Թատրոն, հյուրը՝ Արման Նավասարդյան


Ինչո՞ւ պաթոսը արժեզրկվեց և ո՞րն է դրա իրական նշանակությունը, ո՞րն է թատրոնի ուղերձը ետպատերազմական ծանր ժամանակներ ապրող հայ հանդիսատեսին, ինչ ապրումներով էր արտիստը պատերազմական օրերին բեմ բարձրանում։ Մարինա Բաղդագյուլյանը «Օր 6-րդի» տաղավարում հյուրընկալել է դերասան Արման Նավասարդյանին:

Ջազ և ազատություն


Ինչպե՞ս ստեղծվեց ջազը։ Հայկական ջազի ստեղծումը, առանձնահատկությունը, Արցախի ջազային պետական նվագախմբի ճակատագիրը, ջազային խմբերի երաժշտական ընթացքը, ջազային իմպրովիզն ու հայկական միասնականության կարծրատիպերը Մարինա Բաղդագյուլյանը քննարկել է Արցախի ջազային պետական նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանի հետ։

Միլիտարիարտ


Արցախյան առաջին պատերազմից հետո կոնցեպտուալ արվեստի նոր ուղղություն ստեղծվեց՝ «միլիտարիարտ»։ Այս ուղղության հիմնադիրը դարձավ Ալեքսանդր Մելքոնյանը։ Ի՞նչ է «միլիտարիարտը»։ Մարինա Բաղդագյուլյանի հյուրը նկարիչ Մկրտիչ Տոնոյանն է։

Հեքիաթ ու կյանք


Ինչու՞ է մարդը հեքիաթ հորինում: Ի՞նչ է ժողովդրական հեքիաթը, ի՞նչ խորհրդանիշներ կան հեքիաթներում, օրինակ՝ ընտրությունների մասին՝ հայկական հեքիաթներում, ռուսական բանահյուսության մեջ՝ ոսկե և հասարակ ձվերի, Ֆաբերժեի ոսկե ձվերի և թագավորական ընտանիքի ողբերգության մասին: Մարինա Բաղդագյուլյանը «Օր 6-րդ» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանին: