Ուխտի պատարագ ԱմարասումԱռաջին եկեղեցու հիշատակի օրը՝ կանաչ կիրակիին, Ամարասի վանքը մարդաշատ էր։ Ուխտավորաբար տոնին մասնակցեցին նաև բազմաթիվ արմավիրցիներ՝ Տաճատ քահանա Ինջիղուլյանի առաջնորդությամբ: Սուրբ պատարագ մատուցեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ |
|
Արցախի թեմի առաջնորդը մամլո ասուլիսում պատասխանել է ԶԼՄ-ների հարցերինՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների և Արցախի թեմական կյանքի կազմակերպման մասին երրորդ պատերազմից հետո: |
|
Արցախը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըԱպրիլի 24-ին Ստեփանակերտի Ս. Նահատակների հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին Արցախի հանրապետության պետական և հոգևոր իշխանության ներկայացուցիչները: Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագ մատուցվեց: Թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը սրբոց նահատակաց բարեխոսական կարգ կատարեց: |
|
Արցախի ՍարուշենըՍարուշենցիները իրենց համայնքում վաղուց պատարագ չէին տեսել. գյուղի Սուրբ Ամենափրկիչը մեկ տասնամյակ չի գործել: Սբ. Հարության տոնին հաջորդ երկուշաբթի օրը մատուցվող պատարագը ննջեցյալների հիշատակին է նվիրված: Այդ օրը Ասկերանի Սարուշեն համայնքում նաև Հարության ավետիսը տրվեց: |
|
Ոտնլվայի արարողությունը Արցախի թեմումԱվագ հինգշաբթի երեկոյան Ստեփանակերտի Սբ. Աստվածածին մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ծնրադիր լվաց և յուղով օծեց 12 առաքյալներին խորհրդանշող անձանց ոտքերը: Զինվորականներից բացի խորան բարձրանալու պատվին էին արժանացել բժիշկներ, ուսուցիչներ, ուժային կառույցների աշխատակիցներ: |
|
Ընդհանրական աղոթք Արցախի թեմում«Հատկապես պատերազմից հետո աղոթքը վախերն ու տկարությունները հաղթահարելու միջոց է, առավել զորավոր` երբ միասնական է»,-ասում է թեմի առաջնորդը: |
|
Լրացավ Մարաղայի կոտորածի 30-ամյա տարելիցըԱրցախի Հանրապետությունում Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցն են ոգեկոչել: 1992-ի ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի շուրջ հիսուն խաղաղ բնակիչ ենթարկվել էր կտտանքների և զոհվել: Մի քանի տասնյակ գերեվարված կանանց ու երեխաների ճակատագիրն առ այսօր հայտնի չէ: |
|
Ծաղկազարդի կիրակին Արցախի թեմումԱսկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ծաղկազարդի տոնական պատարագը կատարվեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ։ Կիրակնօրյա դպրոցի մի խումբ սաներ եկեղեցի էին եկել կնքահայրերի ուղեկցությամբ, որոշել էին այդ օրը մկրտվել։ |
|
Միասնական աղոթք Արցախի թեմի բոլոր եկեղեցիներումԱպրիլի 2-ի երեկոյան, նույն ժամին միասնական աղոթք է հնչել Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում: |
|
Արցախի թեմ. Հադրութի քահանանՀադրութի կորստից հետո Մատթեոս քահանա Դրավանցը ծառայության է նշանակվել Ասկերանի շրջանում: Քահանայի հովվության ներքո 8 գյուղ կա: Մինչ այդ 16 տարի Հադրութում է ծառայել` 2004-ից 2020ը: |
|
Արցախի թեմում վերագործարկվել է Քրիստոնեական դաստիարակության քարոզչական կենտրոնըԱրցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության քարոզչական կենտրոնը հետպատերազմյան խնդիրների և կարանտինի պատճառով գրեթե դադարեցրել էր գործունեությունը: Կենտրոնը վերսկսել է աշխատանքը՝ մանուկներին, պատանիներին և երիտասարդներին ուղղված ծրագրերով: |
|
Վարդանանց տոնը Արցախի Ճարտար քաղաքի Ս․ Վարդան եկեղեցում2018-ին օծված Ճարտարի եկեղեցին սուրբ Վարդանի անունն է կրում, կառուցվել է հանուն Արցախի իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին: Վարդանանց տոնին մատուցվող ուխտի պատարագին այս տարի ներկա էր Արցախի թեմի առաջնորդը: Պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Մխիթար քահանա Հարոյանն էր: |