մարտի 13-19Տարբեր տարիների մարտի 13-ից 19-ի շաբաթը նշանավորվել է եկեղեցիների հետ հարաբերությունների զարգացմանն առնչվող իրադարձություններով: Հայաստան է այցելել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը, Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վատիկան, Մայր Աթոռում պարգևներ են հանձնվել: |
|
մարտի 20-26Տարբեր տարիների մարտի 20ից 26-ը համընկնում է Մեծ Պահքի շրջանին: |
|
մարտի 27-ից ապրիլի 2Մարտի 27-ից ապրիլի 2-ի օրագրում անդրադառնում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և Dasaran.am-ի համագործակցությանը, Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց» առաքելությանը և այլ հիշարժան իրադարձությունների: |
|
ապրիլի 3-9Անցյալ տարիների այս շաբաթվա հիշարժան իրադարձություններից մեկը 2010 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դիվանատան շենքի բացումն էր: Նոր շինությունը հնարավորություն տվեց ընդլայնել աշխատակազմը, բացել նոր գրասենյակներ: |
|
ապրիլի 10-162015 թվականի այս շաբաթվա ընթացքում Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ մատուցեց: Կաթոլիկ առաջնորդն իր միլիոնավոր հետևորդներին կոչ արեց դատապարտել Հայոց ցեղասպանությունը և աղոթել անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: |
|
ապրիլի 17-232015թ.-ի ապրիլի 23-ը հայոց պատմության մեջ նոր էջ բացեց. մեր եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին և վերականգնեց դարերով ընդհատված սրբադասման գործընթացը: 1200 հրավեր առաքվեց աշխարհի տարբեր ծայրեր, արարողությանը մասնակցելու համար ժամանեցին քրիստոնեական եկեղեցիների 35 բարձրաստիճան հոգևորականներ, եկեղեցական կազմակերպությունների պատվիրակություններ: |
|
ապրիլի 24-30
Ինչ արձագանքներ ունեցավ 2015 թվականի ապրիլի 23-ի պատմական իրադարձությունը՝ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը:
Ինչ ներդրում է ունեցել Հայ առաքելական եկեղեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
|
|
մայիսի 8-14
Այս շաբաթվա թողարկումն անդրադառնում է Գարեգին Բ հայրապետի՝ 2000 թվականին Վրաստան կատարած այցին: Այսօրինակ այցերն ի՞նչ խնդիրներ են լուծել մեր եկեղեցու կյանքում, ինչպե՞ս են այսօր ընթանում երկու եկեղեցիների բարեկամությունն ու գործակցությունը:
Տարբեր տարիների մայիսի 8-14-ն ընկած շաբաթվա ընթացքում են բացվել նաև Կոտայքի Ալափարս գյուղի Ս. Աստվածածաին եկեղեցին, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Ս. Կարապետն ու Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչը:
|
|
մայիսի 1-7
2003թ.-ի մայիսին Գարեգին Բ հայրապետի հրավերով մեր երկիր այցելեց Ղպտի ուղղափառ եկեղեցու պետ Շենուդա 3-րդը: Պապի՝ արդեն երրոդ այցը նշանավորվեց բազմաթիվ հանդիպումներով և կրկին անգամ ամրապնդեց երկու եկեղեցիների բարեկամությունն ու փոխգործակցությունը:
Մայիսի 1-7-ի շաբաթը հիշարժան էր նաև Արարատի մարզի Ներքին Դվինի և Ապարանի բնակիչների համար:
|
|
փետրվարի 27-ից մարտի 5
2004 թ. մարտին Ալեքսի Երկրորդի հրավերով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվայում մասնակցեց Միջկրոնական խաղարարական երկրորդ ներկայացուցչական ժողովին, որոշվեց ստեղծել նաև ԱՊՀ երկրների միջկրոնական խորհուրդ: Որն էր խորհրդի ստեղծման նպատակը, ովքեր ընդգրկվեցին կազմում, ինչպես զարգացավ այդ կառույցի գործունեությունը՝ ներկայացնում է այս թողարկումը:
Թողարկման ընթացքում անդրադառնում ենք նաև Հայ առաքելական եկեղեցում սպասավորող 4 կուսակրոն հոգևորականների ծառայությանը, որոնք ձեռնադրվել են փետրվարի 27- ից մարտի 5-ի շաբաթվա ընթացքում:
|
|
փետրվարի 20-26Այս շաբաթը եկեղեցու կյանքում նշանավորվել է պարգևաբաշխության բազմաթիվ արարողություններով: Գնահատվել են բազմավաստակ հոգևորականներ, բարերարներ, մշակույթի գործիչներ։ Տեղի են ունեցել նաև ձեռնադրության արարողություններ: |
|
փետրվարի 13-19
«Շաբաթը եկեղեցու կյանքում» հաղորդաշարի հերթական թողարկման հիմնական իրադարձությունները նվիրված են Տյառնըդառաջի տոնին:
Ամեն տարի փետրվարի 13-ին և 14-ին հազարավոր հավատացյալներ մասնակցում են Տիրոջն ընդառաջ ելնելու գեղեցիկ տոնին: Տարեցտարի ազգային-եկեղեցական այս կարևոր տոնը ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում:
Տարբեր տարիների փետրվարի 13-ից 19-ի շաբաթվա ընթացքում օծվել են նաև նորկառույց սրբավայրեր Շիրակի ու Արցախի հայոց թեմերում:
|