
Շրջեք մեզ հետ Հայաստանի սահմանամերձ գյուղերով: Ծանոթացեք մեր հայրենակիցների նիստուկացին, բառ ու բանին, հոգսերին և ուրախություններին: Դեմքով ճանաչեք մեր սահմաններն ապրելով պահող մարդկանց:
|
ՏեղԱդրբեջանի կողմից Արցախն էթնիկ զտման ենթարկելուց հետո Սյունիքի մարզի Տեղ գյուղը դարձավ սահմանամերձ։ Գյուղի արոտավայրերի ու վարելահողերի մի մասն անցավ թշնամու վերահսկողության տակ։ Ադրբեջանական դիրքերը հայտնվեցին անմիջապես գյուղի հարեւանությամբ գտնվող բլուրների վրա, բնակիչները՝ ուղիղ նրանց թիրախում։ |
|
ԿարմրաշենՎայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղը մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը Հայաստանի գրեթե կենտրոնական հատվածում էր, մինչ այս հրետակոծության չէր ենթարկվել: Ադրբեջանի կողմից Քարվաճառի բռնազավթումից հետո մոտիկից լսվող կրակոցի ձայներն իսկ հուշում են, որ գյուղն արդեն սահմանամերձ է։ |
|
ԲարձրունիԲարձրունին Վայոց ձորի ամենահարավային գյուղն է, սահմանակից է Նախիջևանին: Գյուղում հայտնաբերված 7-րդ դարի խաչքարերը, կիսավեր կառույցները վկայում են այս հին բնակավայրի հարուստ մշակութային անցյալի մասին։ |
|
ԿոթիՇուրջ 40 կմ սահմանագիծ, անընդհատ կրակոցներ, սադրանքներ` հատկապես վար ու ցանքի, բերքահավաքի ժամանակ, որի պատճառով էլ գյուղացու հացահատիկի բերքի զգալի մասը մնում է դաշտում։ Տավուշի մարզի Կոթի գյուղում ենք։ |
|
ԲերդավանՀայ-վրաց-ադրբեջանական «եռանկյունում» գտնվող այս գյուղը 200 տարի առաջ եղել է Հայաստանի՝ մեծությամբ 10-րդ բնակավայրը: Այժմ Տավուշի մարզի Բերդավանը թշնամուց ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գնտվող սահամանամերձ գյուղ է։ Բերդավանը հայտնի է իր պատմամշակությային և հոգևոր կոթողներով, մասնավորապես, Ղալինջաքար ամրոցով։ |
|
Ներքին Կարմիր ԱղբյուրԺայռերի մեջ թաքնված հնամենի այս գյուղի համար կռիվներ շատ են եղել։ Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուրը հայտնի է որպես 1990-ականներից ամենաշատ հրետակոծված բնակավայր: Գյուղացիները պաշտպանել են այն ու պահել հայկական։ Մեր նկարահանող խումբը սահմանամերձ Ներքին Կարմիր Աղբյուրում է: |
|
ՊառավաքարՀՀ Տավուշի մարզի Պառավաքար գյուղը անմիջապես սահմանակից է Ադրբեջանին։ 25 տարուց ավելի է, գյուղի վարելահողերի շուրջ 1400 հեկտարը հակառակորդի կրակի տակ է: Ինչպես են ապրում և աշխատում պառավաքարցիք՝ պատմում են հենց իրենք: |
|
ԵրասխԱրարատի մարզի Երասխ գյուղում ենք: Երասխի ավանդույթների, առօրյայի, անվտանգային խնդիրների ու ապագայի մասին պատմում են գյուղի բնակիչները։ |
|
ՏիգրանաշենԱրարատի մարզի Տիգրանաշեն գյուղում ենք: Ի՞նչ առանձնահատկություններ ունի գյուղը, ինչպիսի՝ նիստուկաց: Ի՞նչ գիտեն տիգրանաշենցիները իրենց գյուղը որպես «անկլավ» զավթելու ադրբեջանական ցանկության մասին: |
|
Սահմանին․ Ներքին ՀանդԹշնամու վերահսկողության տակ են գտնվում Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի եկեղեցին, գերեզմանատունը, խմելու ջրի ակունքները, արոտավայրերը և ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր բարձունքները։ Մեր նկարահանող խումբը մեկ օր անց է կացրել շրջափակման մեջ ապրող սահմանապահ հանդեցիների հետ։ |
|
Սահմանին․ Դավիթ ԲեկԱյս գյուղում ծնվել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը։ Դավիթ Բեկը Կապան համայնքի ամենամեծ գյուղն է, որը սահմանակից է Արցախի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքին։ Ֆիլմը պատմական Դավիթ Բեկ գյուղի և դավիթբեկցիների այսօրվա կյանքի ու մտահոգությունների մասին է։ |
|
Սահմանին. ԱյրքԱյրքը Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերից է, Սոթքի հարևանությամբ: Գյուղը երկու եկեղեցի ունի, բազմաթիվ խաչքարեր: Մեր տեսապատումը Այրք գյուղի առանձնահատկությունների, գյուղացիների խնդիրների, ապրելակերպի և ապագայի ծրագրերի մասին է։ |











