|
Մայիսի 1Մի կողմ թողեք մարմնով դատելու մոլուցքը Մարդիկ դատում են մահվան, ցավի տառապանքի մատնելու համար, իսկ Աստված դատում է մեզ արդարացնելու, կյանք տալու, ամոքում տալու, ուրախություն եւ սեր տալու համար։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ |
|
Ապրիլի 26Աշխարհը փոխվելուց օգուտ չկա, եթե ներսդ չի փոխվում Քրիստոնյայի կյանքի ամենամեծ հաղթանակը սեփական ներաշխարհը Աստծով լցնելու կարողության և հավատի մեջ է։ Դուք էլ ունեք հնարավորություն դառնալու նոր մարդ Հիսուս Քրիստոսով։ |
|
Ապրիլի 17Արդյո՞ք մենք Աստծու հարազատն ենք Աստծու հարազատ լինելը ոչ թե մեր արժանիքներից է բխում, այլ Տիրոջ շնորհից և նրա սիրո գիտակցումից։ Այն մեզ վեր է բարձրացնում Աստծուն օտար լինելուց և դարձնում նրա հարազատը։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ |
|
Ապրիլի 24Մի վախեցիր, այլ միայն հավատա Թվում է մեր կյանքը միայն վախի մեջ է եւ ոչ մի լույս չկա, որին կարող ենք հետեւել, բայց տիրոջ ներկայությունը ցույց է տալիս, որ մեր հավատն ավելին է, քան մահը։ |
|
Տ. Տիգրան քահանա ԲադիրյանՀեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Տիգրան քահանա Բադիրյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին: Տնօրհնեքի ժամանակ պարտադի՞ր է, որ քահանան իր հետ նշխար բերի: |
|
Ապրիլի 19Դուք այն բարեբեր հողն եք, որ Աստծո խոսքը պետք է պտուղ տա Մեր անհաջողությունը, անկարողությունը հաճախ փորձում ենք արդարացնել Աստծու կամքով։ Եթե մարդն ի սկզբանե մերժում է իր ազատ կամքը և իր կարողությունը հանուն ինքնաարդարացման, այլեւս փակում է իր փրկության ճանապարհը։ |
|
Ապրիլի 12Ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն Կարծրատիպերը հաճախ հիմնված են խաբկանքների վրա, որով մենք փորձում ենք մեզ խաբել։ Դրանք սխալ ընտրություն են բերում։ Ճիշտ ընտրության համար խստասրտությունից ավել պետք է սեր ունենալ և փորձել տեսնել մարդկանց եւ երեւույթների խորքը։ Ամեն ինչ գնահատելով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ լույսի ներքո։ |
|
Ապրիլի 10Ծառա՞ ես, թե՞ Տիրոջ բարեկամը |
|
Ապրիլի 5Երանելի են հոգով աղքատները Երանելի են նրանք, ովքեր արդարության քաղց ու ծարավ ունեն։ Երանության համար մենք պետք է գիտակցենք և տեսնենք Տիրոջ ներկայությունը։ Միայն այդ ներկայությամբ է, որ հարատեւ երանության մեջ կարող ենք ապրել։ |
|
Ապրիլի 3Տիրոջ ճանաչողությունը մշուշված է, եթե կենաց հացին չես մոտենում Ճշմարիտ Տիրոջ ճանաչողությունը և ներկայությունը կարելի է ունենալ միայն սուրբ հաղորդությամբ։ Հարության այս ուրախալի տոնը լավագույն առիթն է հաղորդվելու Հիսուս Քրիստոսին։ |
|
Մարտի 29Աստված խաչվեց քեզ համար Հիսուսի չարչարանքը, խաչելությունը, մահվան պատրաստակամությունը մեր նկատմամբ Աստծո սիրուց է։ Այդ պատճառով քրիստոնեաների համար Հիսուսի չարչարանքները պարծանքի առիթ են։ |
|
Մարտի 27Աստված սիրում է մեզ Տերը մեզ սիրում է, որովհետև իր պատկերով ու նմանությամբ ենք ստեղծված։ Տերը հորդորում է ոչ թե դատել դիմացինին, այլ վերցնել ամենաթանկ բանը՝ ապաշխարությունը, և մեր արցունքներով օծել Տիրոջ ոտքերը։ |



