Հաղորդաշարը պատմում է հատուկ կրթական այն հաստատությունների մասին, որտեղ հավաքված է մեր ազգի ներուժը: Հայ եկեղեցու Հայորդյաց տներ, գեղարվեստի ու երաժշտության դպրոցներ, արվեստի ու գիտության թեքումով կրթօջախներ, ամառային ճամբարներ ու հատուկ ծրագրեր, որոնք նպատակ ունեն բացահայտել մանուկների և պատանիների շնորհները: 

Աշտարակի հայորդյաց տան պարող մանուկները


Այս պարի դասարանում հիմնականում մանկահասակ երեխաներ են, պարուսույցը բեմադրում է երեխաներին հարազատ անվանումներով պարեր ու վարաժնքներ՝ Պինգվինների պար, Նապաստակների պար, Ծաղիկների պար: Դրանք օգնում են հեշտ յուրացնել ոչ այդքան հեշտ պարային վարժությունները:

Աշտարակի հայորդյաց տան մաքրամեի դասարան


Ինչո՞վ է հետաքրքիր մաքրամեն: Աշտարակի հայորդյաց տան մաքրամեի դասարանի սաներն, օրինակ, մաքրամեի արվեստին տիապետելու շնորհիվ գործում են իրենց սրտի ուզածը՝ կախազարդեր, թևնոցներ, մազակալներ: Գործում են նաև պատի զարդեր և զարդարում հենց հայորդյաց տան պատերը: Կիրառական արվեստ սովորելուց բացի, սաները հայորդյաց տանը ձեռք են բերում նոր ընկերներ: Նրանք հետագայում ամեն կերպ կուզենային օգնել հարազատ կրթօջախին, որ է՛լ ավելի շատ երեխաներ կրթվեն հայորդյաց տանը: 

Աշտարակի հայորդյաց տան անգլերենի դասարան


Աշտարակի հայորդյաց տան անգլերենի դասարանի սաները և մանկավարժները համոզված են, որ լեզուն ազգեր, մշակույթներ միավորող ու խաղաղարար նշանակություն ունի: Իսկ գործնականում անգլերենի իմացության կարևորության մասին երեխաների կարծիքները տարբեր են: Ուսուցիչներն օգտագործում են ժամանակակից տարբեր մեթոդներ, բայց ամենաարդյունավետը խրախուսման մեթոդն է, որը ամենածույլ աշակերտին անգամ ամենակարող է դարձնում: 

Աշտարակի հայորդյաց տան դհոլի դասարան


Դհոլի դասարան հաճախող սաները պատմում են, թե ինչու և ինչպես ընտրեցին հենց դհոլը, գործիքին տիրապետելու տեխնիկան, բարդությունները, նախընտրած ռիթմեր, համերգներ, ապագա ծրագրեր և այլն: 

Նորքի հայորդյաց տան նկարչության դասարան


Նորքի հայորդյաց տան նկարչության դասարանի սաները պատմում են իրենց նկարչական աշխարհի, թեմաների, գույների ու հմտությունների մասին: Իսկ թե նկարչական ձիրքը բնատուր է, թե ձեռքբերովի՝ հետաքրքրվել ենք դասավանդող մանկավարժներից…

Նորքի հայորդյաց տան կրկեսի դասարան


Նորքի հայորդյաց տան կրկեսի դասարանի սաները ունեցել են բազմաթիվ հաջողություններ ու դժվարություններ, հիասթափություններ և ուրախություններ: Ճամփորդել են, ծանոթացել տարբեր մարդկանց ու մշակույթների հետ: Այդ ամենի մասին նրանք պատմել են մեր նկարահանող խմբին:

Մալաթիայի հայորդյաց տան ժողովրդական պարի դասարան


«Իմ ընտրած մասնագիտությունը տնտեսագիտությունն է, առաջին հայացքից պարի հետ կապ չունի, հակառակ բևեռներում են: Բայց ինձ համար դրանք իրար լրացնում են»: 
Մեր նկարահանող խումբն այցելել է Մալաթիայի հայորդյաց տան ժողովրդական պարի դասարան:
 

Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարան


Ի՞նչ դժվարությունների են հանդիպում Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարանի սաները, ինչպե՞ս են դրաք հաղթահարում: Ի՞նչ երազանքներ ունեն երեխաները, կարատեն խանգարում, թե՞ նպաստում է դրանց հասնել: 

Մալաթիայի հայորդյաց տան ավիամոդելավորման խմբակ


Մալաթիայի հայորդյաց տան ավիամոդելավորման խմբակի պատանիները ներկայացնում են իրենց նախագծած և պատրաստած ինքնաթիռները:

Էջմիածնի հայորդյաց տան գոբելենի դասարան


Ի՞նչն է փոխվում երեխաների մեջ, երբ հաղորդակից են արվեստին, երբ լիահավատ են իրենց ուժերին: Մեր նկարահանող խումբը Էջմիածնի հայորդյաց տան գոբելենի դասարանում է:

Ամանորը Նորքի հայորդյաց տանը


Նորքի հայորդյաց տան սաները պատրաստվում են Ամանորին: Ո՞րն է Ամանորի ամենասիրելի պահը նրանց համար, ում՝ ի՞նչ կնվիրեին, եթե լինեին Ձմեռ պապ:

Հայ միասնության խաչի «Մաչանենց» թատրոն


«Բեմը իմ լավագույն ընկերն է: Երբ սխալվում եմ, կարծես ինքն ինձ ասում է՝ գիտես, այսինչ բանը դու սխալ արեցիր, հետո ես իմ մեջ քննարկում եմ, փորձում եմ ուղղել, ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ դառնալ»,- ասում է «Մաչանենց» թատրոնի սան Մերին: Հաղորդման ընթացքում Մերին ու ընկերները բացահայտում են իրենց սիրելի կերպարներին, խոսում բարի և չար կերպարներ կերտելու առանձնահատկությունների, բեմի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին: