Արցախի հուշարձանների մասին հնգալեզու կայք է գործարկվում


Ստեփանակերտում կայացել է «Արցախի հուշարձաններ» կայքի շնորհանդեսը: Կայքը հնգալեզու է: Առանձին բաժնով ներկայացվում է բռնազավթված տարածքների պատմությունը, ժամանակագրությունը, գիտական աղբյուրները:

Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի տոները Արցախի թեմում


Փետրվարի 12-ին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է ուխտի պատարագ։ Փետրվարի 14-ին Ստեփանակերտի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում Տյառնընդառաջի պատարագ մատուցվեց:

Արցախի թեմում կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներ են վերապատրաստվել


Արցախի թեմի նախաձեռնությամբ այս տարվա ընթացքում կիրակնօրյա դպրոցներ կբացվեն 10 կրթօջախում: Ուսուցիչների համար անցկացվել են վերապատրաստման դասընթացներ։

Արցախի ԿԳՄՍՆ փորձում է կանխել օկուպացված տարածքներում Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը


Փարիզում ցուցադրվել են Արցախի հայկական օկուպացված տարածքների լուսանկարները: Ցուցահանդեսն ուղղված է հայկական մշակութային ժառանգության պահպանությանը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին


2021թ.-ի հունվարի 21-ին Արցախի թեմի առաջնորդ նշանակվեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Վրթանես սրբազանը Արցախում էր 2020-ի պատերազմի ընթացքում, նա փոխարինեց առողջական ծանր խնդիրներ ունեցող Պարգև սրբազանին, որ Արցախի թեմի առաջին առաջնորդն էր թեմի վերակազմավորումից հետո:

Դադիվանքի հոգևորականները պարգևատրվել են


Գնահատելով դժվարին պայմաններում իրագործվող ծառայությունը՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը օրհնության գրեր է հանձնել Դադիվանքի հոգևորականներին։ Նույն օրը նրանց երախտագիտություն է հայտնել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Արցախի թեմը 2020թ. պատերազմից հետո


«Պատերազմից հետո հոգեբանորեն վերականգնվելու կարիք ունեինք անգամ մենք` հոգևորականներս»,- խոստովանում է Մեսրոպ քահանա Մկրտչյանը: Արցախի թեմի հոգևոր, ծիսական կյանքը աստիճաբար վերականգնվում է, մշտական ուշադրության կենտրոնում են ծխական համայնքները: