Քահանայական ձեռնադրություն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում


Հուլիսի 23-ին` Պայծառակերպության տոնի օրը, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում քահանայական ձեռնադրության արարողություն էր: Վանանդ սարկավագ Բաղդասարյանը ձեռնադրվեց քահանա և ստացավ տեր Վահրիճ անունը: Ձեռնադրությունը կատարեց Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:

Անկախության իրացում. եկեղեցի


Ինքնուրույնության ու անկախության խնդիրը դարերի ընթացքում չի շրջանցել նաև եկեղեցուն: Ի՞նչ է անկախությունը եկեղեցու համար, ինչո՞ւ է Հայ եկեղեցին պայքարել իր անկախության համար: Թեման քննարկում են Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

 

Անկախության իրացում. արվեստ


Ի՞նչ տվեց անկախությունը արվեստին և արվեստագետին: Թեման քննարկում են արվեստաբան Լիլիթ Սարգսյանը և արվեստագետ Արման Գրիգորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

 

Անկախության իրացում. լեզվական քաղաքականություն


Ի՞նչ բառապաշար է բերել և ինչ բառապաշար է ջնջել անկախությունը: Ի՞նչ են փոխել անկախության տարիները մեր լեզվամտածողության ու լեզվի կիրառման մեջ: Թեման քննարկում են բանասերներ Երազիկ Գրիգորյանն ու Արմեն Դավթյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. թարգմանական գրականություն


Ի՞նչ հնարավորություն է տվել անկախությունը թարգմանական գրականության զարգացման համար, ի՞նչ և ինչպե՞ս է թարգմանվում, ի՞նչ խնդիրներ ունեն մեր թարգմանիչներն այսօր: Թեման քննարկում են թարգմանիչ Նունե Թորոսյանը և արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. հռչակվածը՝ փաստացի


Ինչպե՞ս է դե յուրե անկախությունը վերածվում անկախության դե ֆակտո, հռչակվածը դառնում փաստացի: Եվ հակառակը՝ ինչպե՞ս է որակազրկվում, կոռումպացվում ձեռք բերված անկախությունը: Անկախության իրացում թեման քննարկում են կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը և արևելագետ Միքայել Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. հաղորդակցություն


Ի՞նչ կապեր է խզել անկախությունը հանրության ներսում և ի՞նչ կապեր է ստեղծել: Ի՞նչ լեզվով ու հաղորդակցական գործիքներով են միմյանց հետ խոսում պետությունն ու քաղաքացին: Քննարկում են մեդիա փորձագետներ Սամվել Մարտիրոսյանն ու Վահրամ Միրաքյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. հանրակրթություն


Հանրակրթության բովանդակությունից և կազմակերպումից միանշանակ երևու՞մ է, որ մենք ունենք անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական և սոցիալական պետության դպրոց: Թեման քննարկում են մշակութային մարդաբան Սաթենիկ Մկրտչյանը և ուսուցիչ Արսեն Վարդանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Կինո և պետություն


Ի՞նչ դեր ու նշանակություն ունի կինոն հասարակության ու պետության կյանքում: Քննարկում են արվեստաբան Վիգեն Գալստյանը և ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Կրթության նպատակը


Ինչպե՞ս են ձևավորվում կրթության նպատակները: Քննարկում են կրթության մասնագետ Նվարդ Մանասյանը և մշակութային մարդաբան Լևոն Եպիսկոպոսյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Մայրաքաղաք և երկրորդ քաղաք


Պետության երկրորդ քաղաքները զարմանալի քիչ ուշադրություն են ստանում: Դրանց չեն վերաբերում այնպես, ինչպես մայրաքաղաքին: Այնինչ դրանք ցանկացած պետության մի զգալի մասն են, որով ամբողջանում են երկրի տարածքն ու մշակութային լանդշաֆտը: Ի՞նչ է մայրաքաղաքը, ինչի՞ց են զրկվում մյուս քաղաքները, երբ մի քաղաքին է տրվում ամեն ինչ:  Քննարկում են ազգագրագետ Գայանե Շագոյանը և պատմաբան Արտակ Գնունին: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Հայրենադարձություն


Այս տարի 1946 թվականի հայրենադարձության 70-րդ ամյակն է: Պատմագիտության մեջ այն անվանվում է Մեծ հայրենադարձություն: 1946թ.-ից սկսած, մի քանի տարում Հայաստան բնակության տեղափոխվեց մոտ 90 հազար մարդ: Որո՞նք են հայրենադարձության անցյալ և ներկա շարժառիթներն ու խնդիրները, ի՞նչ հետևանքներ ունեցավ Մեծ հայրենադարձությունը, որո՞նք են հայրենադարձության տեսակներն այսօր: Քննարկում են լրագրող Տիգրան Պասկևիչյանը և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: