Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին
հյուրը՝ Արմեն Մարտիրոսյան. մաս 1-ին«Անկախությունն իր հետ դժվարությոններ բերեց, որոնք հարթել էր պետք, ոչ թե պատասխանատվությունից խուսափել: Ազատ է այն մարդը, այն հասարակությունը, որը ունի պատասխանատվություն հայրենիքի, ընտանիքի նկատմամբ և սահմանադրությունը կոչված է պաշտպանել այդ պետության և այդ քաղաքացու իրավունքները, միևնույն ժամանակ մատնանշել պարտականությունները»: Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: |
|
հյուրը՝ Սարգիս Նաջարյան
Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է ռադիոհաղորդավար Սարգիս Նաջարյանը:
«90-ամյա ռադիոյի ոսկե շրջանը և իմ կյանքի լավագույն օրերը համընկել են, եջանիկ եմ դրա համար»:
|
|
հյուրը՝ Քրիստինե ՀովհաննիսյանՌուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է գրականագետ, «ԱՅԲ» դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Հովհաննիսյանը: Կրթական համակարգի բարեփոխման ուղղված որոշումների վերաբերյալ ուսուցիչն իր տեսակետն ունի: |
|
հյուրը՝ Ռուբեն Մելքոնյան. մաս 2-րդ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը
Օր 6-րդ հաղորդաշարի տաղավարում Ռուբեն վարդապետ Զարգարյանի հետ շարունակում է քննարկել Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցելության արձագանքները և Հայ առաքելական ու Հռոմի կաթոլիկ եկեղեցիների արդի հարաբերությունները:
|
|
հյուրը՝ Ռուբեն Մելքոնյան. մաս 1-ինԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով Հռոմի պապի հայաստանյան այցի նկատմամբ մեր հետաքրքրությունն ու ջերմ վերաբերմունքն առաջին հերթին բացատրվում է ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում մատուցված պատարագով: Այդ օրը Ֆրանցիսկոս պապը նաև Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան ծիսակարգով Եկեղեցու Հայր և Ուսուցիչ հռչակեց Ս. Գրիգոր Նարեկացուն: |
|
հյուրը՝ Տ. Վահրամ քահանա Մելիքյան
Ֆրանցիսկոս պապը կոչով դիմել է հավատացյալներին՝ խնդրելով աղոթել իր՝ Հայաստան առաջիկա այցի համար:
«Օր 6-րդ» հաղորդաշարի տաղավարում Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Զրույցը նվիրված է հունիսի 24-26-ն ընկած ժամանակահատվածում Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցելությանը։
|
|
հյուրը՝ Վովա Վարդանով. մաս 2-րդ«Դժվար է 21-դ դարի քաղաքացուն համոզել, որ պետք է ամեն օր վաղ առավոտյան և երեկոյան աղոթի եկեղեցում, սակայն ամենքիս պարտքն է երբեք չմոռանալ, որ մեր տունը Հայաստանն է և մեր եկեղեցին՝ Հայ առաքելական եկեղեցին: Լինի քաղաքական, թե հասարակական ուժ, որը միտված է թուլացնել մեզ, պառակտել մեր ուժերը, պետք է անխնա մերժել, դուրս մղել մեր կայնքից»: «Օր 6-րդ» հաղորդաշարի տաղավարում Ռուբեն վարդապետ Զարգարյանը շարունակում է զրույցը հետախույզ Վովա Վարդանովի հետ: |
|
հյուրը՝ Վովա Վարդանով«Ապրիլյան քառօրյա պատերազմի նախորդող օրերին հետախուզությունը չի կարողացել գլխավոր շտաբին մատչելի կերպով տեղեկացնել հակառակորդի ակտիվ գործողությունների նախապատրաստման ընթացքը»: Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: |
|
հյուրը՝ Սերգեյ Մինասյան«Ապրիլյան քառօրյա պատերազմը մեր գիտակցության մեջ արմատական փոփոխություն մտցրեց: Ցույց տվեց, որ հասարակության մեջ նահանջել է պատերազմի վերսկսման վախը, հասարակությունն ավելի իրատեսական է համարում հայոց բանակի հաղթանակը: Մեր հասարակությունը, քաղաքական վերնախավը պատրաստ է պատերազմի, բայց դա չի նշանակում, որ պատերազմը անխուսափելի է»: Ռուբեն վարդաապետ Զարգարյանի հյուրն է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: |
|
հյուրը՝ Սուրեն Մարտիկյան«Մենք շատ ենք ցանկանում խաղաղություն, դրա համար էլ դիմում ենք պատերազմի: Այս ապրիլյան գործողություններն էլ ցույց տվեցին, որ մենք ի վիճակի ենք մեր առջև ծառացած խնդիրները լուծել»: Ռուբեն վարդաապետ Զարգարյանի հյուրն է փոխգնդապետ, ռազմական փորձագետ Սուրեն Մարտիկյանը: |
|
հյուրը՝ Աշոտ Մելքոնյան«Այսօր միջազգային հանրությունը, կարծես գալիս է այն համոզման, որ Արցախի խնդրի լուծումն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակներում, ենթադրում է նոր 1915 թվական: Արցախի հայությունը միանշանակ կենթարկվի ցեղասպանության. մեր զինվորների ու խաղաղ բնակչության նկատմամբ ապրիլյան վերջին վայրագությունները դրա մասին են վկայում»,- պնդում է պատմաբան Աշոտ Մելքոնյանը: |
|
Հրանտ Մելիք-ՇահնազարյանՎերջին 25 տարիները հայ ժողովրդի համար վերելքի ժամանակներ էին. ստեղծվեց պետություն, գրվեց սահմանադրություն, եղավ պատերազմ, ազատագրվեց հայրենիք: Այսօր այդ ամենը պահպանելու մարտահրավերն է ամենքիս առաջ: Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: |