|  | Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչների աշխատանքների ցուցահանդեսըՆկարիչների միությունում բացվել է թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: | 
|  | Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատարագը ԳյումրիումԳյումրին մեծ խանդավառությամբ ընդունեց Հռոմի սրբազան քահանայապետին և Ամենայն հայոց կաթողիկոսին: Ֆրանցիսկոս պապը պատարագ մատուցեց Վարդանանց հրապարակում նախապես պատրաստված բաց խորանում: Հաղորդությունից հետո երկու հայրապետերը շրջեցին պապամոբիլով և օրհնություն բաշխեցին հրապարակում հավաքված հավատացյալներին: | 
|  | Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց պարի և երգի համույթը՝ ԵրևանումՀունիսի 9-14-ը Հայաստանում Չինաստանի մշակույթի օրեր են: Բացման պաշտոնական արարողությունը մեկնարկեց «Իմ երազանքը» խորագրով համերգային ծրագրով, որում ընդգրկված էին սահմանափակ կարողություններով անձինք: | 
|  | «Ոսկե ծիրան» 13-րդ կինոփառատոնի կազմակերպիչների ասուլիսըՀունիսի 15-ին մամլո ասուլիսով ազդարարվեց «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Այս տարի այն կանցկացվի հունիսի 10-17-ը: Ասուլիսին մասնակցում էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: | 
|  | «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի աշխատաժողովը ԵրևանումԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը Արևելյան գործընկերության 6 երկրներից հրավիրել է 50 մշակութային առաջնորդների՝ միանալու մշակութային առաջնորդության ծրագրին: Ծրագրի շրջանակում, մայիսի 13-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ աշխատաժողով: | 
|  | Ձայնային թերապիա. Եգոր Րեզնիկովի վարպետության դասը ԵրևանումՄայիսի 20-25-ը «Ծիլ բուսաց» մանկապատանեկան կենտրոնի հետ համագործակցությամբ, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցան Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր Եգոր Րեզնիկովի վարպետության դասերը: Թեման ձայնային թերապիան էր: | 
|  | ՀՀ մշակույթի նախարարի այցը Արմավիրի մարզՄշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Այցի շրջանակում նախարարն Էջմիածնում այցելել է Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան և «Հայ միասնության խաչ» արվեստի դպրոց, իսկ Բաղրամյան գյուղում՝ Լևոն Գալչյանի արվեստի կենտրոն: Նախարարը ծանոթացել է այս երեք մշակութային կառույցների գործունեությանը, լսել է պահանջներն ու խնդիրները, քննարկել գալիք համագործակցության ծրագրերը: | 
|  | Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբըՃեմարանի «Էջմիածին» երգչախումբը նախաձեռնել է Արևագալի ժամերգության տեսաձայնագրությունը: | 
|  | Սայմոն Ուիլքինսոնի դասախոսությունը Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակումԲրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի հյուր Սայմոն Ուիլքինսոնը ԹՈՒՄՈ կենտրոնում ներկայացրել է իր «Խորանարդ» վիրտուալ ֆիլմն ու հանդես եկել վիրտուալ իրականության մասին մեդիա զրույցով: | 
|  | Միխայիլ Պլետնյովի մենահամերգը Երևանում«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ մայիսի 10-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովի մենահամերգը: | 
|  | Ֆելիչե Վարինիի դասախոսությունը «Միրզոյան» գրադարանումՇվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինին ավելի քան 20 տարի ճարտարապետական կառույցներ և տարածքներ է հետազոտում: Հայաստանում կազմակերպվել էր Վարինիի «Տասնհինգ դիտակետ» խորագրով ցուցահանդեսը, հանդիպումներ և դասախոսություններ նկարչի հետ: Մեր նկարահանող խումբը ներկա է եղել արվեստագետի դասախոսությանը «Միրզոյան» գրադարանում: | 
|  | Հայրիկ Մուրադյանի կատարմամբ երգերի նոր ձայնասկավառակ է թողարկվելԿամերային երաժշտության տանը «Ակունք» համույթի կատարմամբ բացվեց Հայրիկ Մուրադյանի 111-րդ ամյակին նվիրված երեկոն: Տեղի ունեցավ նաև Հայրիկ Մուրադյանի երգերի «Մոկաց սարեր» ձայնասկավառակի շնորհանդեսը: | 
