում։ Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, բացվեց մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է Գոհար Հակոբյանի անհատական ցուցահանդեսը: Հայերեն է թարգմանվել Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» հայտնի գործը և Ֆիլ Նայթսի «Կոշկավաճառը» հուշագրությունը: |
|
Մշակութային ազդագիր 17.02.2020«Զանգակ» գրատանը մաթևոսյանասերներին համախմբել էր «Ոչ մի օր առանց Մաթևոսյանի» գրքի շնորհանդեսը: 16-րդ անգամ Հայաստանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում նոր ցուցադրություն է բացվել: Հայտնի մատենագետ, լեզվաբան, բանահավաք լիբանանահայ Արտաշես Տեր-Խաչատուրյանի հավաքածուից չորս տասնյակ գրքեր են նվիրաբերվել Հայաստանի ազգային գրադարանին: Գրականության և արվեստի թանգարանում ժամանակավոր ցուցադրություն է բացվել՝ նվիրված հայ մեծ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի 180-ամյակին: Բացվել է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումը: Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում երգ ու պարով, օրհնություններով, ավանդական աղոթքներով ու ժողովրդական խաղերով Աբովենց այգում դիմավորեցին Գարնանամուտը: |
|
Մշակութային ազդագիր 10.02.2020Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսը: «Միմոս» մարիոնետի թատրոնը Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում հանդես եկավ «Սուտասանը» ներկայացման առաջնախաղով: «Զանգակ» գրատանը կազմակերպվել էր երգիչ, երգահան, գրող, թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչ Համլետ Հարությունյանի «Քո երջանկությունը» գրքի շնորհանդեսը: Առաջին անգամ հրատարակվել են նկարիչ Էդուարդ Սարգսյանի հուշերը: |
|
Մշակութային ազդագիր 03.02.2020Ծաղկաձորում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարանն այցելուներին կներկայանա նոր մուլտիմեդիա ծրագրով։ «Գաղափարների գիշեր» միջազգային միջոցառումների շարքն այս տարի կենդանի բնության պահպանմանն էր նվիրված: Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում «Կախարդական Ասիա» խորագրով ցուցահանդես է բացվել: «Փիսոն հագնվում է ինքնուրույն»՝ հետաքրքրաշարժ պատմություն փոքրիկ ընթերցողների համար։ «Էդիթ պրինտ» և «Կարապ» հրատարակչությունները սկսում են Ագաթա Քրիստիի դետեկտիվների հրատարակումը հայերեն նոր թարգմանությամբ: |
|
Մշակութային ազդագիր 27.01.2020Մաշտոցյան մատենադարանում «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով գիտաժողով անցկացվեց: Հայաստանի ազգային գրադարանի վարչական մասնաշենքի 1-ին հարկում կգործի գրքափոխանակության անկյուն: Նկարիչների միությունում բացվել է Անատոլի Պապյանի ցուցահանդեսը՝«Ճանապարհ» խորագրի ներքո: Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել Միության և ՀՀ Պաշտպանության նախարարության համատեղ մրցանակների հանձնման արարողություն, ինչպես նաև՝ Հայոց բանակին նվիրված գրական-երաժշտական հանդիսություն: Երևանում «Շրխկան պոեզիայի» երեկո է անցկացվել. աշխարհում տարածված այս ձևաչափն առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է բանավոր պոեզիայի բոլորովին մի նոր տեսակ: Լույս է տեսել Սուսաննա Հովհաննիսյանի մենագրությունը` նվիրված Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությանը: |