Ֆոտոպոդիում, որն արդեն 10 տարեկան է


«Թեքեյան» կենտրոնում բացվել է «PHOTOPODIUM.COM – մենք տասը տարեկան ենք» լուսանկարչական հոբելյանական ցուցահանդեսը:

Աստվածաշնչային գիտնելիքների մրցույթ աշակերտների համար


Փետրվարի 26-ից Երևանի թիվ 24 դպրոցում մեկնարկել է Աստվածաշնչային գիտելիքների մրցույթի առաջին փուլը: Այն նախատեսված է մայրաքաղաքի հիմնական դպրոցի աշակերտների համար:

Դասավանդելով Ձորագյուղում


Նարեկն ու Սամվելը աշխարհագրություն և ֆիզիկա են դասավանդում Լոռվա Ձորագյուղում: Դպրոցում տարիներ շարունակ չեն եղել այս առարկաների մասնագետ ուսուցիչներ: Տղաները նաև վարում են աստղագիտության, ռոբոտաշինության, թուրքերենի և թատերական արտադասարանական խմբակներ: Նրանք Ձորագյուղում են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով: 

«Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարի հերթական համերգը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


«Պենդերեցկու օրերը Հայաստանում» չորրորդ համերգաշարի հերթական համերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էր: Փետրվարի 16-ի երաժշտական երեկոյի ծրագրում ներառված էին լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու գործերը:

Քննարկվում է Գեղարդավանքի ժայռափոր կառույցների ամրակայման և ջրահեռացման մեթոդաբանությունը


Փետրվարի 13-16-ը Երևանում անցկացվեց միջազգային խորհրդաժողով՝ Գեղարդավանքի ժայռափոր կառույցների ամրակայման և ջրահեռացման մեթոդաբանության վերաբերյալ: Գեղարդավանքը Մայր Աթոռի սեփականությունն է, որը որպես ազգային հարստություն գտնվում է պետության հոգածության ներքո: 2000թ.-ից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 

Պառավաքար գյուղում խաղաթաքստոց է բացվել


Պառավաքար գյուղում խաղաթաքստոց է բացվել: Սա երեխաների համար նախատեսված երրորդ ապաստարանն է Տավուշի մարզում:

Այլընտրանքային երաժշտական կրթություն՝ «Նեքսուս» արվեստի կենտրոնում


«Նեքսուս» արվեստի կենտրոնում այլընտրանքային եղանակով սովորեցնում են ակուստիկ, էլեկտրո, բաս կիթառներ, դաշնամուր, հարվածային գործիքներ նվագել: Սովորեցնում են առանց տարիքային սահամանփակման:

Կենդանաթերապիա՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կետրոնում


ՀՕՖ-ն օգնում է երեխաներին՝ հոգեբանական ու առողջական խնդիրներից ազատվել կենդանիների հետ շփման միջոցով, շնաթերապիան ուրախալի արդյունքներ է տալիս:

Հայ ավանդական պարերի դասընթաց


«Կայթ» արվեստի զարգացման կենտրոնը հրավիրում է սովորել հայկական ավանդական պարեր:

Սուրբ Սարգսի տոնը՝ Տավուշի թեմում


Հունվարի 27-ին, Սուրբ Սարգսի տոնին Նոյեմբերյանի Սբ. Սարգիս եկեղեցում պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պատարագին մասնակցում էին Տավուշի տարածաշրջանների հոգևորականներ, զինվորականներ, ուխտավորներ:

«Կէան» կենտրոն. տոնելով Սբ. Սարգիսը


Սուրբ Սարգսի տոնի ավանդույթները փորձեցինք բացահայտել «Կէան» հայ ժողովրդական մշակույթի ուսումնա֊գործնական կենտրոնում:

Վերապրած երգեր. արևմուտքից՝ արևելք


«Վերապրած երգեր․ արևմուտքից՝ արևելք»․ Հայաստանի տարբեր համայնքներից հավաքված պատմությունների ու երգերի կոլաժ։