Քահանան իր համայնքի հոգևոր առաջնորդն է: Քահանայի կերպարն ու առօրյան, նրա ընտանիքի կենցաղն օրինակ է համայնքի համար: Ինչպես են ապրում և գործում Հայ Առաքելական եկեղեցու քահանաները՝ պատմում է «Սա է մարդը՝ քահանան» հաղորդաշարը:

Տ. Նարեկ քահանա Սարգսյան


Ապարանի Սուրբ խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկը համարում է, որ առաջնորդները հոգածու են, խնամող են ամեն մի հոգևորականի, հավատացյալի համար: Փորձում են ամեն մի իրավիճակ այնպես հարթել, որ քահանայի լուծը թեթև լինի, որ կարողանա լավագույնս ծառայել ժողովրդին։ Երբ խնդիր է ունեցել արվեստանոցի սրբազանն անմիջապես իր համաձայնությունը տվել է։ Նա կարծում է, երբ առողջ ընթացք ունեն քահանաները, հոգևոր հայրերը խթանում են, որպեսզի կարողանան մեծ հաջողություններ գրանցել: Նա քահանայից պատրաստման լսարանն է ավարտել և մեկ տարի առաջ է ձեռնադրվել Ապարանի և հարակից մի քանի գյուղերի հոգևոր հովիվ:

Վազգեն քահանա Հովհաննիսյան


Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը Արագածոտնի թեմի Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ծառայում է շուրջ վեց տարի: Մինչև այդ սպասավորել է Եղեգնաձորում, որտեղ սկսել է խաչքարագործությամբ զբաղվել: Ստեղծագործական կյանքում մեծապես օգնել է եկեղեցին. թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ խաչքարագործության համար հարմար վայր փնտրելուց հետո կանգ են առել եկեղեցու հարակից տարածքի վրա, որտեղ էլ այսօր ստեղծագործում է քահանան: Տեր հայրը ներկայացրել է հոգևոր ծառայության, իրավունքների, պարտականությունների, հոգևոր առաջնորդների ու քահանաների միջև հարաբերությունները։

Տեր Աբել քահանա Քարտաշյան


Տեր Աբելը սահմանապահ յոթ գյուղի քահանա է: Սպասավորում է Տավուշի թեմում:  Սահմանը պահող ամեն մի զինվորի ու գյուղացու դժվարություն և ուրախություն իրենն է համարում: Մարդուն ինչ է պետք՝ պարզ ու սրտացավ ընկեր: 

Տեր Ղազար քահանա Պետրոսյան


Տեր Ղազարը յոթ գյուղի քահանա է: Սպասավորում է Արարատյան թեմի յոթ համայնքում, կիսում է յոթ գյուղի մարդկանց հոգս և ուրախություն, յոթ գյուղի օգնում է եկեղեցի ունենալ...