Տեր Փառեն քահանա Առաքելյանը պնդում է, որ քահանայի ձայնը միշտ տեղ է հասնում։ Ամեն թեմ ունի պատասխանատու հոգևորական, մինչև գործադիր քահանայից ժողովին հասնելը, քահանան նախ լսում է իր թեմում ծառայող մյուս քահանաների կարծիքները, հետո միայն քննարկման դնում քահանայից ժողովի սեղանին: Այդ հարցերն ու առաջարկները հանձնարարվում է մի քահանայի, ով բարձրաձայնում է Հայրապետի մոտ: Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենը կեղծիք է համարում այն պնդումը, թե քահանաների ձայնը չի լսվում։ Նա վստահ է, որ եկեղեցու կյանքը կազմակերպված է և այն վերակազմակերպելու կարիք չկա։ Ըստ նրա՝ այն անձինք, որոնք դուրս են դնում իրենց եկեղեցուց, շեղվում են։ Եկեղեցու սպասավորները պարտավոր են հետևել, ենթարկվել կարգ ու կանոնին, այն եկեղեցու ողնաշարն է։

2025-12-01T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ