Alt

Տնտեսի կիրակի. մեկնում է Վարդան աբեղա Նավասարդյանը


Ղուկասի Ավետարանում պատմվող առակում մի մեծահարուստ դժգոհ լինելով իր տնտեսության կառավարչից` կանչում է նրան, հաշվետվություն պահանջում` ասելով, որ դրանից հետո նա պիտի թողնի իր պաշտոնը: Տնտեսը դառնում և իր պարտապաններին զիջում է պատամուրհակները: Սակայն տերը նրան դատապարտելու փոխարեն, գովում է...
Ինչու տնտեսը համարվում է անիրավ, բայց արդարացվում է` մեկնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Alt

Անառակի կիրակի. մեկնում է Մարկոս քհն. Մանգասարյանը


Մեծ պահքի կիրակիներից մեկը անվանվում է Անառակի: Անառակ որդու առակը պատմվում է Ղուկասի Ավետարանում: Առակի գլխավոր կերպարները հոր հարստությունը վատնած կրտսեր որդին է, որդուն ներող հայրը և ըմբոստացող ավագ որդին: Վատնել նշանակում է ոչ թե պարզապես ծախսել, այլև վնասել, վատ նպատակով ծախսել: Սա նաև մեր արդի հասարակության ախտերից է: Մարդիկ վատնում են ոչ միայն նյութական բարիքը, այլև բարոյական ու հոգևոր...
Հյ. Ամերիկայի սևամորթ ստրուկները իրենց երգերում երանի էին տալիս այն օրվան, երբ Աստծո բոլոր զավակները կոշիկներ կհանգնեն: Հետաքրքիր է, որ դարձի եկած որդուն հայրը ոչ միայն ներեց, այլև նվերներ տվեց՝ պատմուճան, որը խորհրդանշում է փառք, մատանի, որ իշխանության խորհրդանիշ է, և կոշիկներ, որոնք խորհրդանշում են ազատություն: Անառակի կիրակիի խորհուրդը մեկնում է Տ.Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Արտաքսման կիրակի. մեկնում է Մարկոս քհն.Մանգասարյանը


Եթե Աստծո արքայությունը մեր մեջ է, ինչպես Քրիստոս է վկայում, ինչպե՞ս կարելի է արտաքասվել Դրախտից: Ի՞նչ նշանակություն ունի ֆիզիկական և իմացական պահեցողությունը: Արտաքսման կիրակիի խորհուրդն է մեկնում Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Արտաքսման կիրակի. մեկնում է Վարդան աբեղա Նավասարդյանը


Մեծ Պահքը հոգևոր ճամփորդություն է: Պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակին, խորհրդաբանորեն ներկայացնում է Դրախտի եդեմական պարտեզի պատմությունը, թե ինչպես Աստված աշխարհն արարեց և մարդու համար սահմանեց առաջին պահեցողությունը: Մենք արտաքսված ենք, բայց հրավեր ունենք վերադառնալու՝ Պահքի և Արտաքսման կիրակիի խորհուրդն է մեկնում Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: