Գեղցոնց ժամԳյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ ավելի շատ հայտնի է Գեղցոնց ժամ անունով, գյումրեցի երեխաների սիրելի վայրերեից է: Քաղաքի հյուրերին երեխաները նախ հին Գյումրին են ցույց տալիս, հետո անպայման ուղեկցում Գեղցոնց ժամ, պատմում եկեղեցու պատմությունը: |
|
Դվորժակի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 23-ին Հայաստանում տեղի ունեցավ պրեմիերա. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ առաջին անգամ հնչեց Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմը»: Մենակատարներն էին Արծվիկ Դեմուրչյանը, Նարինե Անանիկյանը, Տիգրան Օհանյանը, Արշակ Կուզինյանը:
|
|
Միսիոներուհի Մարիա Յակոբսենի մահվան 55-րդ տարելիցի հիշատակումը Տավուշի թեմումԱպրիլի 23-ին Իջևանում Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն օծեց Սրբոց Նահատակաց խորանը, ապա՝ Հայոց ցեղասպանության ականատես, դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի հիշատակի համար հոգեհանգստի կարգ կատարեց: Ցեղասպանության ընթացքում հազարավոր որբերի կյանք փրկած միսիներուհուն նվիրված միջոցառումները շարունակվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: |
|
Ապրիլի 24-ին կկատարվի ոչ թե հոգեհանգստի, այլ բարեխոսության կարգ2015 թվականին Հայ եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին: Սրբադասման թեմայի շուրջ առաջացած հարցերին պատասխանելու համար «Անալիտիկ» ակումբ ասուլիսի էր հրավիրվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: |
|
Զառա Մանուչարյանի անհատական ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի թանգարանում«Ամեն կտավում ուզում էի ստեղծել իմ անհատական եկեղեցին, իմ հայկական ես-ը, բայց ոչ տրադիցիոն, ինչպես ընդունված է հայկական արխետիպերում, նկարներում: Ուզում էի ավանգարդ, աբստրակտ ոճի մեջ դա ստեղծել»: Բացվել է աբստրակտ նկարչուհի Զառա Մանուչարյանի 7-րդ անհատական ցուցահանդեսը: |
|
Գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի 90-ամյակը նշանավորվել է ռետրոսպեկտիվ ցուցադրությամբՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Գրիգոր Աղասյանը հայտնի է որպես Երևանի կերպարը լավագույնս ներկայացրած նկարիչներից մեկը: Նա ստեղծել է ազգային կոլորիտով բնանկարներ, կոմպոզիցիաներ, գրաֆիկական գործեր, օֆորտներ: Ապրիլի 13-ին՝ նկարչի ծննդյան օրը, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց Աղասյանի 90-ամյակին նվիրված ռետրոսպեկտիվ ցուցահանդես: |
|
Հանդիպում ՀԽՍՀ և ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Մարիա Ղամբարյանի հետՕրերս Մարիա Ղամբարյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով: Դաշնակահարուհու 90-ամյակին նվիրված միջոցառումներն ամփոփվեցին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ Մարիա Ղամբարյանը հանդիպում ունեցավ ուսանողների և լրատվամիջոցների հետ: |
|
«ՀԱՖՆ-90» հոբելյանական գիտական կոնֆերանսՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի, Հայաստանի կոմպոզիտորների միության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտական կոնֆերանս: |
|
Հայտնի են դարձել «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդների անունները«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հայտարարեց դափնեկրի չորս հավակնորդների անունները: Այս տարվա մրցանակի չորս հավակնորդներն են Մարգարիտ Բարանկիցեն, Դոկտոր Թոմ Քաթինայը, Սայիդա Ղուլամ Ֆաթիման, Հայր Բեռնար Կինվին: |
|
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում գործում է 4 երաժշտական խումբԹՈՒՄՈ կենտրոնում պատանիներին ոչ միայն ծանոթացնում են երաժշտության պատմությանն ու հիմունքներին, այլև հնարավորություն են տալիս ինքնուրույն ստեղծել և կատարել տարբեր ոճի և տեսակի երաժշտություն: Այսօր Թումոյում գործում է երաժշտական չորս խումբ՝ «Թմբաթա» ավանգարդ ֆոլկ խումբը, «Դեցիբել» աղջիկների պոպ խումբը, Դի-Այ-Ուայ (DIY) փանք-ռոք խումբը և «Պիրամիդզ» էլեկտրոնային երաժշտության խումբը: |
|
«Մանանա» մանկապատանեկան կենտրոնի 17.am նախագիծը«Մանանա» մանկապատանեկան կենտրոնի՝ շուրջ մեկ տարի առաջ գործարկած 17.am կայքն այսօր միավորում է 14-ից 25 տարեկան հարյուրավոր պատանիների Երևանից ու մարզերից: |
|
Դիրիժոր Լիոր Շամբադալն ու ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկին՝ ԵրևանումԲեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալն արդեն երրորդ անգամ է ղեկավարում Հայաստանի պետական ֆիլհարմանիկ նվագախումբը: Ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկու հետ նրանք Մենդելսոնի երաժշտության երեկո նվիրեցին հայ երաժշտասերին: |