«Կանա» քրիստոնեական կենտրոնի երեխաները Ս. Ծննդյան ավետիսով այցելեցին տներ


Արարատյան հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի երեխաները, Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր սպասավոր Շահե քահանա Հայրապետյանի առաջնորդությամբ, սուրբ Ծննդյան երգերով ու ավետիսով այցելեցին բնակարաններ: 

Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի պատարագ: Բազմաթիվ հավատացիալների թվում էին Երևանի քաղաքի ավագանին` քաղաքապետի գլխավորությամբ և այլ պաշտոնյաներ: Ամեն տարի տոնելով  Փրկչի ծնունդը, մարդիկ  ակնկալում են  ներոգվել և վերափոխվել: 

Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը»՝ նոր ձևաչափով


Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը» նոր ձևավորմամբ կատարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
 

Կարմինա Բուրանա կանտատը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրեցին գերմանացի կոմպոզիտոր Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» բեմական կանտատը:

Ստաս Նամինի հայաստանյան հյուրախաղերը եզրափակվեցին գալա համերգով


Ստաս Նամինի հագեցած ստեղծագործական շաբաթը Հայաստանում եզրափակվեց դեկտեմբերի 19-ին ` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը  կատարեց Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան, որը  հայաստանյան պրեմիերա էր:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում երեխաների համար տոնական միջոցառում կազմակերպվեց


Շուրջ յոթանասուն տարբեր տարիքի երեխաների համար ամանորյա տոնը սկսվեց դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Միջոցառման հյուրերը հիվանդանոցի բուժաշխատողների երեխաներն ու թոռնիկներն են, ինչպես նաև` «Նագաշյան» մանուկների տան սաները:

Գիտագործնական սեմինար Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում


«Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով գիտագործնական սեմինար էր կազմակերպվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: 

Հայ առաքելական եկեղեցու կրտսեր սպասավորների շարքը համալրեց 31 սարկավագ


Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերգությանը` սուրբ Ստեփանոս Նախավկայի նախատոնակին, 31 ճեմարանավարտ կիսասարկավագության աստիճան ստացավ: Այսօր առավոտյան արդեն տոնական պատարագի ընթացքում, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ, նրանք ձեռնադրվեցին սարկավագ: Ձեռնադրությունից հետո նորընծաներին ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամում հանդիպեցին սոցկենտրոնների ներկայացուցիչները


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջեկեղեցական բարեգործական հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամում հանդիպումը սոցկենտրոնների ներկայացուցիչների հետ տոնական-տեղեկատվական էր: Ամփոփելով 2016-ը և խոսելով 2017-ի անելիքների մասին` հիմնադրամի գործադիր տնօրենը գոհունակությամբ նշեց` այն ծրագրերը, որոնք հովանավորվել են այս տարի, կընդլայնվեն և կշարունակվեն նաև հաջորդ տարվա ընթացքում: 

ՀՀ մշակույթի նախարարը և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին համաձայնագիր են կնքել


Պետական Էրմիտաժի և ՀՀ մշակույթի նախարարության միջև Կարմիր բլուրի և նրա շրջակայքի ուսումնասիրության մասին ռազմավարական համա¬ձայնագիր է ստորագրվել: 

«Իմ սիրտը լեռներում է» ներկայացման պրեմիերան` Երևանում


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման հայաստանյան պրեմիերան:

Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցու 150-ամյակը


Արարատի մարզի Արարատ գյուղում նշվեց Հակոբ Մծբնեցի հայրապետի անունը կրող Ս. Հակոբ եկեղեցու 150-ամյակը: