20-րդ դարասկզբին՝ երկու համաշխարհային պատերազմների արանքում և դրանից հետո, եկան ցավի, ցնցումների ու ավերների ժամանակների «երեխաները»՝ վերացական արվեստի ներկայացուցիչները։ Նրանք նոր հարաբերություններ ստեղծեցին մարդու և արվեստի միջև՝ հիմքում դնելով ինտելեկտ և կոնցեպցիա։ Իսկ ինչի՞ շուրջ է հայ վերացական արվեստը հետպատերազմական շրջանում։ Եթե եվրոպացի վերացական արվեստի ներկայացուցիչների պատկերներն ուղեկցվում էին Ժակ Պրևերի պոետական խոսքով, ապա Խաչատուր Մարտիրոսյանի արվեստը՝ Գրիգոր Նարեկացու։

Serie: Day 6
2025-12-02T22:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար