Բաղրամյան 26Սահմանամերձ Ոսկեպար գյուղի երիտասարդ ձեռներեցը ընկերոջ հետ ցուցանակ է պատրաստում: Այն փակցնելու է իր տան առաջին հարկը հյուրատան վերածած պատին: «Թաթո՛ւլ, դու հըմի Բաղրամյան 26-ում պիտի ապրե՞ս»,-հարցնում են հարևանները: «Հըմի չէ, գարնանը հյուրատունս բացեմ՝ նոր»,-պատասխանում է Թաթուլը: |
|
Հելլոտեքս«Արտսոքս» և «Յու ընդ մի» բրենդերը, որոնք միավորված են «Հելլոտեքս» ընկերության մեջ, այսօր Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում կայացած բիզնես են: Հիմնադիր Արտյոմ Քամալյանը իր անցած ճանապարհը հեշտ չի համարում, հաջողության հասնելու համոզմունքը տարիների փորձությունների մեջ է կոփվել. «Կյանքը պայքար է՝ լինի բիզնեսի առումով, ընտանիքի, թե՝ հայրենիքի: Եթե չհամաձայնվենք պարտված մնալու, մենք հաղթելու ենք»: |
|
Ի-Վի ՔոնսալթինգԳիտելիքատար բիզնեսը բարդ է, բայց հրապուրիչ: Բիզնես խորհրդատվական ընկերություն հիմնած տնտեսագետ Մանուկ Հերգնյանը պատմում է՝ ինչն է իրեն ու թիմին մոտիվացնում կատարելու ամենօրյա ծանր մտավոր աշխատանք և հաճույք ստանալու դրանից: |
|
Գնդերեցը. Իշխան սարկավագ Գևորգյան44-օրյա պատերազմի ողջ ընթացքը հայ եկեղեցու գնդերեցները կիսեցին զինվորի ու հրամանատարի հետ: Պատերազմն ավարտվել է, բայց գնդերեցների ծառայությունը շարունակվում է: Մեր նկարահանող խումբն այցելել է Սիսիան, հանդիպել N զորամասի գնդերեց Իշխան սարկավագ Գևորգյանի հետ: |
|
Ֆագեճյան գալերեա«Առավոտ շուտ արթնացողի հացի հերթը շուտ է գալիս». սա ձեռնարկատեր Հակոբ Ֆագեճյանի մեծ հոր խորհուրդն է։ Սիրիայից տեղափոխված ոսկերիչը, որ Հայաստանում ոսկու արտադրամաս է հիմնել, ունի հաջողության ի’ր բանալին։ |
|
ԱՐՄԱ պարային ակադեմիաՁեռնարկատիրական աշխատանքը կրթության բնագավառում նուրբ գիտելիքներ ու վերաբերմունք է պահանջում: Պարի մասնավոր դպրոց հիմնած Տիգրան Մնացականյանն ու Արշավիր Մուրադյանը գիտե՛ն այս մասին: |
|
Աշխատանքի ուժըՍիրիական պատերազմի օրերին Հայաստան վերադարձած մեքենագործ Հակոբ Պազարճյանը, չնայած դժվարությունների, սեփական գործն է հիմնել: Համոզված է մեծերից լսած այն ճշմարտության հետ, որ «կամենալը կարենալ է»: |
|
Դադիվանք. հրաժեշտի ուխտՆոյեմբերի 10-ին Արցախում հաստատված խաղաղության գինը չափազանց թանկ էր. Ադրբեջանին էր հանձնվելու նաև Քարվաճառը: Մինչև նոյեմբերի 15-ը հայ բնակչությունը պետք է լքեր տարածքը՝ հայրենիքը, հողը, տունը և... Քարվաճառի մարգարիտը՝ Դադիվանքը: Մեր նկարահանող խումբը Դադիվանք հասավ նոյեմբերի 12-ի կեսօրին՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը որոշել էր փրկական նպատակով տեղափոխել Դադիվանքի արժեքավոր խաչքարերը և որմնանկարները: |
|
«Առլուպա» հավելված՝ լրացնելով իրականությունըԵթե որևէ տեղ տեսնում եք «Առլուպա» տարբերանշանը, ուրեմն այդտեղ կա թաքնված բովանդակություն, օգտագործեք «Առլուպա» հավելվածը և ստացեք ավելի շատ բովանդակություն, քան տեսնում եք պարզ աչքով: Լրացված և վիրտուալ իրականության (AR, VR) «Առլուպա» հավելվածը աշխարհի տասը լավագույններից մեկն է: |
|
Չլսվող ձայներԵրիտասարդ ազգագրագետները այս ուսումնասիրությունը կատարում էին գիտական ժողովածուի հրատարակման համար: Նրանք արձանագրում էին այլընտրանքային պատմություն՝ հասարակ մարդկանց հիշողությունները: Մենք հետևում էինք նրանց: «Չլսվող ձայները» երբեմն շրջվում էին դեպի տեսախցիկը, երբեմն՝ գերադասում մնալ անանուն: |
|
Մայրավանքի շինությունները
Տեսախցիկը հետևում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածքում քայլող Արարատ քահանա Պողոսյանին, որը ներկայացնում է Մայրավանքի տարածքում գտնվող պատմական կառույցները և նոր շինությունները:
Հրաշալի տեսաուղեցույց նրանց համար, ովքեր ծանոթ են, բայց վաղուց չեն եղել Մայրավանքի տարածքում, կամ անծանոթ են և ուզում են իմանալ՝ ինչու է Ս. Էջմիածինը համարվում թանգարան բաց երկնքի տակ:
|
|
Անկախության իրացում. երիտասարդության հայացք. մաս 5-րդԻնչպե՞ս է երիտասարդ մարդը պատկերացնում ինքնիշխան երկրում ապրելու իր հնարավորությունները: Անկախության մասին իր պատկերացումներն ու կարծիքներն է կիսում անկախության պայմաններում ձևավորված սերունդը: Զրուցում են արվեստաբան, համադրող Սեդա Շեկոյանը և արձակագիր Արամ Պաչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |