|
Բագրատ արքեպիսկոպոս ՎարդազարյանՄայր Աթոռի դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Բաքու-Շամախինյան թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանին ձերբակալում են 1938 թվականի փետրվարին, Էջմիածնում։ Խորհրդային առաջնորդների՝ Եռյակի անմիջական հրահանգով, խանդավառ կոմիսարները հակահեղափոխական ու ազգայնական ագիտացիայով զբաղվող «լրտեսներ» էին որսում ամբողջ երկրով մեկ՝ մուրճով, մանգաղով, դրոշով․․․ կարմիր տեռոր․ սա կարձանագրի հետագայում պատմությունը։ Բայց այդ մասին Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի քննիչը չգիտի։ |
|
Պոլսահայ ժառանգությունը. Շիշլիի հայկական գերեզմանատունՍտամբուլի ամենամեծ հայկական գերեզմանատունը Շիշլիին է, որը հիմնվել է 1865թ.-ին: Պատրիարքական կոնդակով պաշտոնապես հաստատվել են գերեզմանատան կանոնագիրը և հատակագիծը: Զբաղեցնում է մոտ 41.950 քմ մակերես: Կառավարվում եւ պահպանվում է Թուրքիայի հայկական համայնքի կողմից։ Շիշլիի գերեզմանատանն է նաև Պոլսի հայոց պատրիարքների, մտավորականների և արվեստագետների պանթեոնը: |
|
Պոլսահայ ժառանգությունը. Բեյօղլուի Ս. Երրորդություն եկեղեցիՍտամբուլում շուրջ 50 000 հայ է ապրում: Գործում է 33 հայկական եկեղեցի: Բեյօղլու թաղամասում ամենաընդարձակը Ս. Երրորդությունն է, որը կառուցվել է 1838թ.-ին: Ճարտարապետներն են՝ հռչակավոր Կարապետ Պալյանը, Հովհաննես Սերվերյանը, վարպետ Մինասը: Ս. Երրորդություն եկեղեցու հյուսիսային բակում է ամփոփված Ամենայն հայոց Հակոբ Ջուղայեցի (1598-1680) Կաթողիկոսի գերեզմանը: |
|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 4-րդ1937թ.-ին Երևանի առաջնորդարանում ձերբակալվում է Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը: Քննչական մարմինները նրանից փորձում են ամեն կերպ կաթողիկոսի դեմ մեղադրանքներ կորզել: Քննիչներին հետաքրքրում էին Մուրադբեկյան կաթողիկոսի կապերը արտասահմանի հետ: Անհրաժեշտ էր պիտակավորել եկեղեցու գահակալին՝ որպես պետական դավաճան և գործակալ: Հիմնական թիրախը Ատրպատականի թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանն էր և հայտնի մտավորական Արշակ Չոպանյանը: Կաթողիկոսի կապը փարիզաբնակ Չոպանյանի հետ որակվում է որպես «լրտեսության անժխտելի ապացույց»: 1937թ.-ին եպիսկոպոս Սմբատյանցը գնդակահարվում է: 1955թ.-ին արդարացվում է հանցակազմի բացակայության պատճառով: |
|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 3-րդ1921թ.-ի նոյեմբերի 17-ի՝ բոլշևիկյան իշխանության որոշմամբ հոգևորականները զրկվում են ընտրելու և ընտրվելու իրավունքից, արգելվում է կրոնական առարկաների դասավանդումը դպրոցներում: 1922թ. փետրվարի 2-ին ընդունված սահմանադրության 6-րդ հոդվածով եկեղեցին դադարում է իրավաբանական անձ լինելու, որևէ սեփականություն ձեռք բերելու իրավունքից: Դրան հետևում է եկեղեցուն պատկանող շարժական և անշարժ գույքի գրավումն ու դրանք պետական սեփականություն հռչակելը: 1930թ. լուծարվում են Սանահինի և Սևանի վանքերը: 1933թ. փակվում է Գեղարդի վանքը, հնագիտական փակ վայր է հայտարավում նաև Այրիվանքը: Հալածանքների և բռնադատումների հետևանքով 1938թ.-ին Մայր Աթոռում մնացել էր ընդամենը 7 հոգևորական: Գործում էր միայն Ս. Էջմիածնի մայր տաճարը: |
|
Բռնակարգի նահատակները, մաս 3-րդ. Հայ եկեղեցու քահանաներ1930-1936թթ. բոլշևիկյան իշխանությունների կողմից բռնադատվել է 109 քահանա: Ընդհանուր առմամբ, մինչև 1938 թվականը Սովետական Հայաստանում բռնադատության է ենթարկվել 148 հոգևորական։ Նրանց նկատմամբ արձանագրվել է 209 բռնության դեպք՝ բանտարկություններից մինչև խոշտանգումներ ու գնդակահարություններ։ Հիմնական մեղադրանքը՝ հակախորհրդային ագիտացիա, ազգայնականություն և հակահեղափոխականություն: Եկեղեցականների դեմ հարուցված կեղծ քրեական գործերն ու շինծու մեղադրանքները բացահայտվել են տարիներ անց: Բոլոր բռնադատվածներն արդարացվել են հանցակազմի բացակայության պատճառով: Երանելի անուններ հայ եկեղեցու տոնացույցում, նրանց նահատակությունը հիշատակվում է ամեն տարի, սուրբ պատարագին, 148 բռնադատված հայ հոգևորականների հետ միասին: Հայ եկեղեցին բոլշևիզմ է տեսել և ապրել |
|
Բռնակարգի նահատակները, մաս 2-րդ. Հայ եկեղեցու վարդապետներՏ. Տիրայր վարդապետ Դալլաքյան. Խորեն Ա կաթողիկոսի օգնականը և գավազանակիրը: Մեղադրվել է կասկածելի անձանց և զբոսաշրջիկների հետ կապեր հաստատելու և հակախորհրդային խոսակցություններ վարելու մեջ։ «Եռյակի» որոշմամբ 1937թ․ դեկտեմբերի 2-ին դատապարտվել է գնդակահարության: Արդարացվել է 1989թ․ սեպտեմբերի 25-ին։ |
|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 2-րդԽորեն Ա Մուրադբեկյան. Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվում 1932թ.-ին: Ընտրության օրվանից պատժիչ մարմինների հսկողության տակ էր: Եկեղեցականների քննության ժամանակ խնդիր էր դրված վարկաբեկիչ տվյալներ հավաքել նրա մասին և ճնշում գործադրել կաթողիկոսի վրա: Նախ, ձերբակալվում և գնդակահարվում է կաթողիկոսի եղբայրը՝ Լևոն Մուրադբեկյանը: Նույն ճակատագրին է արժանանում նաև մյուս եղբայրը՝ Մարգարայի մաքսատան աշխատակից Սերգեյ Մուրադբեկյանը: 1938թ.-ին իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչության զոհ է դառնում նաև Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսը՝ սպանվելով Վեհարանում: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ |
|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 1-ինԲոլշևիկյան իշխանությունները եկեղեցու դեմ ակտիվ պայքարի են հանում «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով եկեղեցական ընդդիմությանը: Նրանք իրենց հռչակում են եկեղեցու բարենորոգիչ. պահանջում են վերացնել Հայ եկեղեցու նվիրապետական կարգը, բարձրաստիճան հոգևոր իշխանության դասը, կուսակրոնության կարգը, Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարեցնել գահից և նոր կաթողիկոս ընտրել, որը կլինի «ժողովրդինը», վերջապես՝ «եկեղեցին վերադարձնել հավատավորներին» և Հայ եկեղեցին սահմանափակել Խորհրդային Հայաստանի սահմաններում: Նրանց առջև դրված խնդիրը հատկապես Ս. Էջմիածնի միաբանների դեմ կեղծ մեղադրանքներ հավաքելն ու մատնագրեր սարքելն էր: Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Քաղխորհրդի որոշմամբ տրվում է «Ազատ եկեղեցական եղբայրությանը»: Այս աղանդը երկար կյանք չի ունենում: Դրա ղեկավար Աշոտ եպիսկոպոս Շախյանը 1927թ.-ին՝ մահվանից առաջ, աղերսագիր է գրում Գևորգ Ե կաթողիկոսին, որտեղ խոստովանում է իր կատարած քայլի սխալականությունը և խնդրում վերադարձնել իր կոչումը: Կարգալույծ եպիսկոպոսը վախճանվում է միայնության մեջ, նրան լքել էին նույնիսկ իր քաղաքական հովանավորները: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ |
|
Իմ աշխարհը2010թ.-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ 15 սարկավագ քահանայական ձեռնադրրություն և օծում է ստանում: Այսօր նրանք ծառայում են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերում: Օծակից եղբայրները ձեռնադրության 15-ամյա տարեդարձի օրը հավաքվեցին և այցելեցին իրենց հոգևոր ծնողին՝ ապօրինաբար անազատության մեջ գտնվող Մկրտիչ սրբազանին: |
|
Թարգմանչաց տոնը Պոլսի հայոց պատրիարքությունումԿոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունում այս տարի Սրբոց Թարգմանչաց տոնի շաբաթը նշանավորվել էր նաև Սահակ պատրիարք Մաշալյանի գահակալության հնգամյակի տոնակատարություններով: Հանդիսությունների շարքում Պոլսի հայոց պատրիարքական աթոռի պատմության մասին «Ինքնության արահետ» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսն էր: |
|
Ի՞նչ առնչություն ունի բիզնեսը հասարակական մթնոլորտի հետՏնտեսությունն ու կապիտալն, առհասարակ, սիրում են նվազագույն ռիսկեր, առավելագույն կանխատեսում: Մեր այս անկանխատեսելի ու անկայուն օրերում ո՞ւր կարող է փախչել կապիտալը: Աննա Սարգսյանը զրուցել է Բի Դի Օ Արմենիա (BDO Armenia) խորհրդատվական կազմակերպության գործընկեր Ահարոն Չիլինգարյանի հետ: |












