Ս. Աստվածածնի բարեխոսությունը՝ Արցախի ու ողջ հայոց աշխարհի համար


Չնայած բազմաթիվ խնդիրներին և, հատկապես, տրանսպորտի ու վառելիքի հետ կապված դժվարություններին, Արցախի եկեղեցիներում տոնեցին Աստվածամոր վերափոխման հիշատակությունը, կատարվեց խաղողի օրհնության կարգ: Տոնական պատարագներ մատուցվեցին բոլոր այն եկեղեցիներում, որտեղ կարողացան հասնել թեմի հոգևորականները:

 

Միասնական աղոթք շրջափակված Արցախում


Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին: Արցախում սպասավորող հոգևորականների կոչով այդ օրը արցախցիները համախմբվեցին եկեղեցիներում և սուրբ Կույսի բարեխոսությունը խնդրեցին Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար:

 

Արցախի եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կատարվեց նախօրեին զոհված 4 զինծառայողների համար


Հունիսի 29-ին, երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերն ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված չորս հերոսների հոգիների խաղաղության համար:

 

Ս. Լուսավորչի նշխարների գյուտի տոնը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Պատարագիչ քահանան Մայր Տաճարի խորանից հորդոր ու խնդրանք ուղղեց հավատացյալներին՝ սրտերում միշտ վառ պահել Լուսավորչի կանթեղը:

 

Հանրապետական մաղթանք Արցախում՝ ի նշանավորումն 1992 թվականին Շուշիի ազատագրման


Մայիսի 7-ին Արցախի եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ մայիսյան եռատոնի կապակցությամբ: Նույն օրը հայ եկեղեցին նշում էր Խաչի երևման տոնը: Պատարագի ավարտին կատարվեց հանրապետական մաղթանք՝ ի նշանավորումն 1992 թ. Շուշիի ազատագրման։ Այդ տարի քաղաքի ազատագրումը համընկավ Խաչի երևման տոնին` մայիսի 8-ին:

 

Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահը կծառայի որպես մշակութային կենտրոն


Ապրիլի 12-ին, բարեկարգման ծավալուն աշխատանքներից հետո, տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահի բացման արարողությունը: Սրահն այսուհետ պետք է ծառայի որպես հոգևոր-մշակութային կենտրոն:

 

Ավագ ուրբաթը և Ավետման տոնը Ստեփանակերտի մայր տաճարում


Չորս տարի առաջ, ապրիլի 7-ին` Աստվածամոր ավետման տոնին, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ օծվեց Արցախի մայր տաճարը: Արցախի թեմի առաջնորդը ցավով նշեց` այս տարի Ստեփանակերտում տոնակատարությամբ չեն նշում տաճարի օծման տարեդարձը ոչ միայն Ավագ ուրբաթի հետ համընկնելու պատճառով: Պատերազմն ու դրա հետևանքները շատ բան են խաթարել արցախցիների կյանքում:

 

Արցախի թեմում մեկնարկել է նորաստեղծ ընտանիքներին ուղղված ծրագիր


Վրթանես սրբազանի նախաձեռնությամբ ծրագրում ընդգրկվել են տարբեր մասնագետներ, որպեսզի Արցախում ապրող ամուսնական զույգերը ոչ միայն հոգևոր գիտելիք ստանան, այլև կենցաղային հմտություններ: Նպատակը Արցախում ընտանիքների ամրացումն է, ընտանիքների բարեկեցության մակարդակի բարելավումը:

 

Նորապսակների օրհնություն Ստեփանակերտում


Շրջափակման պայմաններում Արցախում պսակն ու ամուսնությունները չեն հետաձգվել: Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարում փետրվարի 13-ի երեկոյան շատ էին երիտասարդներն ու նորապսակները: Տյառնըդնառաջի նախատոնակն էր: Օրհնության խոսք ասաց Արցախի թեմի առաջնորդը:

 

Հիմնարկօրհնեքի արարողություն Ստեփանակերտում


Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում օրհնության կարգ կատարվեց: Տնօրհնյաց կարգը կատարվում է նաև հաստատություններում:

 

Երիտասարդների օրհնության օրն Արցախում


55-օրյա շրջափակումը, ցուրտը, բազմաթիվ խնդիրները չխանգարեցին, որ Արցախի թեմում նշվեր Սուրբ Սարգսին և երիտասարդներին նվիրված եկեղեցական-ժողովրդական տոնը:

Տնօրհնեք Արցախի մանկական հիվանդանոցում


Արցախի «Արևիկ» մանկական հիվանդանոցում տնօրհնեքի կարգ կատարվեց: Տեր Անդրեաս քահանա Թավադյանը խաչով ու սրբալույս մյուռոնով օրհնեց բուժհաստատության ջուրը, աղը, հացը: