Հաղորդաշարը պատմում է հատուկ կրթական այն հաստատությունների մասին, որտեղ հավաքված է մեր ազգի ներուժը: Հայ եկեղեցու Հայորդյաց տներ, գեղարվեստի ու երաժշտության դպրոցներ, արվեստի ու գիտության թեքումով կրթօջախներ, ամառային ճամբարներ ու հատուկ ծրագրեր, որոնք նպատակ ունեն բացահայտել մանուկների և պատանիների շնորհները:
Նոր Նորքի հայորդյաց տան տիկնիկագործների դասարանԱմեն տարի Նոր Նորքի հայորդյաց տան տիկնիկագործների դասարան գալիս են տասնյակ երեխաներ, որոնք դեռ չգիտեն՝ ինչպես են պատրաստվում տիկնիկները: Ամեն ինչ սկսվում է գաղափարի, հեքիաթի ընտրությունից: Իսկ հեքիաթ կա բոլոր երեխաների մեջ՝ վստահ է ուսուցիչ Լյուդա Մարտիրոսյանը: |
|
Աշտարակի հայորդյաց տան քանոնի դասարան«Պպարտադիր չէ բոլորը սաները դառնան պրոֆեսիոնալ քանոնահարներ, բայց լավ մարդիկ հաստատ կդառնան. դա երաժշտության ուժն է»,-ասում է Աշտարակի հայորդյաց տան քանոնի դասարանի ուսուցիչը: |
|
Աշտարակի հայորդյաց տան պարի դասարան
Ի՞նչ է փոխում պարը պատանիների անձնային որակների մեջ, ինչո՞ւ են նրանք սիրում հաճախել պարի, ի՞նչ դժվարություններ ու հաջողություններ ունեն: Պատմում են Աշտարակի հայորդյաց տան պարի դասարանի սաները և պարուսույցը:
|
|
Էջմիածնի հայորդյաց տան բատիկայի դասարանԷջմիածնի հայորդյաց տան բատիկի դասարանի սաները ստեղծագործում են ամենուր՝ ներկում քարեր, շշեր, ստեղծում սեփական դիզայնով հագուստ: |
|
«Կանա» ուսումնական կենտրոնՄեր նկարահանող խումբն այցելել է Արարտյան հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական ուսումնական կենտրոն: |
|
Էջմիածնի հայորդյաց տան պարի դասարանՍոնան ասում է. «Մինչև պարի գալը, ոտքերս ծուռ էի դնում, մտածում է` ծուռթաթ արջուկ եմ: Բայց պարի գալուց հետո փոխվեցի»: Սոնան և ընկերուհիները հաճախում են Էջմիածնի հայորդյաց տան պարի դասարան: |
|
Էջմիածնի հայորդյաց տան փայտի փորագրության դասարանՄեր նկարահանող խումբն այցելել է Էջմիածնի հայորդյաց տան փայտի փորագրության դասարան: |
|
Արաբկիրի հայորդյաց տան դիզայնի դասարանԿոտրված պլաստմասե գդալներից` ծաղիկ, անպետք ստվարաթղթից ու փայտիկներից ՝ բացիկներ, հնամաշ պայուսակից՝ նորաոճ և գունեղ իր: Արաբկիրի հայորդյաց տան դիզայնի դասարանում անպետք իրեր չկան: Ամեն ինչից հնարավոր է անկրկնելի մի առարկա պատրաստել: |
|
Էջմիածնի հայորդյաց տան նկարչության դասարանԷջմիածնի հայորդյաց տան նկարչության դասարանի երեխաներին ուսուցիչ Արևիկ Մկրտչյանի հետ հաճախ կարելի է տեսնել Հայաստանի տարբեր ուխտավայրերում՝ ճեպանկարելիս կամ ճարտապապետությունն ուսումնասիրելիս: |
|
Նոր Նորքի հայորդյաց տան երիտասարդաց միությունՆոր Նորքի հայորդյաց տան երիտասարդաց միության անդամները կատակում են, որ իրենք հայորդյաց տան տնօրեն Աիդա Ներսիսյանի շտապ օգնությունն են: Երիտասարդաց տան անդամները շատ ակտիվ են՝ մասնակցում են բարեգործական նախաձեռնությունների, կազմակերպում ցուցահանդեսներ, ֆլեշմոբեր: |
|
Արաբկիրի հայորդյաց տան նկարչության դասարանՁվի կճեպ, օղի, մոմ: Նկարչական տարբեր տեխնիկաներով ստեղծագործում են Արաբկիրի հայորդյաց տան նկարչության դասարանի սաները: |
|
Աշտարակի հայորդյաց տան դաշնամուրի դասարանԱշտարակի հայորդյաց տան դաշնամուրի դասարանի աշակերտները երաժշտություն լսում են ամենուր: Նրանք հմայված են երաժշտությամբ և փորձում են դրանով հմայել նաև ունկնդիրներին: |