|
Ռուսահայոց թեմի հոգևորականները դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները ԱրցախումՍեպտեմբերի 19-ին Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցում Տեր Եզրաս արքաեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ մեկնարկեց քահանաների տարեկան եռօրյա ժողովը: Թեմակալ առաջնորդն անդրադարձավ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին, որի նպատակն է ցեղասպան քաղաքականությամբ հայաթափել Արցախը։ Հոգևոր դասը հանդես եկավ հայտարարությամբ: |
|
Օծվեց Տյումենի նորակառույց հայկական եկեղեցինՀովվական այցով Տյումեն մեկնած թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանին տեղի հայերն առանձնակի խնդությամբ դիմավորեցին: Համընդհանուր ուրախության պատճառը նորակառույց եկեղեցու օծման և բացման առիթն էր, որին տյումենահայությունը սպասում էր ավելի քան երեք տարի: |
|
Խաբարովսկ քաղաքում կառուցվում է հայկական եկեղեցիՄայիսի 25-֊ին Մոսկվայից Խաբարովսկ մեկնեց Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ հանդիսապետելու նոր կառուցվող եկեղեցու հիմքերի օրհնությունը: |
|
Մոսկվա. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններԱպրիլի 24-ին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում կատարվեց Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Արարողության ավարտին թեմակալ առաջնորդն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով: |
|
Սուրբ Հարության տոնը Մոսկվայի հայոց եկեղեցումՄոսկվայի Ս. Պայծառակերպություն հայկական եկեղեցում զատկական պատարագը մատուցեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: |
|
Ավագ հինգշաբթի օրվա արարողությունները Մոսկվայի հայոց եկեղեցումԱվագ հինգշաբթի օրը Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցում, Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ, մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման: Երեկոյան կատարվեց Ոտնլվայի արարողությունը: |
|
Ծաղկազարդը Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցումԾաղկազարդի տոնակատարությունն սկսվեց վաղ առավոտյան: Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվեց անդաստանի կարգ՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ինչպես նաև եկեղեցի բերված կանաչ ճյուղերը, որոնք հոգևորականները բաժանեցին հավատացյալներին։ Տոնական պատարագը մատուցեց Տ․ Սեպուհ քահանա Ամիրյանը։ |
|
Մոսկվայի հայորդյաց տունըԲազմազգ և բազմակրոն Մոսկվայում հայ երեխաների համար քրիստոնեական դաստիարակության, հայրենասիրության լավագույն միջավայր է հայորդյաց տունը: Հայորդյաց տունը գործում է արդեն 18 տարի: Կառուցվել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ: Այս տարիների ընթացքում կենտրոն հաճախել է շուրջ 20 հազար երեխա: |
|
Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մոսկվայի հայոց եկեղեցումՄոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում տոնական պատարագը մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Աարարողությանը ներկա էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մերձմոսկովյան և շրջակա քաղաքներից եկած հազարավոր հայեր: |
|
Ցուցադրություն Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանումՆովոսիրբիրսկի արվեստի պետական թանգարանի ցուցանմուշներն առաջին անգամ էին դուրս բերվել նահանգի տարածքից: Ցուցադրությունը, «Բազմադեմ Սիբիրը» խորագրով, Մոսկվայի հայական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում էր: |
|
«Արցախը պատմական և ժամանակակից համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով ՄոսկվայումՍեպտեմբերի 15-ին Մոսկվայի հայկական եկեղեցում մեկնարկեց «Արցախը պատմական և ժամանակակից համատեքստում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Մասնակցում էին 50-ից ավելի հայագետներ, պատմաբաններ ու մշակութաբաններ աշխարհի տարբեր երկրներից: |
|
Բելառուսում կառուցվում է առաջին հայկական եկեղեցինՍեպտեմբերի 10-ին Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվեց Մինսկի առաջին հայկական եկեղեցու հիմքերի օրհնությունը։ |