Անցկացվում են գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ


«Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ հոկտեմբերի 17-28-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացնում է գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ: Մասնակցում են մայրաքաղաքի ու մարզերի հանրային գրադարանների 100 գրադարանավարներ:

«Յոթ/ութ» խումբը՝ օպերային թատրոնի բեմում


Հոկտեմբերի 20-ին Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Seven-eight «Յոթ/ութ» էթնո-ջազ խմբի համերգը: Անցյալ տարի Ռուսաստանում ստեղծված բենդը ներկայացնում է բալկանյան և արևելյան էթնո-երաժշտություն: Երևանյան համերգի հատուկ հյուրերն էին դուդուկահար Նորայր Բարսեղյանը և դարբուք նվագող, ազգությամբ թուրք Միսիրլի Ահմեդը:

Ժամանակակից արվեստի թանգարանում Անկախության տոնին նվիրված ցուցահանդես է բացվել


«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը հոկտեմբերի 7-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպել էր ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված են 20-21-րդ դարերի հայ հեղինակների ստեղծագործություններ:

Օլիմպիական չեմպիոնների ընդունելությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Օրերս Ռիոյում ավարտվեցին 31-րդ օլիմպիական ամառային խաղերը: Հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը վաստակեց ոսկե մեդալ, արծաթե մեդալներ ստացան հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը, ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը: Այսօր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց օլիմպիական չեմպիոններ Միհրան Հարությունյանին և Սիմոն Մարտիրոսյանին:

Արշակունիների Աղձքի դամբարանում հայտնաբեվրել են վաղ քրիստոնեական նոր նմուշներ


Արագածոտնի մարզի Աղձք գյուղի պեղավայրը, որտեղ հայտնաբերվել են հայ Արշակունի թագավորների աճյունները, մեր ունեցած միակ հավաստի արքայական դամբարանն է: Հնավայրի նոր բացահայտումներին անդրադառնում է մեր տեսանյութը: 

Բակային ճամբար Մրգավան գյուղի եկեղեցու բակում


Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվը գյուղի երեխաների համար բակային ճամբար է կազմակերպել: Ջոկատավարները Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության անդամներն են:

Վայոց ձորի «Սիրանույշ» ճամբարը՝ սահմանամերձ գյուղերի և ՊԲ սպաների երեխաների համար


Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ «Սիրանույշ» ճամբարում այս տարի հյուրընկալվել են սահմանամերձ գյուղերի և Արցախի պաշտպանության բանակի սպաների երեխաներ:

Կանադահայ թեմի բարեգործական ծրագրի ամփոփումը Խաչիկ գյուղում


Վայոց ձորի Խաչիկ գյուղում կանադահայ թեմի «ՍԻՄԱ» քրիստոնյա երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան ծրագրի նախաձեռնության ամփոփումն էր: «ՍԻՄԱ»-ն գործում է 1992 թվականից: Ամեն տարի կանադահայ երիտասարդների մի խումբ է ժամանում Հայաստան և բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնում: Այս տարի նրանք Խաչիկ գյուղում էին: 

Տ. Համազասպ քահանա Գրիգորյան


«Հայր լինելը բերկրանք է, դա Աստծո մեծագույն նվերն է մարդուն, դա փոքր-ինչ մասնակից դառնալ է արարաչագործություն ընթացքին»: Մեր նկարահանող խումբն այցելել է Տ. Համազասպ քահանա Գրիգորյանի ընտանիք: 

Հոմայուն Էրշադին վարպետության դաս է անցկացրել Երևանում


Իրանցի դերասան Հոմայուն Էրշադին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում երկու վարպետության դաս վարեց: Էրշադին նկարահանվել է Արցախյան ազատամարտի մասին պատմող Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ հուլիսի 12-ին: 

Ժակլին Բիսեթի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների բացումը


«Ոսկե գլոբուսի» և հեղինակավոր այլ մրցանակների արժանացած, այսօր արդեն 72-ամյա դերասանուհի Ժակլին Բիսեթը «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում էր: Հուլիսի 13-ին Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր» ֆիլմի ցուցադրությամբ սկսվեց Բիսեթի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: 

Սահմանին զոհված Արամայիս Միքայելյանին նվիրված հուշ-երեկոն Ոսկեհատի դպրոցում


Քառօրյա պատերազմի ժամանակ սահմանին զոհված Արամայիս Միքայելյանն այսօր պիտի նշեր իր քսանամյակը: Այս առիթով հարազատ դպրոցը զինվորի հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Ոսկեհատ գյուղի դպրոցում Արամայիս Միքայելյանի անվան ռազմագիտության կաբինետ բացվեց: