ՔԿՀ-ում Բագրատ Սրբազանին պահելը անարգանք է արդարադատության նկատմամբ․ պաշտպան


Բագրատ Սրբազանի կալանքը դատավորի կողմից ևս 3 ամսով երկարաձգելուց հետո պաշտպան Հովհաննես Խուդոյանը սրբազանին ՔԿՀ-ում պահելը համարել է իրավական համակարգի և արդարադատության նկատմամբ անարգանք: Սրբազան պայքարի գործով հարդ նիստը կկայանա նոյեմբերի 20-ին։

Հնագետները ուսումնասիրում են Խոր Վիրապի մոտակայքում գտնված 4-րդ դարի եկեղեցին


ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների հետ համատեղ Պեղումներն է իրականացնում մայրաքաղաք Արտաշատի տարածքում։ Բացվել է 4-րդ դարի եկեղեցի, որը գտնվում է Խոր Վիրապի հարակից բլուրներից մեկի վրա:

 

Բագրատ Սրբազանը պահանջել է քննչական կոմիտեի ղեկավարի հրաժարականը


Սրբազան պայքարի գործով դատական նիստին Բարգրատ Սրբազանն անդրադարձել է խորհրդարանում քննչական կոմիտեի ղեկավարի այն հայտարարությանը, որ իբրև իր ձեռքով գրված ահաբեկչության պլանավորմում կա։ Բագրատ Սրբազանը պաշտոնապես հայտարարել է, որ այդպիսի պլանավորում չկա եւ պահանջել է, որ քննչական կոմիտեի ղեկավարը պատասխան տա, բայց եթե չկա նման բան, ինքը պետք ա պաշտոնազրկվի և զրպարտության համար դատապարտվի:

Սրբազան պայքարի գործով հրապարակված ձայնագրության տարածման համար դեռևս վարույթ չի նախաձեռնվել


Սրբազան պայքարի գործով պաշտպանները վկայակոչելով մարդու Իրավունքների եվրոպական կոնվենցիայաի դրույթները, պնդում են, որ այս քրեական վարույթը քաղաքական նպատակ է հետապնդում: Բագրատ սրբազանը դատարանին հիշեցրել է, որ շուրջ երկու ամիս է՝ ինքը դատարանից հրապարակային հայտարարություն է արել այն մասին, որ Սրբազան պայքարի վարույթում կան դեպքերի, խոսքերի, իրադարձությունների նենգափոխումներ և իր այս հայտարարությունների վերաբերյալ մինչև հիմա որևէ իրավական գործընթաց չի նախաձեռնվել:

Պրոբացիոն ծառայությունը զանգերին չի պատասխանել, որպեսզի մեղադրյալը տեղափոխվի հիվանդանոց


«Սրբազան Պայքարի» գործով մեղադրյալ Աղվան Արշակյանի առողջական վիճակը վատացել է, գլխի շրջանում ցավեր է ունեցել: Ժամանել է շտապօգնության ծառայությունը և առաջարկել Արշակյանին տեղափոխել հիվանդանոց, սակայն Արշակյանի ընտանիքը պրոբացիոն ծառայության հետ հեռախոսակապ հաստատել այդպես էլ չի կարողացել: Ընդմիջումից հետո Արշակյանը ներկայացել է դատարան: Առողջական վիճակով պայմանավորված՝ դատարանն ավելի վաղ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխարիներ էր տնային կալանքով:

Արտաշատի տոնն ու Ս. Հովհաննես եկեղեցու ուխտի օրը


Հոկտեմբերի 18-ին նշվեց Արտաշատի սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնորդանիստ եկեղեցու ուխտի օրը և օծման 10-ամյակը: Այդ օրը Հայ Առաքելական սուրբ եկեղեցում նշվում է նաև Ավետարանիչների՝ սուրբ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնը: Ս. Էջմիածնից եկեղեցի բերվեց սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը:

 

«Սրբազան պայքարի» մասնակիցների գործով դատական նիստը․ 16.10.25


«Սրբազան պայքարի» մասնակիցների գործով հերթական` հոկտեմբերի 16-ի դատական նիստը ընթացավ դռնփակ ռեժիմով:

 

Երեկոյան ժամերգության ավարտին Էրեբունու Սուրբ Մեսրոպ եկեղեցուց սկսվել է ուխտերթ


Քահանաների առաջնորդությամբ հավատացյալները քայլել են մինչև Էրեբունի թանգարանի մոտ, այնուհետև վերադարձել եկեղեցի: Վերադարձի ճանապարհին ուխտավորներն ավելացել են։ Ուխտերթի ավարտին եկեղեցու բակում կատարվել է Անդաստանի կարգ: Քահանան խաչով, Ավետարանով օրհնել է երկրի չորս կողմերը, Տիրոջից օրհնություն և խաղաղություն է խնդրել:

Պաշտպանները միջնորդել են Սրբազան պայքարի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել


Պաշտպանական կողմը հանցակազմի բացակայության հիմքով՝ պայքարի բոլոր 18 աջակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացրել դատարանին։ Նա ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնյաների մանիպուլիացիաները, մերձիշխանական լրատվամիջոցների հրապարակումները, իրար հաջորդող խուզարկությունները:

Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Կոշի սուրբ Գևորգ եկեղեցի


Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդի նախաձեռնությամբ՝ արդեն երկրորդ տարին է, ինչ մասունք է տեղափոխվում սուրբ Գեւորգ եկեղեցի. անցյալ տարի էլ ուխտավորները հաղորդակցվել են սուրբ Գևորգ զորավարի մասունքի հետ: Պատարագին ներկաները՝ խաչի կնքահայր, բարերարներ, ուխտավորներ հաղորդվել են մասունքին։

 

Կեղծված ձայնագրության հիմքով Բագրատ սրբազանի պաշտպանը բացարկ է հայտնել մեղադրող կողմին


Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում հայտարարել է, որ «երկու հոգու գյուլլելու, 15 հոգու բանտ նստեցնելու և ավտոբուս վառելու» մասին հայտնի ձայնագրության մեջ սրբազանին վերագրվող արտահայտությունները կեղծիք են։ Հովհաննես խուդոյանին միացել են նաեւ մյուս պաշտպանները։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը դատախազներին հայտարարած բացարկի միջնորդությունը մերժել է: «Սրբազան պայքարի» գործով Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 9-ին։

Դատարանը Միքայել Սրբազանի գործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին


Հանրային մեղադրողը Միքայել Սրբազանի պատիժը մեղմացնող կամ ծանրացնող որևէ հանգամանք չի ներկայացրել և միջնորդել է սրաբազանի նկատմամբ կիրառել ազատազրկում պատժամիջոցը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանները համարում են, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում իշխանությունը։