Տիեզերքի թանգարան


Երևանում Տիեզերքի թանագարանը վերաբացվել է 2015 թվականի նոյեմբերի 28-ին, մինչ այդ՝ 2001 թվականից սկսած, գործում էր Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում: Ո՞վ է հիմնադրել եզակի այս թանգարանը, ի՞նչ ցուցանմուշներ կան, ինչպե՞ս են դրանք զարմացնում ու հիացնում թանագարանի այսօրվա այցելուներին:

Լուսիեն Զաքարյանի տուն-թանգարան


2019թ․ հունիսից Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում գործում է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը: 25 տարի Լուսինեն ամուսնու՝ Խորեն Պալյանի հետ այդ տանն է ապրել:

Սուրբ Կարապետի գանձերը


Մի քանի տարի առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին ի պահ հանձնվեց Մշո Սուրբ Կարապետ վանքի սպասավոր Մշեցի Հակոբ Դանիելյանի պատմությունը: Օրագրությունը պատմում էր մեծահամբավ վանքի գրավման, թալանի ու ավերման, միաբանության կոտորածի և մի գաղտնիքի մասին: 

Պերճ Պռոշյանի տուն-թանգարան


1948 թվականի մայիսին Աշտարակ քաղաքում մեծանուն գրող Պերճ Պռոշյանի հայրական տունը սկսում է գործել որպես թանգարան: 
Ամեն այցելու այս տանը յուրովի է բացահայտում գրող, թարգմանիչ, լուսանկարիչ Պռոշյանին: Պահպանվել են նրա աշխատասենյակը, հյուրասենյակը, անձնական ու արխիվային այլ իրեր: 
 

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան


Մեծամորի պատմահնագիտական թանգարանը կառուցվել է 1968 թվականին, այստեղ ցուցադրված նմուշները ներկայացնում են տարբեր դարաշրջանների մշակութային շերտեր: Դրանք բոլորը հայտնաբերվել են բացառապես հնավայրի տարածքից: Ավելի քան կես դար ընթացող պեղումները 27 000-ից ավելի առարկա են հայտնաբերել, սակայն մինչև այսօր անհայտ է բնակավայրի պատմական անունը:  

Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ


Ասլամազյան քույրերն անցյալ դարակեսին փոխեցին ժամանակաշրջանի վերաբերմունքը գենդերային հավասարության հանդեպ: Գյումրիում է գտնվում Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահը, որտեղ պահվում է խորհրդահայ անվանի նկարչուհիների շուրջ 600 աշխատանք: Այստեղ հնարավոր է բացահայտել քսաներորդ դարում ստեղծված և շատերին զարմացրած Ասլամազյան քույրերի արվեստը: 
 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում


1975թ. հոկտեմբերին Գյումրիում բացվեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Բանաստեղծի աշխատասենյակը, հյուրասենյակը, թոնրատունն ու մառանը վերականգնված են այնպես, ինչպես վարպետի կենդանության օրոք են եղել:

Հովհաննես Շիրազի թանգարան


Որտե՞ղ է գտնվում հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազի թանգարանը, ինչպե՞ս է այն կազմավորվել, ցուցանմուշներն ի՞նչ հետաքրքիր փաստեր են պատմում Շիրազի կյանքի ու ստեղծագործությունների մասին: 

Մհեր Մկրտչյանի թանգարան


Մհեր Մկրտչյանի անձնական իրերով, նկարներով, թատրոնում և կինոյում խաղացած հագուտներով, բեմական պարագաներով և շատ այլ յուրօրինակ ցուցանմուշներով հարուստ է հայտնի դերասանի թանգարանը: Ցուցանմուշների միջոցով բացահայտվում է մեծ վարպետի կյանքն ու ստեղծագործական ճանապարհը: 

Ավետիք Իսահակյանի տուն- թանգարան


Նա մեծ ընտանիքի վերջին՝ ութերորդ զավակն էր: 1875թ. հոկտեմբերի 30-ի աշնանը, երբ ծնունդ ընդունող տատմերը ավետիք, ավետիք» գոչելով շտապում է աչքալուսանք տալ ընտանիքի հորը, Սահակ աղան հենց այդպես էլ կնքում է զավակին՝ Ավետիք:
Ինչպե՞ս է անցել բանաստեղծ Ավետիք Իսահակյանի կյանքը, ինչպե՞ս է գրողի բնակարանը վերածվել թանգարանի, ի՞նչ է այսօր ցուցադրվում այստեղ:

 

Alt

Բնության պետական թանգարան


Ինչպե՞ս է ստեղծվել Հայաստանի բնության պետական թանգարանը, ինչ՞ է ցուցադրում այն: Թանգարանի ցուցանմուշների միջոցով հաղորդումը ներկայացնում է Հայաստանի աշխարհագրական ռելիեֆի, երկրաբանության, կլիմայի, բուսական և կենդանական աշխարհի անհետացող, հազվագյուտ և էնդեմիկ տեսակների մասին: