Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին
|
հյուրը՝ Դավիթ Սաֆարյան«Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամեն տարի մեզ մեկ քայլով ավելի է մոտեցնում կինոարտադրության միջազգային գործընթացին, ճանաչելի է դարձնում Հայաստանը համաշխարհային կինոքարտեզի վրա, միևնույն ժամանակ աշխարհում նկարվող կինոտենդենցները հասանելի է հարձնում հայաստանյան հանդիսատեսին»: «Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը: |
|
հյուրը՝ Հայկ Խեմչյան
Հայաստանում շուրջ 5 տարի է՝ գործում է խնամատար ընտանիքի ինստիտուտը։ Ծրագիրը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՄՆ Միջազգայի զարգացման գործակալության և Սոցապնախարարության կողմից է իրականացվում։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխային պատսպարում է խնամատար ընտանիքը, որտեղ նա ստանում է ընտանեկան դաստիարակություն, սեր ու ջերմություն։ Հընթացս քայլեր են ձեռնարկվում երեխայի կենսաբանական ընտանիքի հետ կապ հաստատելու և 18 տարին լրանալուն պես խնամյալին իր ընտանիք վերադարձնելու ուղղությամբ։
«Մեր երկրում գործող խնամքի գիշերօթիկ հաստատությունները պատսպարում են երեխաներին, սակայն ընտանեկան հարկ չեն դառնում և այդ հաստատություններից դուրս եկած չափահասները բազմաթիվ խնդիրներ են ունենում: Ամենամեծ տարբերությունը սա է՝ ընտանեկան խնամքի ապահովումը, որը մանկատան պայմաններում ցավոք սրտի հնարավոր չէ»
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը:
|
|
հյուրը՝ Նարինե Դիլբարյան
«Ազգի, իբրև ինքնուրույն միավորի, հիմանական հատկանիշը լեզվամտածողությունն է: Ինչ լեզվով, որ մտածում ես, այդ ազգի գաղափարների կրողն ես: Աղավաղելով, քամահրական վերաբերմունք ունենալով հայերենի հանդեպ, մենք կտրում ենք ազգային պետականության ծառը»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է գրաբարագետ, ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը:
|
|
հյուրը՝ Նարինե Թուխիկյան
Հաղորդաշարի հյուրն է Հ. Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: «Հնարավոր է՝ արտաքին քաղաքականության ոլորտում կանանց ներգրավվածությունը շատ մեծ փոփոխություններ չի բերում, թեև աշխարհում կան կին լիդերներ, սակայն ներքին քաղաքական, հասարակական կյանքում նրանց ներգրավվածությունը մեծ փոփոխությունների պատճառ է դառնում»:
|
|
հյուրը՝ Ինգա Հարությունյան«Քաղաքականության մեջ անպակաս են սուտը, դրժված խոստումները, խոսքի ու գործի հակասությունը, ցինիզմը, և այս ամենը ավելի է ընդգծվում նախընտրական մրցավազքի պայմաններում: Սակայն շատ ավելի մտահոգիչ է հասարակության անտարբերությունը, իրեն մի պահ կարևորած անհատի հիասթափությունը»: |
|
հյուրը՝ Գևորգ Էմին-ՏերյանՀոգևոր Հայսատան» հայտնի հոդվածում Վահան Տերյանը գրում է. «Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետևանք էլ ունենա՝ միևնույն է Հայաստանը պետք է ազատվի»: Այսօր էլ մեծ մտավորականի մտահոգությունները նույնքան արդիական են, որքան դարասկզբին: «Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը: |
|
հյուրը՝ Արմեն Սաֆարյան«Հավատ առ Աստված և պատվիրանապահություն, սրանք են այն շարժիչ ուժերը, որոնք պետք է ուղեկցեն մարդուն կյանքի տարբեր իրավիճակներում». հաղորդաշարի հյուրն է տիկնիկային արվեստի գործիչ, ռեժիսոր Արմեն Սաֆարյանը: |
|
հյուրը՝ Գևորգ Պետրոսյան
«Որքան էլ Հայոց ցեղասպանության ճանաչումը աշխարհի գերտերությունների կողմից կարևոր լինի մեզ համար, դա չպետք է դառնա վերջնանպատակ: Ցեղասպանության 100- ամյա տարելիցի առիթը մենք ճիշտ չօգտագործեցինք՝ Թուրքիային նկատմամբ մեր պահանջն արտահայտելու հարցում: Թուրքիան օգտվում է մեր հստակ չձևակերպված, անհաստատ կեցվածքից»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
|
|
|
հյուրը՝ Ժորա Սարգսյան«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է Սոցապ նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: |
|
հյուրը՝ Արմեն Չարչյան
«Բժշկությունը պետք է դիտարկել ոչ միայն սոցիալական կամ բիզնես հարաբերությունների համատեքստում, այլև որպես ազգային անվտանգության անքակտելի մաս: Արցախյան պատերազմի տարիներին վիրավոր զինվորների 72 տոկոսը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո վերադարձավ ռազմի դաշտ, դա մեր նորանկախ պետության առողջապահական համակարգի կայացվածության մասին էր խոսում»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:
|
|
հյուրը՝ Գրիգոր Ջանիկյան
«Շուշի, դու այլևս պատրանք, ցնորք չես, ես ոտքով եմ հաղթահարում քո բարձունքն, ու ծնկներս կթոտում, փնովում են՝ չոքեչոք ելիր: Ես ծնկի եմ գալիս ու ամեն քայլափոխի տեսնում են գյումրեցի Վարդանին, լիբանանցի Սեղբոսին, սևքարեցի Աշոտին, շատ-շատերին, որոնք ինձ ասում են՝ մեր դեմքերը տրորիր, վստահ բարձրացիր: Ես հասնում եմ բերդի աշտարակներին, որ ճառագում են լուսապսակի նման, շողերը հասցնում մինչև Արևմտահայաստան, Կիլիկիա, Նախիջևան: Ես ոտքս դնում եմ շողերից մեկի վրա, որ ինձ Ակն տանի,,,»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:
|
|
հյուրը՝ Արամ Փախչանյան«Այսօր դպրոցը համակողմանի կրթություն չի ապահովում: Աշակերտին կամ ուսանողին հաճախ պարտադրվում են գիտելիքներ, որոնք հետագայում, պրակտիկ կյանքում չեն գործածվում»: Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է «Այբ» ավագ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: |










