|
|
Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը գործում է արդեն հինգ տարի2012թ. հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար մանուկյան» մատենադարանի դռները բացվեցին բոլոր ընթերցողների ու գիտաշխատողների համար: Այս տարի լրանում է Մատենադարանի գործունեության 5-ամյակը: Շուտով Մատենադարանի գրական հարստությունը հասանելի կլինի նաև www.edjmiacinliberary.am հարթակում: |
|
|
Արթիկի թեմում նշվեց Լմբատավանքի ուխտի օրըՀոկտեմբերի առաջին շաբաթ օրն ավանդաբար Լմբատավանքի կամ Սուրբ Ստեփանոսի ուխտի օրն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք բերվեց սուրբ Ստեփանոսի մասունքը, մատուցվեց պատարագ, կատարվեց անդաստանի օրհնության կարգ: |
|
|
Գեղագիտության ազգային կենտրոնի սաները ներկայացան «Օժիտ» ցուցահանդեսովՀենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի 5-15 տարեկան սաները ներկայացան ցուցահանդեսով. ձեռագործ աշխատանքները դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ էին՝ մետաքսի վրա բատիկ նկարներ, որոնք ապագայում օժիտ են ծառայելու: Ցուցահանդեսը «Օժիտ» խորագրով էր: |
|
|
Սուրբ Գևորգ Զորավարի տոնը Հայաստանի ու Վրաստանի եկեղեցիներումՍեպտեմբերի 30-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Գևորգ Զորավարի տոնը. մարդաշատ էին սրբի անունը կրող գրեթե բոլոր եկեղեցիները Հայաստանում: Սեպտեմբերի 30-ը տոնական պատարագով մեկնարկեց նաև Վիրահայոց թեմում: Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի էին այցելել ոչ միայն ոչ միայն տեղաբնակ հայերը, այլ նաև Հայաստանից, Իրանից ու Կանադայից ժամանած ուխտավորները: |
|
|
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդեսը Մայր ԱթոռումՍեպտեմբերի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդեսը: |
|
|
Գառնահովտի Ս. Գևորգ եկեղեցի բերվեց սրբի մասունքըՍեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում հավատացյալ համայնքը հավաքվել էր նշելու Ս. Գևորգ զորավարի տոնը և եկեղեցու սուրբ սեղանի ու մկրտության ավազանի օծումը: Առավոտյան սրբի մասունքը ամփոփող աջաձև մասնատուփը Մայր Տաճարից բերվեց սրբի անունը կրող եկեղեցի` ի խոնարհումն ուխտավորների: |
|
|
ՅՈՒՆԻՄԱ Հայաստանի. տիկնիկային թատրոնների միջազգային 12-րդ փառատոնըՍեպտեմբերի 19-ից 25-ը Լոռու, Տավուշի մարզերում և Երևանում անցկացվեց «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 12-րդ փառատոնը: |
|
|
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ՄատենադարանումԵրևանի մատենադարանում անցկացվեց «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակին: |
|
|
Մի շարք անվանի երաժիշտներ՝ «ՆԱԻՐԻ» համահայկական երաժշտական փառատոնի մրցանակակիրՏեղի ունեցավ «Նաիրի» երաժշտական փառատոնի մրցանակաբաշության արարողությունը: Տասը անվանակարգերում փառատոնի ժյուրին մրցանակներ հանձնեց երաժշտարվեստում արժանի ներդրում ունեցած հայ անվանի արտիստներին: Փառատոնի պատվավոր հյուրն էր Օսկարի և Գրեմիի բազմակի դափնեկիր Միշել Լեգրանը: |
|
Աշտարակի հայորդյաց տան քանոնի դասարան«Պպարտադիր չէ բոլորը սաները դառնան պրոֆեսիոնալ քանոնահարներ, բայց լավ մարդիկ հաստատ կդառնան. դա երաժշտության ուժն է»,-ասում է Աշտարակի հայորդյաց տան քանոնի դասարանի ուսուցիչը: |
|
Աշտարակի հայորդյաց տան պարի դասարան
Ի՞նչ է փոխում պարը պատանիների անձնային որակների մեջ, ինչո՞ւ են նրանք սիրում հաճախել պարի, ի՞նչ դժվարություններ ու հաջողություններ ունեն: Պատմում են Աշտարակի հայորդյաց տան պարի դասարանի սաները և պարուսույցը:
|
|
|
Ալեքսանդր Օնիշենկոյի կտավները՝ Սարյանի տուն-թանգարանումՄարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ցուցադրության ներկայացվեցին չեխաբնակ նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի աշխատանքները՝ իմպրեսիոնիստական ոճի 12 ստեղծագործություն, որ արվել են հատուկ հայաստանյան ցուցադրության համար: |

