Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնն ամփոփվեցԱմփոփվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը։ |
|
Ճանապարհորդել ավտոստոպովԱվտոստոպով ճանապարհորդելը էկոլոգիական և սոցիալական նշանակություն ունի. այն մարդկանց մեջ զարգանում է իրար անշահախնդիր օգնելու մշակույթը: Այսպես կարծում է Անին: Նա 5 տարի ավտոստոպով է շրջում, անգամ Միջերկրական ծով է հասել: Անին ճանապարհրդում է ընկերների, 9-ամյա տղայի հետ՝ սիրելով, զգալով բնությունը ու տարածելով այդ սերը: |
|
Արվեստաբանական զրույց «Ռուբեն Սևակ» թանգարանում` «Ռոմանտիզմը և Այվազովսկին» թեմայովՄայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում հունիսի 24-ին «Ռոմանտիզմը և Այվազովսկին» թեմայով դասախոսությունն էր։ Արվեստաբան Գայանե Հովհաննիսյանը փորձում էր պատասխանել հետևյալ հարցերին. ինչպե՞ս է Այվազովսկին փոխանցում ժամանակի ռոմանտիկական բնափիլիսոփայությունը, ինչպե՞ս է կառուցում նկարի կոմպոզիցիան և լուծում լույսի խնդիրը, ինչու՞ է փրկության թեման նրա արվեստի հիմնաքարային սյուժեն։ |
|
Վեհափառը հանդիպել է Ս. Էջմիածին եկած ուխտավորներին«Գարեգին Ա» կրթական կենտրոնում հունիսի 22-ին Վեհափառ hայրապետն ընդունեց Մայր Աթոռ եկած ուխտավորների: Նրանք Մասիս քաղաքի սբ. Գևորգ եկեղեցու համայնքի ներկայացուցիչներ և ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի սաներն էին: |
|
Ինդուստրիալ և պրոդուկտ դիզայն՝ «Ներկայ դիզայն անցուդարձը» ցուցահանդեսումԿառավարության երկրորդ մասնաշենքը, որտեղ նախկինում Արտգործ նախարարությունն էր, հունիսի 15-ին վերածվել էր ցուցասրահի: «Ներկայ դիզայն անցուդարձը» խորագրի ներքո ներկայացված էր ինդուստրիալ և պրոդուկտ դիզայնի ոճում ստեղծգործող 18 դիզայների աշխատանք՝ Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից: |
|
Ամերիկյան ֆիլմերի այս տարվա ցուցաշարը՝ ԵրևանումԿինեմատոգրաֆի սիրահարները մեկ շաբաթ հնարավորություն ունեին ծանոթանալու ամերիկյան կինովավերագրությանը: Ծրագիրն իրականացնում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոարվեստի դպրոցը: Հունիսի 4-ից չորրորդ անգամ Երևանում մեկնարկեց Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը: Այս տարվա ծրագրում ընդգրկված է 13 ֆիլմ: |
|
Բացվեց «Հատվող զուգահեռներ» ցուցահանդեսը«Գալա Արտ» ցուցասրահում բացվել է Մոկո Խաչատրյանի և Հարութ Հակոբյանի «Հատվող զուգահեռներ» խորագրով ցուցահանդեսը: |
|
Ելն ի վիրապ տոնին Լուսավորչի մասունքը տարվեց Խոր վիրապի վանքԱմեն տարի Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից դուրս գալու տոնին Մայր Աթոռի գանձատնից Խոր վիրապի վանք է բերվում Լուսավորչի մասունքը: Սրբի մասունքին հաղորդակցվելու և տոնական պատարագին մասնակցելու նպատակով Հայաստանից և արտերկրից բազմաթիվ հավատացյալներ ուխտի են գալիս դեպի Խոր վիրապ: |
|
Հաշմանդամություն ունեցողներն ասում են. «Ես կարող եմ»Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Հրազդան քաղաքներում անցկացվել է «Ես կարող եմ» համապետական սպորտային փառատոնը։ Մասնակցել է 8-ից 45 տարեկան հատուկ կարիքներ ունեցող 150 մարդ: |
|
Առաջին հանրապետության 100-ամյակը` Սարդարապատի հուշահամալիրումՄայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ «Հաղթանակի դար» միջոցառումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի հուշահամալիրում, որից հետո Վեհափառը աղոթք հնչեցրեց: Զինվորական շքերթից ու տոնական համերգից հետո, հանդիսության ավարտին Նորին սրբությունը ողջունեց հավատացյալներին՝ տալով իր օրհնությունը: |
|
Երևանում անցկացվել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումըԵրևանում անցկացվեց ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը: |
|
Տիկնիկային ներկայացում՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնումՀՕՖ-ի՝ Երեխաների աջակցության կենտրոնում երեխաներն իրենց պատրաստած տիկնիկներով ներկայացում էին բեմադրել: «Ձեռքերով թատրոն»-ը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Առաքելություն մանուկների» ծրագրի մաս է: |