Ինչը փոխեց իմ կյանքը


Արմինեն ծնվում է տեսղության խնդիրներով: Հետագայում լիովին կորցնում է տեսողությունը: Չնայած դրան, նա իրականացնում է իր մեծագույն երազանքը՝ կրթություն է ստանում: Դա փոխում է Արմինեի ողջ կյանքը... 

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի անցկացման մասին ասուլիս է կազմակերպվել


Փետրվարի 20-26-ը «Լավագույնը Բրիտանիայից» խորագրով կանցկացվի Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը: Ծրագրում ընդգրկված են նաև օսկարակիր ֆիլմեր: Բացմանը կցուցադրվի Նիկոլաս Հայթների «Լեդին ֆուրգոնում» ֆիլմը:  

Տեառնընդառաջը նաև նորապսակների տոնն է


Տեառնընդառաջի արարողությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան:  Ժամերգության ավարտին նորապսակները կամ սիրահար զույգերը ցատկում են տոնական խարույկի վրայով: Համարվում է, որ եթե նրանք կարողանան ցատկել առանց ձեռքերը բաժանելու, ընտանիքն ամուր կլինի: 
Մեր նկարահանող խումբը եղել է Երևանի Ս. Զորավոր եկեղեցում: 
 

Հեքիաթաթերապիան սկսել է զարգանալ նաև Հայաստանում


Դեռևս հնագույն ժամանակներից հեքիաթների միջոցով սերնդե սերունդ փոխանցվել է մարդկության իմաստությունն ու փորձը: Զարմանալի չէ, որ այսօր հեքիաթաթերապիան գործնական հոգեբանության ուղղություններից է: Մեր նկարահանող խումբն այցելել է «Բանալի» ընտանեկան կենտրոն: 

Հայաստանն արդեն Եվրիմաժ հիմնադրամի անդամ է


Եվրիմաժը Եվրոպայի խորհրդի հիմնադրամ է, որը խթանում է համատեղ ֆիլմարտադրությունը, աջակցում ֆիլմերի տարածմանը և թվայնացմանը: 1988 թվականին ստեղծված այս հիմնադրամին այսօր  անդամակցում է  37 պետություն: Հայաստանը լրացրեց այդ երկրների շարքը: 

Մանուել Էրնանդես-Սիլվա, Նազարեթ Քյուրքչյան և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ


Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն այս անգամ ղեկավարում էր իսպանացի դիրիժոր Մանուել Էրնանդես-Սիլվան: Կուսեվիցկու կոնտրաբասի և նվագախմբի համար կոնցերտը կատարում էր կոնտրաբասահարը Նազարեթ Քյուրքչյանը: 

Արագածոտնի և Կանադայի թեմերի աջակցությամբ Կանադա` բուժման կմեկնեն Հասմիկն ու Դավիթը


Արագածոտնի թեմի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանն այս անգամ տնօրհնեք է կատարում Խաչատրյանների ընտանիքում: Ընտանիքի չորս երեխաներից երկուսը՝ Դավիթն ու Հասմիկը, մանկական ուղեղային կաթված ունեն: Արագածոտնի և Կանադայի թեմերի աջակցությամբ երեխաները փետրվարին բուժման կմեկնեն Մոնրեալ:  

Երևանում էր իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին


«Իտալիայից հետո իմ երկրորդ հայրենիքը Հայաստանն է: Հայաստանն ու հայերը շատ հոգեհարազատ են ինձ»: Իտալացի հանրահայտ  ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին Երևանում էր: 

Հայ եկեղեցում Սուրբ ծննդյան տնօրհնյաց շրջան է


2014 թվականից «Ս. Մարիանե» սոցիալական կենտրոնն աջակցում է Արագածոտնի մարզում ապրող 67 խոցելի ընտանիքների: Կենտոնի հոգևոր հովիվ Տ. Օշին քահանա Հայրապետյանն այցելել է Աշտարակ քաղաքում բնակվող Մարուքյանների ընտանիք, կատարել տնօրհնյաց կարգ:

Երիտասարդների օրհնություն Երևանի Ս. Սարգիս եկեղեցում


Ս. Սարգիս զորավարի տոնին, Արարատյան hայրապետական թեմի՝ սրբի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի բերվեց սրբի մասունքակիր աջը: Նավասարդ սրբազանը Սուրբ Սարգսի աջով օրհնություն բաշխեց:

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Հայ եկեղեցին այս տարի կնշի հունվարի 23-ին


Տոնին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմը կազմակերպել էր մամլո ասուլիս, որի ընթացքում Տեր Եսայի քահանա Արթենյանն ու ԱՀԹ տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանը խոսեցին տոնի կարևորության մասին և ներկայացրեցին միջոցառումների ժամանակացույցը:

Ճրագալույցը Երևանի եկեղեցիներում


Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի տոնական պատարագ։ Մեր նկարահանող խումբը եղել է Երևանի Ս. Աննա և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում: