Փրկել Արամ Մանուկյանի կիսավեր, պատմական տունը


Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տան առջև ակցիա էր կազմակերպվել: Շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում է, բայց Մշակույթի նախարարությունը ցանկացել էր հանրության ուշադրությունը բևեռել քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանության կարևորության վրա: 

Ուրարտական շրջանի արժեքավոր նմուշներ են հայտնաբերվել Գեղարքունիքի մարզում


Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել են ուրարտական ժամանակաշրջանի արժեքավոր նմուշներ: Դրանք տեղափոխվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»   ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա, որտեղ մաքրվում և ամրակայվում են: 

Լույս է տեսել Ավագ Եփրեմյանի «Երգչախումբը ցրվել է» գիրքը


Չորս տարվա դադարից հետո լույս  է տեսել բանաստեղծ Ավագ Եփրեմյանի վեցերորդ ժողովածուն: «Երգչախումբը ցրվել է» գրքի շնորհանդեսին բանաստեղծին շնորհավորեցին մտերիմները, գրչակիցներն ու ընթերցողները:

«Մասունք» համույթը կենդանություն է տվել մի շարք ազգագրական պարերեգերի


«Մասունք» ազգագրական երգ ու պարի խումբն այս շաբաթ տոնական համերգ տվեց: Համույթը կենդանություն է տվել խմբի հիմնադիր Ռուդիկ Հարոյանի հավաքագրած պարերգերին ու երգերին, որոնցից շատերը կատարվեցին առաջին անգամ: 

Հայկական ժողովրդական երգեր` հնդիկ, պարսիկ և այլազգի ուսանողների կատարմամբ


Երևանի պետական բժշկական համալսարանի «Վերնատուն» երգչախմբում հնդիկ, պարսիկ և այլազգի ուսանողները կատարում են հայկական ժողովրդական երգերի կոմիտասյան մշակումներ, Սայաթ-Նովայի ու Շերամի աշուղական երգեր: 

Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն-թանգարանը կընդարձակվի


Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ գրողի ծննդավայր Դսեղում ՀՀ մշակույթի նախարարությունը կյանքի կկոչի մի շարք ծրագրեր։ Դրանք լրագրողներին ներկայացրել է նախարար Արմեն Ամիրյանը։

Տնօրհնեք սիրիահայ Մանջիկյանների ընտանիքում


Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը երկար տարիների սպասավորության ընթացքում մեծ համայնք է ձևավորել: Սուրբ Ծննդյան տոներից հետո շատերն են հրավիրում տեր հորը՝ տնօրհնյաց կարգ կատարելու:  Այս անգամ նա  սիրիահայ Մանջիկյանների տանն էր:

Հնդկական օր Երևանում


«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն «Հնդկական օր» էր կազմակերպել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:

«Աղոթքի հոգեթերապևտիկ ազդեցությունը» խորագրով հանդիպում ԵՊՀ-ում


ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Ուսանողական գիտական ընկերության և Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման բուհական հոգևոր հանձնախմբի նախաձեռնությամբ անցկացվեց «Աղոթքի հոգեթերապևտիկ ազդեցությունը» խորագրով հանդիպում: 

Ամանորյա միջոցառում Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա վարժարանում


Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցում սովորում է 6-17 տարեկան 150 սան: Նրանք ընդգրկված են նկարչության, պարի, ասմունքի և այլ խմբակներում: Տարեվերջյան դասին սաները ներկայացում էին պատրաստել, որը վերնագրել էին «Անխոհեմ մարդը»:

Իրավունք, որ նվաճում ենք ամեն օր


Երուսաղեմում սկսվել է Քրիստոսի գերեզմանի նորոգությունը, որն իրականացնում են հայ, հույն և լատին եկեղեցիները: Այս երեք եկեղեցիներն են Ս. Գերեզմանի վրա կառուցված Հարության տաճարի իրավատերերը: Հայերը Տերունի սրբավայրերի նկատմամբ իրավունքներ ձեռք են բերել 7-րդ դարում: Պատմականորեն հայ եկեղեցին Երուսաղեմում ունեցել է մի քանի տասնյակ եկեղեցիներ ու կալվածքներ և մշտապես դժվար մրցակցության մեջ է եղել հույների ու լատինների հետ: Պատմական թոհուբոհի մեջ հայերի  իրավունքները մեծ դժվարությունների ու զոհողությունների գնով են պահպանվել: Երուսաղեմի հայոց իրավունքների մասին զրուցում են Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը և գրականագետ Վարդան Դևրիկյանը:  

«Կանա» քրիստոնեական կենտրոնի երեխաները Ս. Ծննդյան ավետիսով այցելեցին տներ


Արարատյան հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի երեխաները, Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր սպասավոր Շահե քահանա Հայրապետյանի առաջնորդությամբ, սուրբ Ծննդյան երգերով ու ավետիսով այցելեցին բնակարաններ: