Մանուկ Աբեղյան


Մանուկ Աբեղյանը մեծանուն այն եզակի գիտնականներից է, ով ոչ միայն ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, այլեւ դասավանդել և ղեկավարել այն։ Մեծ հայագետն իր կոթողային աշխատությունների մեծ մասը կամ գրել, կամ մտահաղացել է ճեմարանական շրջանում։ Աբեղյանը մինչև կյանքի վեջին օրը չի խզել շփումները Մայր Աթոռի հետ: Ավելին՝ նա նաև հոգևոր խորհրդի անդամ էր։

Հրաչյա Աճառյան


Հրաչյա Աճառյանը Գևորգյան հոգևոր ճեմարանում կարճ ժամանակ է դասավանդել, սակայն այդքանն էլ բավական էր, որ մեծ հետք թողներ հոգևոր կրթարանի հետագա գործունեության վրա: Հայ մեծագույն լեզվաբանը ստեղծել է մի քանի լեզուների ուսուցման մեթոդաբանություն: Նա հալածվել է ստալինյան բռնությունների շրջանում: Դեռ մանկուց մի աչքի տեսողությունը կորցրած գիտնականը ստեղծել է հիմնարար կոթողային աշխատություններ, կատարելով մի ամբողջ գիտական ինստիտուտի աշխատանք:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 189-րդ


Երևանի Հակոբ Օշականի անվան 172-րդ հիմնական դպրոցի մարիոնետների թատրոնի ղեկավար Մարո Ասլիկյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է խմբակի դերը երեխաների կրթության գործում, թատրոնի ձեռքբերումներն ու նոր ծրագրերը։

Արմենակ Շահմուրադյան


Արմենակ Շահմուրադյանը բոլոր ժամանակների ամենանշանավոր երգիչն է: Նրա համար ճակատագրական նշանակություն ունեցավ կրթությունը Գևորգյան հոգևոր ճեմարանում և հանդիպումը Կոմիտաս վարդապետի հետ: Այդուհետ նրանց գործունեությունը ընթացավ համատեղ: Թողնելով Փարիզի Գրանդ օպերայի առաջին մեներգչի հաղինակավոր աշխատանքը, նա ամբողջությամբ լծվեց հայ ազգային երգի, հատկապես կոմիտասյան մշակումների տարածմանը, համերգային շրջագայություններ ունենալով գրեթե ամբողջ աշխարհում։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 188-րդ


Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան համար 5 դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է «Էջմիածինը գրի, գրքի և դպրության քաղաք» հռչակելու նախաձեռնությունը և այդ գործում աշակերտների և ուսուցիչների ոգևորությունը։

Պետական թատրոնի, Համալսարանի ու գրադարանի հիմնադիր Նիկոլ Աղբալյանը


Նիկոլ Աղբալյանը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ամենանշանավոր հայ գրականագետներից մեկն է, պետական գործիչ, ուսուցիչ ու մտավորական Գևորգյան ճեմարանի շրջանավարտը Վերնատուն գրական կազմակերպության միակ տեսաբանն էր, և հսկայական ազդեցություն ուներ ժամանակի հայ գրական ընթացքի վրա։ Նիկոլ Աղբալյանն էր, որ առաջինը հռչակեց հայ նոր հանճարեղ բանաստեղծի՝ Եղիշե Չարնեցի ասպարեզ իջնելը։ Հայաստանի Առաջին հանրապետության Լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանին է հայ ժողովուրդը պարտական առաջին պետական համալսարանի, Ազգային գրադարանի, առաջին պետական թատրոնի հիմնադրման համար։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 187-րդ


«Բարձունք» կրթական շարժման առաջնորդող խորհրդի անդամ Արեգ Թադևոսյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է նոր սերունդ և նոր երկիր ունենալու գործում կրթության դերն ու նշանակությունը։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 186-րդ


Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ Հովհաննես Երանյանը ամփոփել է 2024 թվականին հանրակրթության ոլորտի գլխավոր խնդիրները և 2025–ին սպասվող սպառնալիքները։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 185-րդ


Սոցիալ–էմոցիոնալ կրթության հետազոտող Հասմիկ Մովսիսյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է այդ համակարգի առավելությունները, և Հայաստանում դրա ներդրման անհարաժեշտության ու օգտակարության հարցերը։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 184-րդ


Մաթեմատիկոս Տիգրան Իշխանյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է արհեստական բանականության և կրթություն հարաբերությունը։ Որքանո՞վ է արհետական բանականությունը, որպես տեխնոլոգիական գործիք, օգտակար կրթությանը, և ինչ վտանգներ ու սպառնալիքներ կարող է առաջացնել։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 183-րդ


Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է Աստվածավանական համալսարանի կարգավիճակ ունեցող հնագույն կրթարանի այսօրվա խնդիրներն ու ձեռքբերումները։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 182-րդ


Արցախում էթնիկ զտումներից հետո «Թումոյում» ստեղծվել է հատուկ բաժին, որը Արցախից բռնի տեղահանված պատանիներով է զբաղվում։ Նպաստում է, օգնում եւ առաջարկներ անում նրանց։ Բացի այդ՝ «Թումոն» կազմակերպում է դասընթացավարների համար սեմինարներ, որոնց մասնակցում են Արցախից բռնի տեղահանված մասնագետներ։ Հինգամսյա դասընթացն անվճար է։ Ավելին՝ մասնակիցները ստանում են կրթաթոշակ։ Հովհաննես Երանյանը «Տաղավարում» հյուրընկալել է «Թումո» կենտրոնի փորձագետ-դասընթացավար, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանին։