Սոցիալական գովազդ՝ հոգևոր թեմաներով


Մայրաքաղաքի տարբեր հատվածներում արտաքին գովազդի համար նախատեսված վահանակներին կարելի է կարդալ տեքստեր Սուրբ Գրքից: Դրանք վերաբերում են հատկապես մարդասիրությանը, միմյանց նկատմամբ բարի ու հանդուրժող վերաբերմունքին, խաղաղությանը: Նման տեսանելի վայրերում Սուրբ գրքի ուղերձներ տեղադրելը Արմեն Շահբազյանի նախաձեռնությունն է: 

Ազգային ժողովրդական նվագարանները երկրոդ կյանք են ստանում


Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում պահվող ազգային ժողովրդական նվագարանները բացի պարբերաբար ներկայացվելուց, երկրորդ կյանք են ստանում: Թանգարանի նախաձեռնությմբ մայրաքաղաքում և մարզերում շուտով կմեկնարկի ավագ և երիտասարդ սերնդի երաժշտագետներին ու վարպետներին իրար կամրջող ծրագիր: 

Իրաքի քրիստոնյա եկեղեցիների կրոնապետերի և պաշտոնատարների այցը Ս. Էջմիածին


Սեպտեմբերի 11-ին Ամենայն հայոց հայրապետն ընդունեց Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը. պատվիրակության կազմում են  Իրաքի քրիստոնյա եկեղեցիների կրոնապետեր և պաշտոնատար անձինք: 

Դանիել Երաժշտի բրոնզաձույլ քանդակը այսուհետ հանրության սեփականությունն է


«Նարեկացի» արվեստի միությունում «Երաժշտություն և պլաստիկա» խորագրով ցուցահանդես-համերգին քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը ներկայացրեց Դանիել Երաժշտի բրոնզաձույլ կիսանդրին:

Աղոթքի ուժը


Հաղորդման հերոսը Տեր Մամբրե քահանա Քուզույանը 60 տարուց ավելի քահանայական սպասավորության մեջ է: Նրա հովվական կյանքում շատ են եղել դեպքեր, երբ աղոթքի շնորհիվ իր հոգևոր հոտից շատերը տևական ծանր հիվանդություններից առողջացել են: Տեր հայրը խորհուրդ է տալիս երբեք չվարանել աղոթելու համար:
 

Ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ Վայցները՝ «Սիրահարված Հայաստանին»


Ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ Վայցների՝ «Հայաստանին սիրահարված…» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։

Ամառային բակային ճամբարը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում


Երբ Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակը զարդարվում է գունավոր ժապավեններով, նշանակում է մեկնարկել է ամառային բակային ճամբարը: Նախաձեռնությունը ԱՀԹ-ինն է: Այս տարի ևս մեկ շաբաթ 7-16 տարեկան 220 պատանի իր ամառային առօրյան կանցկացնի եկեղեցու բակում: 

Կիթառի երևանյան 3-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է


Մեկնարկել է Երևանյան 3-րդ միջազգային կիթառի փառատոնը, որի կազմակերպիչները Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնի ասոցիացիաներն են: Մասնակիցներ են ժամանել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից,  
Նախքան երևանյան համերգների սկիզբը երաժիշտները ելույթ են ունեցել Արցախում: 
 

Նկարիչների միությունում բացվեց քանդակի ամենամյա հանրապետական ցուցահանդես


Նկարիչների միությունում բացվեց քանդակի ամենամյա հանրապետական ցուցահանդես, որին ներկայացված էր տարբեր սերնդի արվեստագետների հեղինակած մոտ 80 աշխատանք:

Գևորգյան հոգևոր ճեմարանում ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի


Գևորգյան հոգևոր ճեմարանն ամփոփեց 2016-2017 ուսումնական տարվա արդյունքերը: Ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վեհափառ հայրապետին ներկայացրեց տարեվերջյան արդյունքները և ամփոփեց ճեմարանի կրթական-մշակութային գործունեությունը:

Հայորդյաց տների սաները Սուրբ Հարության տոնն ավանդաբար նշեցին Մայր Տաճարի բակում


Սուրբ Հարության տոնը Էջմիածին և Երևան քաղաքների հայորդյաց տների սաներն ավանդաբար նշեցին Մայր Տաճարի բակում՝ բաց երկնքի տակ, տոնի հոգևոր խորհրդին գեղարվեստական երանգներ հաղորդելով: 

Գևորգյան ճեմարանի մանկավարժական և տեսչական կազմն ամփոփեց 2016-2017 ուսումնական տարվաարդյունքները


Ամենայն հայոց հայրապետի գլխավորությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի մանկավարժական և տեսչական կազմն ամփոփեց 2016-2017 ուսումնական տարվա արդյունքները: Ժողովի ընթացքում մանրադիտակի տակ առնվեցին սաների գիտելիքները, առաջադիմությունը, կարգապահութունն ու վարքը, ինչպես նաև դասավանդվող առարկաները, գնահատման համակարգը, դասախոսների և սաների բացակայությունները և այլ ընթացիկ հարցեր. դասախոսական և տեսչական կազմը հավասարապես բարձրաձայնեց թե բացթողումների, թե ձեռքբերումների մասին:
Ժողովի 2-րդ մասում քննարկվեցին քահանայից լսարանին վերաբերող ուսումնական և այլ հարցեր: