|
Մոսկվայում կայացել է քահանաների տարեկան ժողովըԺողովականները ցավով նկատել են Եկեղեցու պաշտպանության համար իրենց ձայնը բարձրացրած հայորդիների անօրինական հետապնդումների ու ձերբակալությունների մասին։ Նրանց կարծիքով, այն, ինչ հայկական է և ազգային, այսօր ոչնչացնելու խնդիր է դրված։ Ժողովի ավարտին հոգևորականները հանդես եկան ընդհանուր հայտարարությամբ, դատապարտելով. « ՀՀ իշխանությունների հակասահամանդրական, աստվածամարտ, եկեղեցազավթ հակաեկեղեցական ընթացքը, շինծու մեղադրանքներով հոգևորականների կալանավորումը և միտումնավոր վարկաբեկումը»։ |
|
Եզրաս արքեպիկոպոս Ներսիսյանը օծել է Նախոդկայի նորակառույց եկեղեցինՕգոստոսի 24-ը Նախոդկայում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվել է և բացվեց հայկական նորակառույց եկեղեցին։ Աղոթատունը, որն անվանակոչվել է Սուրբ Հարություն անունով, ունի 24 մետր բարձրություն: Կառուցվել է Հայաստանից բերված վարդագույն տուֆով։ |
|
Մոսկվայում նշել են Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնըՀայ Եկեղեցում ընդունված կարգի համաձայն՝ Վերափոխման տոնին կատարվել է խաղողի օրհնություն: Սուրբ Պատարագի ավարտին հոգևորականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ դուրս է եկել եկեղեցական համալիրի բակ, որտեղ կատարվել է խաղողի օրհնության կարգ: Եզրաս սրբազանը կարդացել է Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի խաղողօրհնության «Տէր Աստուած Հայր անսկիզբն» աղոթքը, ապա օրհնել ողկույզները: |
|
Եզրաս սրբազանը օծել է Օրենբուրգի նորակառույց հայկական եկեղեցինԵզրաս սրբազանը օծել է Սուրբ սեղանը, Սուրբ խորանի սյուները և եկեղեցին կոչել Սուրբ Հարություն։ Սրբազան հայրը հայտարարել է, որ նորաօծ եկեղեցին դառնալու է հոգևոր և ազգային կյանքի կենտրոն, որտեղ մարդիկ արժանանալու են ողորմած Տիրոջ օրհնությանը: Օրենբուրգն ունի մոտ 6 հարյուր հազար բնակիչ, որոնցից տասը հազարը հայեր են, նրանք ընդգրկված են տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, զբաղեցնում են ղեկավար պաշտոններ: |
|
ՌԴ-ում ցեղասպանության տարելիցին հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակինՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Մոսկվայի Սուրբ Պայածռակերպություն եկեղեցում բարեխոսական կարգ է կատարվել, որի ավարտին թեմակալ առաջնորդը ընթերցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը: «Տապան» թանգարանում բացվել է վավերագիր լուսանկարների և այդ օրերին հայոց եղեռնի մասին միջազգային մամուլի արձագանքները ներկայացնող ցուցադրություն, որպես դարասկզբի ոճրագործությունների անհերքելի վկայություններ: |
|
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում տոնական Պատարագ է մատուցվելՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծա ռակերպություն Մայր տաճարում տոնական պատարագը մատուցեց Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Պատարագի ավարտին Եզրաս Սրբազանը օրհնել է խորանին դրված հավկիթները, որոնք բաժանել են հավատացյալներին։ Եկեղեցու բակում «Նուռ» երիտասարդաց միության անդամները կազմակերպել են զատկական տոնավաճառ: |
|
Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանովՎլադիմիր Պուտինի հրամանագրով Եզրաս սրբազանին շնորհվել է Ալեքսանդր Նևսկու անվան շքանշան՝ կրոնական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների գործում ունեցած մեծ ավանդի համար: Այս առիթով Եզրաս սրբազանին շնորհավորելու են գնացել նախագահին առընթեր ներքին քաղաքականության հարցերով կրոնական կազմակերպությունների հետ փոխգործակցության վարչության պետն ու գլխավոր խորհրդականը։ |
|
Մոսկվայում կայացել է քահանաների տարեկան ժողովըԵզրաս սրբազանը ներկայացրել է կառուցվող եկեղեցիների՝ Սուրգուտի, Խաբարովսկի, Վոլգոգրադի, Մինսկի հայկական եկեղեցիների շինարարական աշխատանքները։ 2024 թվականին թեմում օծվել է չորս եկեղեցի՝ Ալթայի երկրամասում, Դոնի Ռոստովում, Վորոնեժում և Ուդմուրտիայի մայրաքաղաք Իժևսկում: Այս տարի, թեմակալ առաջնորդի խոսքով, ավելի շատ եկեղեցիներ իրենց դռները կբացեն հավատացյալների առջև։ |
|
Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ գիտաժողով է կազմակերպվել ՄոսկվայումԱդրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը Ռուսաստանի և Հայաստանի համալսարանների, գիտական կենտրոնների ներկայացուցիչները բնութագրել են որպես պատմության խեղաթյուրում, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացում և միջազգային հանրությանը հոդվածներով ու հրատարակություններով մոլորեցնելու փորձ։ Գիտաժողովը կազմակերպել է թեմի Լազարյանների անվան հայագիտության բաժինը՝ թեմակալ առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ: Այն անցկացվել է Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու ժողովասրահում։ Սրբազան հայրը հայտարարել է, որ գիտաժողովի նպատակն է հանուն արդարության և ճշմարտության հաստատման՝ պայքարել կեղծիքի դեմ, որն Ադրբեջանում լայնամասշտաբ ծավալների է հասնում: |
|
Օծվել է Ռուսաստանի Ռուբցովսկ քաղաքի հայկական եկեղեցինՌուսաստանի Ռուբցովսկ քաղաքում առաջին անգամ հնչել է հայկական եկեղեցու զանգը: Այդ քաղաքում շուրջ 600 հայ է ապրում, որոնք ութ տարվա ընթացքում Ալթայի երկրամասի երկրորդ հայկական եկեղեցին են կառուցել: Զուսպ արտաքին հարդարմամբ, հայկական եկեղեցական ճարտարապետության կանոններով կառուցված աղոթատունն ունի 25 մետր բարձրություն, զանգակատուն: Հոկտեմբերի 6-ին թեմակալ առաջնորդ տեր Եզրաս արք. Ներսիսյանը կատարել է եկեղեցու օծման արարողությունը և աղոթատունն անվանել Սուրբ Գևորգ զորավարի անունով: |
|
Եզրաս սրբազանն օծել է Դոնի Ռոստովի Շահումյան գյուղի նորակառույց հայկական եկեղեցինՕծվել է Եգորլիկի շրջանի Շահումյան գյուղի նորակառույց հայկական եկեղեցին, որի հիմքերը 2017 թվակնին օծել է Եզրաս սրբազանը։ Եկեղեցին կառուցվել է գյուղացիների համատեղ ջանքերով։ Շահումյան գյուղում ապրում է ավելի քան երկու հազար հայ, որոնք արմատներով մշեցի են: Գործում է դպրոց, որտեղ հաճախում է երկու հարյուր աշակերտ, ունեն մանկապարտեզ, խաղահրապարակ, մշակույթի կենտրոն: Փողոցների մեծ մասը հայկական անուններ են կրում՝ Բաղրամյան, Նալբանդյան, Շահումյան: |
|
Մոսկվայում գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանը սկսել է նոր ուսումնական տարինՍուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանն ավելի քան 40 սան ունի։ Երեխաները ակտիվ մասնակցում են օլիմպիադաների, գիտահետազոտական և երաժշտական մրցույթների։ Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում կրթությունը 11-ամյա է, գործում է Ռուսաստանի Դաշնության կրթական չափորոշիչներով և միակն է տարածաշրջանում, որտեղ հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը ուսումնական ծրագրի պարտադիր առարկաներից են: |












