Հաղորդաշարը պատմում է հատուկ կրթական այն հաստատությունների մասին, որտեղ հավաքված է մեր ազգի ներուժը: Հայ եկեղեցու Հայորդյաց տներ, գեղարվեստի ու երաժշտության դպրոցներ, արվեստի ու գիտության թեքումով կրթօջախներ, ամառային ճամբարներ ու հատուկ ծրագրեր, որոնք նպատակ ունեն բացահայտել մանուկների և պատանիների շնորհները:
Մալաթիայի հայորդյաց տան գեղանկարչության դասարանԻնչպե՞ս ընտրել գույնը, ինչպե՞ս ճանաչել աշխարհը... Մալաթիայի հայորդյաց տան սաները սովորում են գեղանկարչություն: |
|
Մալաթիայի հայորդյաց տան քանոնի դասարանԻնչպե՞ս լավ նվագել քանոն: Ի՞նչ նրբերանգներ ու հատկութոուններ ունի ազգային նվագարանը: Մալաթիայի հայորդյաց տան սաները սովորում են քանոն նվագել: |
|
Մալաթիայի հայորդյաց տան փայտի դասարանԻ՞նչ բնավորություն ունի փայտը: Ինչպես՞ աշխատել փայտի հետ: Ինչպե՞ս խնամել աշխատանքային գործիքը: Մալաթիայի հայորդյաց տան սաները սովորում են փայտամշակում: |
|
Էջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարանՄեր հերոսը Սարգիսն է` Էջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարանի սանը: |
|
Էջմիածնի հայորդյաց տանը` Ամանորի հրաշքին սպասելիսԷջմիածնի հայորդյաց տան տարբեր դասարանների սաներ մեզ պատմում են, թե ինչ է Ամանորի հրաշքը և ով ի՞նչ նվեր է խնդրել Ձմեռ պապիկից: |
|
Էջմիածնի հայորդյաց տան կարպետի դասարանՀետաքրքի՞ր է իմանալ կարպետագործության գաղտնիքների մասին: Կամ՝ ի՞նչ դժվարություններ ունի թելերի ու դազգահների հետ աշխատանքը: Կամ էլ՝ ինչու՞ են մարդիկ սիրում կրել կարպետագործ իրեր: Մենք դա հարցրել ենք Էջմիածնի հայորդյաց տան կարպետի դասարանի սաներին: |
|
Էջմիածնի հայորդյաց տան մաքրամեի դասարանԻնչու՞ հենց մաքրամե, ի՞նչ է տալիս այս զբաղմունքը երեխաներին, ի՞նչ մասնագիտություն են նրանք ընտրելու ապագայում: Պատմում են Էջմիածնի հայորդյաց տան մաքրամեի դասարանի սաները: |
|
Էջմիածնի հայորդյաց տան կարուձևի դասարանԷջմիածնի հայորդյաց տան կարուձևի դասարանի աշակերտները պատմում են, թե ինչու ընտրեցին հենց այս մասնագիտությունը: Նրանցից ոմանք ուզում են հագուստի մոդելավորողներ դառնալ, ոմանք էլ կարուձևն ընտրել են զուտ իրենց համար յուրահատուկ հագուստներ կարելու նպատակով: |
|
Էջմիածնի հայորդյաց տան ուլունքագործության դասարանՈւլունքի հետ աշխատելը Էջմիածնի հայորդյաց տան ուլունքագործության դասարանի սաներին սովորեցրել է կյանքում ուշադրություն դարձնել մանրուքներին: Բացի այդ, նրանք ցանկացած անպետք առարկայի՝ քար, չոր ճյուղեր և այլն, կարող են ուլունքով նոր տեսք ու նոր շունչ հաղորդել: |
|
Աշտարակի հայորդյաց տան երգչախմբի դասարանԱշտարակի հայորդյաց տան երգչախմբի դասարանի սաները գիտեն թե՛ օտար լեզվով երգեր, թե՛ հայկական շարականներ: Ուսուցչուհին համոզված է, որ երաժշտությունը կարող է յուրօրինակ դեղամիջոց լինել շատերի համար: |
|
Աշտարակի հայորդյաց տան նկարչության դասարանԱշտարակի հայորդյաց տան նկարչության դասարանի սաները նորարար են, ուզում են ավելի գեղեցիկ դարձնել իրենց քաղաքը: |
|
Ջազ՝ քանոնով. Էջմիածնի հայորդյաց տան քանոնի դասարան
Ջազ, ռոքընռոլ, հոգևոր երաժշտություն՝ քանոնով: Էջմիածնի հայորդյաց տան սաները հին նվագարանին փորձում են մոտենալ նաև նորարարական հայացքներով:
Սաներից շատերը մասնակցել են տարբեր փառատոնների, պատրաստվում են նոր շրջագայությունների՝ եվրոպական քաղաքներում ներկայացնելու հայկական քանոնը:
|