
|
|
Կնոջ դերը ընտանիքում՝ քրիստոնեական ընկալմամբԿանանց նկատմամբ հերթական բռնությունից հետո հանրության մեջ ակտիվանում է կնոջ դերի ընկալման, կնոջ և տղամարդու իրավահավասարության և այդ հարցերից ածանցվող խնդիրների մասին քննարկումը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում կնոջ դերի մասին քննարկում են Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության հայտը ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-17 թթ. «Հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանների» օրացույցում: Հայերեն առաջին Աստվածաշունչը հրատարակվել է Ոսկան վարդապետ Երևանցու ջանքերով, 1666 թ.՝ Ամստերդամում: Ովքե՞ր էին հայ առաջին հրատարակիչները և ի՞նչ արժեք ունեցավ նրանց աշխատանքը:
Քննարկում են բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը և Մայր Աթոռի Մատենադարանի տնօրեն Արարատ քահանա Պողոսյանը:
|
|
Սիրիական կոնֆլիկտի հեռանկարըՍիրիական պատերազմի 6-րդ տարին է ընթանում: Սիրիան վերաճել է պատերազմական մի հարթակի, որտեղ բախվում են տարբեր պետությունների, ազգերի, կրոնական խմբավորումների, նույնիսկ՝ կլանների շահեր: Ո՞ւր է ընթանում այս կոնֆլիկտը, ինչպե՞ս է գոյատևում հայ համայնքն այնտեղ: Քննարկում են Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն ու արաբագետ Հայկ Քոչարյանը: |
|
Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունների պատմությունը
Մինչև 20-րդ դարը Հայ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները ոչ միշտ են հարթ եղել: 20-րդ դարում սկիզբ առած էկումենիկ շարժման շնորհիվ դավանաբանական տարաձայնությունները մի կողմ դրվեցին և երկու եկեղեցիներն ընդառաջ գնացին միմյանց՝ հանուն քրիստոնեական եղբայրության և ընդհանուր մարտահրավերների:
Թեման քննարկում են կրոնագետ Պարգև Բարսեղյանը և պատմաբան Վահե Թորոսյանը:
|
|
Պոլսի հայոց պատրիարքությունը երեկ և այսօրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրապետական աթոռներից մեկը` Պոլսի պատրիարքությունը ստեղծվել է միջնադարում Մեհմեդ Երկրորդ սուլթանի նախաձեռնությամբ: Գլխավոր նապատակներից մեկը եղել է հայերի ահռելի տնտեսական ներուժի կենտրոնացումը: Պատրիարքությունը պատմականորեն մեծ դեր է ունեցել հայերի միավորման, կրթության կազմակերպման հարցում, հոգևոր-մշակութային կյանքում: Ինչպե՞ս է փոխվել Պոլսի պատրիարքարանի դերը պատմության ընթացքում և ի՞նչ հանգամանքներով է դա պայմանավորված: Քննարկում են Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանը և թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: |
|
Խաղաղության փնտրտուք. Հայաստան-Իրան-Վրաստան
Աշխարհաքաղաքական վերջին գործընթացների համատեքստում պարբերաբար փոխվում են Հայաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունները: Որտե՞ղ են հատվում երեք երկրների հետաքրքրությունները, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում Մերձավոր Արևելքի անկախ փորձագետ Վասիլի Պապավան, միջազգային իրավունքի մասնագետ Բաբաք Ռաֆաթը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը քննարկում են Հարավային Կովկասում խաղաղության պահպանման հարցը:
|
|
Հայրապետական Աթոռի փոխադրումը Սսից Էջմիածին1441թ-ի մայիսի 25-ին, Սուրբ Էջմիածնում գումարված Ազգային-եկեղեցական ժողովի ժամանակ ընտրվեց և Ամենայն հայոց կաթողիկոս օծվեց Կիրակոս Վիրապեցին: Ստեփանոս Օրբելյանի և Գրիգոր Տաթևացու 14-րդ դարավերջին սկսած շարժումը ավարտվեց Հայրապետական Աթոռը Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելով: Պատմական ի՞նչ հանգամանքներում տեղի ունեցավ այդ իրադարձությունը, ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց կյանքում: Քննարկում են Մայր Աթոռի արխիվի և թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը և պատմաբան Վահե Թորոսյանը: |
|
Ո՞վ է մտավորականըՀասարակությունը ձևակերպում է իր պահանջները մտավորականից՝ նրան տալով իր պայքարն առաջնորդելու պատասխանատվությունը: Ո՞վ է մտավորականը հանրային ընկալմամբ և ինչո՞ւ է պատասխանատու: Քննարկում են բեմադրիչ Ռուբեն Բաբայանը և Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: |
|
Հաղթանակի դասերըՀայացքը հաղթական անցյալին ի՞նչ կարևորություն կարող է ունենալ ներկայում: Ինչպե՞ս են վերլուծվում և գնահատվում հաղթանակի դասերը, ծառայո՞ւմ են դրանք մարդու հոգեփոխությանը: Քննարկում են Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և արձակագիր Հովհաննես Երանյանը: |
|
|
Արևմտահայության թվաքանակը Ցեղասպանությունից առաջՀայոց ցեղասպանության փաստի դեմ թուրքական առարկություններից մեկը արևմտահայության թվաքանակի հարցի շահարկումն է: Թուրքական կառավարությունը վկայակոչում է Օսմանյան կայսրության մարդահամարի տվյալները, որոնց համաձայն կայսրության տարածքում մեկուկես միլիոն հայ չի ապրել: Օսմանյան կառավարության մարդահամարին զուգահեռ, մարդահամար է անցկացրել նաև Պոլսի Հայոց պատրիարքարանը, որի վիճակագրությունն այլ բան է փաստում: Վիճակագրությունների պատերազմի մասին զրուցում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանը և Մայր Աթոռի արխիվի ու թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: |
|
Սրբադասում. մեկ տարի անցՄեկ տարի առաջ Հայ առաքելական եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին: Ի՞նչ խնդիր լուծեց սրբադասումը, ինչպիսի՞ն է այս իրողության հանրային ընկալումը մեկ տարի անց: Քննարկում են ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: |
|
|
Քառօրյա պատերազմի հոգեբանական հետևանքները
Ապրիլյան քառօրյա պատերազմը ունեցավ նաև հոգեբանական ծանր հետևանքներ: Մասնագետները կանխատեսում են, որ այդ օրերի գերլարումը կհանգեցնի առողջության տարբեր խանգարումների, հատկապես զինվորների ընտանիքների շրջանում: Այս օրերին հոգեբանները կամավոր խմբեր են կազմել մասնագիտական օգնություն ցույց տալու պատերազմի մասնակից զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, երեխաներին, դիրքեր մեկնող զինվորներին:
Ինչպե՞ս հաղթահարել պատերազմի հոգեբանական հետևանքները. քննարկում են ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի խորհրդատու հոգեբան Իզաբելլա Ղազարյանը և Շիրակի թեմի խորհրդակատար հոգևորական Տ. Փավստոս քահանա Սարգսյանը:
|








