Ներածություն


Ովքե՞ր էին Քրիստոսի 12 աշակերտները: Ինչպե՞ս նրանց ընտրեց Քրիստոս, ի՞նչ սկզբունքներով և ի՞նչ նպատակի համար: Այս և 12 աշակերտների առաքելությանը վերաբերող այլ հարցերի է պատասխանում «Գործք Առաքելոց» հեռուստաշարքի առաջին հաղորդումը:

«Մաթևոսյանական ընթերցումներ». գիտաժողով ԵՊՀ-ում


Արդեն երրորդ անգամ ՝ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվում է «Մաթևոսյանական ընթերցումներ» գիտաժողովը: 

Երկրորդ Ծաղկազարդի տոնը և Հանրապետական մաղթանք Մայր Տաճարում


Համբարձման տոնին հաջորդող կիրակին Հայ եկեղեցու օրացույցում հիշատակվում է որպես Երկրորդ Ծաղկազարդ: Այս տարի այն համընկել է Հաղթանակի տոնի նախօրեին: Մայիսի 8-ը նաև Երկրապահ կամավորականների ուխտի օրն է Ս. Էջմիաշին: Պատարագի ավարտին Մայր Տաճարում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց Հանրապետական մաղթանք:

Տնօրհնեք զորամասում


Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում ապրիլյան մարտերի առաջին իսկ օրից ամեն երեկո խաղաղության աղոթք է հնչեցվում: Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ` եկեղեցականներն այցելել էին մոտակա զորամասի տարածք` Սուրբ Հարության տնօրհնյաց կարգ կատարելու:

Համբարձման տոնը և կաթողիկոսության Աթոռի` Սբ. Էջմիածնում վերահաստատվելու հիշատակության օրը


Մայիսի 5-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Համբարձման տոնը: Մայր Տաճարում պատարագիչը Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Համբարձման տոնին հիշատակվում է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը: 

Ապրիլի 24. Սուրբ պատարագ և բարեխոսության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրն է` «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեանն Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»: Ուշագրավ է, որ այս տարի ապրիլի 24-ին է համընկել նաև Սուրբ Խաչի երևման տոնը: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչն էր Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի այցն Արցախ


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ապրիլի 13-14-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էին: Հայրապետական պատվիրակության հետ էր նաև Հայ եկեղեցու բարերար Գաբրիել Ջեմբերջյանը: Պատվիրակությունը եղավ Ստեփանակերտում, Գանձասարի հայոց վանքում և մատենադարանում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, Շուշիի Ղազանչեցոնց Ս. Ամենափրկիչ եկեղեցում:

Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Սբ. Զատկին հաջորդող երկրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: Մայր Տաճարում պատարագիչն էր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: «Հարության ավետիսն է այս օրերին թևածում մեր բոլոր եկեղեցիներում,-հիշեցրեց նա հավատացյալներին, - այն մեզ գոտեպնդում և զորացնում է՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Քրիստոս Իր հարությամբ խափանել է մահը»: 

Կարբիի Սբ. Աստվածածին եկեղեցում զինվորների մասնակցությամբ պատարագ է մատուցվել


Ավետման տոնը նաև Սուրբ Աստվածածնի անունը կրող բոլոր եկեղեցիների ուխտի օրն է: Արագածոտնի թեմի` Կարբիի համայնքում գործող Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման տոնի առթիվ մատուցվող սուրբ պատարագին նաև զինվորներ էին մասնակցում, ովքեր եկել էին սուրբ հաղորդություն ստանալու, աղոթելու իրենց զոհված զինակիցների հոգու խաղաղության համար:

Վեհափառ հայրապետն այցելել է Երևանի զինվորական հոսպիտալ


Այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևորականների և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելեց «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցեց վիրավոր զինվորներին:

Սբ. Զատիկին նվիրված երեկո` «Նարեկացի» արվեստի միությունում


Ապրիլի 1-ին «Նարեկացի» արվեստի միությունն իր հարկի ներքո էր համախմբել հայ հոգևոր և ազգային երաժշտության սիրահարներին: Սուրբ Հարության տոնին նվիրված համերգային երեկոյին ելույթ ունեցան «Նարեկացի» նվագախումբը, «Նարեկ» երգչախումբը և «Ոստան» ավանդական երգի-պարի համույթը:

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ երիտասարդ արվեստագետների համար


«Հայրերի հող». կարճամետրաժ ֆիլմերի  մրցույթ 
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ  կազմակերպում է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ`«Հայրերի հող»  խորագրով: Նպատակն է խթանել ժամանակակից հայ ֆիլմարվեստի զարգացումը, բացահայտել  նոր անուններ: