Ննջեցյալների հիշատակության օրը Մայր Աթոռում


Ինչպես բոլոր Տաղավար տոներից հետո, Ս. Հարության տոնի հաջորդ օրը, քրիստոնյաներն առավոտյան եկեղեցի են այցելում` մասնակցելու Սուրբ Պատարագին, աղոթելու իրենց ննջեցյալ հարազատների հոգիների խաղաղության համար: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Տ.Թադեոս վարդապետ Զիրեկյանցն էր:

Գաֆէսճեան կենտրոնում հնչեցին Օթար Թաթիշվիլիի և Հովհաննես Մանուկյանի դաշնամուրային գործերը


Գաֆէսճեան կենտրոնում կոմպոզիտոր, երգեհոնահար և դաշնակահար Հովհաննես Մանուկյանը հանդիսատեսին ներկայացրեց իր և վրացի կոմպոզիտոր Օթար Թաթիշվիլիի դաշնամուրային գործերը: Հովհաննես Մանուկյանը սիմֆոնիկ և կամերային երկերի հեղինակ է: Նրա ստեղծագործություններից շատերը հոգևոր մոտիվներով են:    

Ապաշխարողաց կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Հայ Առաքելական եկեղեցում, ծիսական արարողություններով ամենահարուստ օրն Ավագ հինգշաբթին է: Մեծի Պահոց շրջանն ապաշխարությամբ անցած հավատացյալները վաղ առավոտյան մասնակցում են Ապաշխարողաց կարգին, որի ժամանակ նրանց արձակում է շնորհվում, որպեսզի քառասնօրյա պահեցողությունից հետո մոտենան Սուրբ Հաղորդությանը: 

Ծաղկազարդի տոնակատարությունները Սբ Էջմիածնում


Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այդ օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր: Սուրբ Պատարագից առաջ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարի բակում կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարարին


Մարտի 13-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:

«Հանդիպում ընկերոջս հետ». Էդման Այվազյանի ցուցահանդեսը Երևանում


Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է անվանի նկարիչ Էդման Այվազյանի ցուցահանդեսը: Ներկայացված են արևելյան և հայկական մշակույթն ու բնաշխարհն արտացոլող կտավներ: «Հանդիպում ընկերոջս՝ Սարգիս Մուրադյանի հետ». այս խորագիրն է կրում Էդման Այվազյանի 3-րդ ցուցահանդեսը հայրենիքում:

Գալստյան կիրակիի պատգամը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Գալստյան կիրակին Մեծ Պահքի վեցերորդ հանգրվանն է: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում հավատացյալների համար օրվա պատգամը մեկնում էր Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Դատավորի կիրակիի մեկնությունը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում


Ոսկե շղթայի հինգերորդ կիրակին կոչվում է Անիրավ դատավորի: Մայր Տաճարում օրվա պատգամը մեկնում էր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:  

Հանգստյան ժամերգությունն ընթերցում են Վաղարշապատի թիվ 4 դպրոցի սաները


Մեծ Պահոց շրջանում, յուրաքանչյուր ուրբաթ Հանգստյան ժամերգությանը Մայր Տաճարում Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքն ընթերցում են հանրակրթական դպրոցների աշակերտներ: Այս անգամ Մայր Տաճարում Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի սաներն էին: 

Տնտեսի կիրակի. Մեծ Պահքի չորրորդ կիրակին


Մայր Տաճարում օրվա պատգամը մեկնեց Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը:

Ճապոնացի մասնագետներն օգնում են վերականգնել Մայր Աթոռում պահվող թանգարանային գործվածքները


Տոկիոյի «Ջո Շի Բո» արվեստի և դիզային համալսարանի դասախոսները հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ճապոնացի վերականգնողները լուծումներ են մշակում հայկական գործվածքների արդյունավետ վերականգնման և պահպանման համար: 

Գրողների միության 2015 թվականի մրցանակակիրները


Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությունը: 2015 թվականին ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալած հեղինակները արժանացան դասական դարձած իրենց նախորդների անունը կրող մրցանակների: