Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:  Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և  հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ: 
 
Պարբերականությունը՝  ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին

հյուրը՝ Ինգա Հարությունյան


«Քաղաքականության մեջ անպակաս են սուտը, դրժված խոստումները, խոսքի ու գործի հակասությունը, ցինիզմը, և այս ամենը ավելի է ընդգծվում նախընտրական մրցավազքի պայմաններում: Սակայն շատ ավելի մտահոգիչ է հասարակության անտարբերությունը, իրեն մի պահ կարևորած անհատի հիասթափությունը»:
Հաղորդաշարի հյուրն է հոգեբան Ինգա Հարությունյանը:

հյուրը՝ Գևորգ Էմին-Տերյան


Հոգևոր Հայսատան» հայտնի հոդվածում Վահան Տերյանը գրում է. «Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետևանք էլ ունենա՝ միևնույն է Հայաստանը պետք է ազատվի»: Այսօր էլ մեծ մտավորականի մտահոգությունները նույնքան արդիական են, որքան դարասկզբին: «Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը:

հյուրը՝ Արմեն Սաֆարյան


«Հավատ առ Աստված և պատվիրանապահություն, սրանք են այն շարժիչ ուժերը, որոնք պետք է ուղեկցեն մարդուն կյանքի տարբեր իրավիճակներում». հաղորդաշարի հյուրն է տիկնիկային արվեստի գործիչ, ռեժիսոր Արմեն Սաֆարյանը:

հյուրը՝ Գևորգ Պետրոսյան


«Որքան էլ Հայոց ցեղասպանության ճանաչումը աշխարհի գերտերությունների կողմից կարևոր լինի մեզ համար, դա չպետք է դառնա վերջնանպատակ: Ցեղասպանության 100- ամյա տարելիցի առիթը մենք ճիշտ չօգտագործեցինք՝ Թուրքիային նկատմամբ մեր պահանջն արտահայտելու հարցում: Թուրքիան օգտվում է մեր հստակ չձևակերպված, անհաստատ կեցվածքից»: 
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

հյուրը՝ Ժորա Սարգսյան


«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է Սոցապ նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

հյուրը՝ Արմեն Չարչյան


«Բժշկությունը պետք է դիտարկել ոչ միայն սոցիալական կամ բիզնես հարաբերությունների համատեքստում, այլև որպես ազգային անվտանգության անքակտելի մաս: Արցախյան պատերազմի տարիներին վիրավոր զինվորների 72 տոկոսը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո վերադարձավ ռազմի դաշտ, դա մեր նորանկախ պետության առողջապահական համակարգի կայացվածության մասին էր խոսում»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:
 

հյուրը՝ Գրիգոր Ջանիկյան


«Շուշի, դու այլևս պատրանք, ցնորք չես, ես ոտքով եմ հաղթահարում քո բարձունքն, ու ծնկներս կթոտում, փնովում են՝ չոքեչոք ելիր: Ես ծնկի եմ գալիս ու ամեն քայլափոխի տեսնում են գյումրեցի Վարդանին, լիբանանցի Սեղբոսին, սևքարեցի Աշոտին, շատ-շատերին, որոնք ինձ ասում են՝ մեր դեմքերը տրորիր, վստահ բարձրացիր: Ես հասնում եմ բերդի աշտարակներին, որ ճառագում են լուսապսակի նման, շողերը հասցնում մինչև Արևմտահայաստան, Կիլիկիա, Նախիջևան: Ես ոտքս դնում եմ շողերից մեկի վրա, որ ինձ Ակն տանի,,,»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:

հյուրը՝ Արամ Փախչանյան


«Այսօր դպրոցը համակողմանի կրթություն չի ապահովում: Աշակերտին կամ ուսանողին հաճախ պարտադրվում են գիտելիքներ, որոնք հետագայում, պրակտիկ կյանքում չեն գործածվում»: Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է «Այբ» ավագ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

հյուրը՝ Գևորգ Դանիելյան. մաս 2-րդ


«Պետք է ձևավորել անկախ փորձագետների ինստիտուտ, որոնք հասարակության և պետական իշխանության պատվերի շրջանակներում մշակեն նոր օրենքներ: Պետք է օգտվել արտասահմանյան իրավագետների փորձից, քանի որ մեր փորձագետներից շատերը պետական ապարատում են աշխատում և հաճախ կաշկանդվածություն ունեն»: 
Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
 

հյուրը՝ Գևորգ Դանիելյան. մաս 1-ին


«Եկեղեցապատկան գույքի մի զգալի հատվածը, այդ թվում` Մատենադարանի գրեթե բոլոր ձեռագիր նմուշները, բոլշևիկյան հեղափոխության արդյունքում, այսպես կոչված, «ազգայնացվել» են, դարձել պետական սեփականություն և տնօրինվում են առ այսօր: Եկեղեցուց հարկեր գանձել պահանջողները նախ պետք է վնասների լիարժեք փոխհատուցում պահանջեն, իսկ հարկերը կկազմեն վնասների մի չնչին մասը, որ կրել է եկեղեցին»: Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

հյուրը՝ Արմեն Ամիրյան


«Ագրեսիվ ներգործել է պետք հասարակության, քաղաքացու ճաշակի վրա, որովհետև մշակույթով ապրող քաղաքացին չի կարող ավեր գործել»:
Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 
 

հյուրը՝ Հայկ Քոթանջյան


ՀՀ ԶՈՒ կազմավորման 25- ամյակին ընդառաջ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: